Ֆրանկոֆոնիա
Ֆրանսիա և Հայաստան բարեկամության կամուրջ
2022 թվականի մարտի 30-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >>ՊՈԱԿ-ում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվեց « Ֆրանսիա և Հայաստան բարեկամության կամուրջ» խորագրով միջոցառում: Նպատակն էր` սեր և բարեկամություն սերմանել հայ և ֆրանսիայի ժողովուրդների միջև, կարևորել օտար լեզուների իմացությունը, ամուր պահել Փարիզ-Երևան քույր քաղաքների կապը: Աշակերտները երգեցին, պարեցին արտասանեցին ֆրանսերենով՝ ներկայացնելով երկու ժողովուրդների հպարտության արժանի զավակներին:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Ֆրանկոֆոնիա
2022 թվականի մարտի 29-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում աշակերտները դիտեցին <<Ֆրանկոֆոնիա>> վավերագրական ֆիլմը: Նպատակն էր՝ աշակերտներին ներկայացնել թե ինչ է ֆրանկոֆոնիան, ծանոթացնել Ֆրանսիայի մշակույթին՝ բացահայտելով սիրո և երազանքների քաղաքի առեղծվածները, ինչպես նաև ամրապնդել կապը Ֆրանսիայի և Հայաստանի միջև:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ
2019 թվականի ապրիլի 16֊ին <<Կապանի թիվ11 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ>> ֊ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում կազմակերպվել էր միջոցառում՝ Շառլ Ազնավուր. <<Հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ >>խորագրով։ Ազնավուրյան մեղեդիների ներքո ներկայացվեց Մեծ հայի և ֆրանսիացու կենսագրությունն ու անցած ուղին, կարևորվեց նրա մեծ ավանդը հայ և ֆրանսիացի ժողովուրդների կյանքում, արժևորվեց նրա թողած մշակութային ժառանգությունը:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Ֆրանսիական մշակույթ
<<Կապանի թիվ 11միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում 2019թ. մարտի 12-ին <<Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան>> նվիրված միջոցառումների շրջանակում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց միջոցառում 6-10-րդ դասարաններում` նվիրված ֆրանսիական մշակույթին: Աշակերտները ներկայացրեցին ֆրանսիական նորաձևությունը, գրականությունը, թատրոնը, ճարտարապետությունը, կերպարվեստը, կինոն և երաժշտությունը: Խոսվեց նաև ֆրանսիական արժեքների մասին: Միջոցառումը հագեցած էր, բովանդակալից, տեղեկատվությամբ լի: Նպատակն էր` աշակերտներին ծանոթացնել ֆրանսիական մշակույթին և արժեքներին:
Տնօրեն Ն. Կոստանդյան