Ֆիզիկական դաստիարակություն
Սպորտլանդիա 5-7-րդ դասարանների միջև 26.04.2022թ․
Սպորտլանդիա տարրական դպրոցում
2022 թվականի ապրիլի 15-ին << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում անցկացվեց սպորտլանդիա 1-4-րդ դասարանների միջև: Նպատական էր` դպրոցահասակ երեխաների շրջանում սերմանել ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրություն և առողջ ապրելակերպ, ինչպես նաև բարձրացնել աշակերտների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը դպրոցում: Աշակերտները մեծ ակտիվությամբ մասնակցեցին սպորտլանդիային, որի ընթացքում կազմակերպեցին հետաքրքիր խաղեր և վարժություններ: Հաղթող թիմը արժանացավ պատվոգրի:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Սպորտլանդիա 1-3-րդ և 4-6-րդ դասարաններում
Մարտի 22-ին և 23 –ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 1- 3-րդ և 4 — 6-րդ դասարանների աշակերտները Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ–ի կազմակերպված ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլին: 1-3-րդ դասարանների աշակերտները զբաղեցրին 4-րդ տեղը:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Սպորտլանդիա 1-3-րդ և 4-6-րդ դասարաններում
2022 թվականի մարտի 2-ին և 3-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում անցկացվեց <<ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2022 թվականի <<Սպորտլանդիա>> >> մարզական միջոցառման ներդպրոցական փուլը: Նպատակն էր՝ դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում: <<Սպորտլանդիա>>-ի ներդպրոցական փուլի արդյունքում ձևավորվեցին համապատասխան հավաքական թիմերը:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Սպորտլանդիա
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2021թ. մայիսի 14-ին անցկացվեց <<Սպորտլանդիա>>տարրական դասարանների աշակերտների միջև: Պայքարում էին <<Զանգեզուր>>, <<Նժդեհ>>, և<<Խուստուփ>>թիմերը: Աշակերտները մեծ ոգևորությամբ, ակտիվ մասնակցությամբ փորձում էին հասնել հաղթանակի: Հաղթող ճանաչվեց <<Խուստուփ>>թիմը: Յուրաքանչյուր թիմի մեկական մասնակից ճանաչվեց լավագույն խաղացող և արժանացավ պատվոգրի ու մրցանակի :
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Սպորտլանդիա 1-3-րդ դասարաններ
‹‹ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա›› մարզական միջոցառման շրջանակում 2020 թվականի մարտի 12-ին ‹‹Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց›› ՊՈԱԿ-ում անցկացվեց սպորտլանդիա՝ 1-3-րդ դասարաններում ‹‹Արագավազներ›› և ‹‹Ճարպիկներ›› թիմերի միջև: Հաղթեց ‹‹ Արագավազներ›› թիմը:Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:
Տնօրեն Նելլի Կոստանդյան
Կապան համայնքում Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված համաքաղաքային կրոսավազքում 2-րդ տեղ գրավեց 9-րդ դասարանի աշակերտ Լեռնիկ Հովհաննիսյանը: Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ:
Տնօրեն Նելլի Կոստանդյան
Սպորտլանդիա՝
տարրական դասարանների
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2019թ. հոկտեմբերի 16-ին անցկացվեց<<Սպորտլանդիա>> տարրական դասարանների աշակերտների միջև:Պայքար էր գնում <<Մասիս>> և <<Արարատ>> թիմերի միջև: 2/3 հաշվով հաղթող ճանաչվեց <<Արարատ>> թիմը, իսկ լավագույն մասնակից անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Ալեքսանյանը: Հաղթողներն արժանացան պատվոգրերի և նվերների:
Տնօրեն Նելլի Կոստանդյան