Ռազմա- հայրենասիրական դաստիարակություն

                              Ծաղկադրում հուշահամալիրում

  <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի   ուսուցչական և աշակերտական անձնակազմը հիշատակի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված Կավարտ թաղամասի հուշահամալիրում:

Տնօրեն՝ Ն.Կոստանդյան

Մոմավառություն

2022 թվականի ապրիլի 22-ին << Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոց >> ՊՈԱԿ-ի աշակերտներն ու ամբողջ անձնակազմը մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեցին եղեռնի զոհերի հիշատակին:

Տնօրեն`Ն.Կոստանդյան

Պայթուցիկ զինամթերքի  վտանգների  իրազեկում

2022 թ. մարտի 17-ին  <<Կապանի թիվ 11 դպրոց >>ՊՈԱԿ-ում  <<Հումանիտար  ականազերծման  և փորձագիտական  կենտրոն >>-ի պատասխանատուների կողմից անցկացվեց   պայթուցիկ զինամթերքի  վտանգի իրազեկման դասընթաց:Նպատակն էր՝ աշակերտներին ծանոթացնել ականների տեսակներին,  անվտանգության կանոններին  և  ականապատ տարածքներում տեղադրված  նշաններին:Դասընթացի  արդյունքում աշակերտներն իմացան,թե ինչ տեսակի ականներ են լինում և ինչպես վարվել ականապատ տարածքում հայտնվելու դեպքում:

Տնօրեն`  Ն.Կոստանդյան

 Շնորհավոր տոնդ, հայոց բանակ

   <<Բարև, ես քո զիվորն եմ, քո հայոց բանակը >> խորագրով միջոցառումը նվիրված էր հայոց բանակի 30-ամյակին: Աշակերտները արժևորեցին հայոց բանակի դերը, հայ զինվորի անկոտրում կամքն ու պատասխանատվության զգացումը, հայրենասիրությունն ու անձնազոհությունը, որի վառ ապացույցը հայրենիքի համար անմահացած քաջորդիներն են: Փառք ու պատիվ հայոց բանակին ու հայ զինվորին:

Շնորհավոր տոնդ, հայո´ց բանակ:

Տնօրեն`  Ն.Կոստանդյան

 

 Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն էր։ Կես րոպեում ավերվեց Սպիտակը և Գյումրին, ունեցանք տասնյակ հազարավոր զոհեր։ Ի հիշատակ նրանց <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ը մոմավառությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը։

Տնօրեն՝ Ն․Կոստանդյան

                          Լռության րոպե

  2021թ. սեպտեմբերի 27-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը և աշակերտները մոմավառությամբ և մեկ րոպե լռությամբ հիշատակեցին 2020 թվականի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմում զոհված հայորդիներին:

Տնօրեն ` Ն.Կոստանդյան

               Անկախության օր

  1991թ. սեպտեմբերի 21-ին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` Անկախությունը ընդունելու որպես միակ հնարավոր կարգավիճակ: 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, բնակչության ճնշող մեծամասնությունը իր վճռական << Այո>>-ն ասաց, աշխարհի քարտեզի վրա որպես անկախ լինելու երկիր:     

   Այստեղ տեղին է վերհիշել Գարեգին Նժդեհի խոսքերը` << Իմ հոգին զույգ հենարաններ ունի . վերևում` Աստված, ներքևում` Հայրենիք>>: 

 Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը ևս անմասն չմնաց անկախության 30-ամյակի տոնակատարությունից:

Տնօրեն ` Ն.Կոստանդյան

 

                 Հաղթական մայիս

2021թ. մայիսի 7-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում` «Հաղթական մայիս» խորագրով: Աշակերտները ներկայացրեցին մայիսյան հերոսամարտերը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Նպատակն էր` աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն, պատմական արժեքների գնահատում: Մայիսյան հերոսամարտերը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն է:

 Տնօրեն` Ն. Կոստանդյան

 

Ապրիլի 27-ին Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրում նշվեց Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

   Եղի´ր  իրազեկված, եղի´ր պաշտպանված

      2021թ. ապրիլի 15-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական առաքելության շրջանակներում անց է կացվել նկարչության մրցույթ  «Եղի´ր իրազեկված, եղի´ր պաշտպանված» խորագրով: Մրցույթի նպատակն  էր`  աշակերտների  ուշադրությունը  սևեռել  պատերազմի պայթուցիկ մնացորդների  և  ականների  վտանգի, դրանց բացասական  ազդեցության և հետևանքների վրա, ինչպես նաև  իրազեկվածության  բարձրացման միջոցով ապահովել  երեխաների շրջանում անվտանգ վարքագծի  ձևավորումը, ինչը   կհանգեցնի  պատերազմի պայթուցիկ մնացորդներով և ականներով պայմանավորված պատահարների թվի նվազմանը:

   Մրցույթին  մասնակցել են 15 աշակերտ:

 

Տնօրեն` Ն. Կոստանդյան

Հատուկ  տակտիկական  ուսումնավարժություն

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ  <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց  >> ՊՈԱԿ-ում 2021թ. մարտի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվեց ուսումնավարժություն <<Օդային տագնապ ազդանշանի դեպքում դպրոցի անձնակազմի պատսպարման կազմակերպումը և տուժածներին օգնության ցուցաբերումը >> թեմայով: Հատուկ  տակտիկական  ուսումնավարժության  համաձայն անմիջապես կազմակերպվեց աշակերտների և  ուսուցիչների տարհանումը և պատսպարումը անվտանգ տարածք: Պատսպարումից հետո հավաքակայանում զեկուցվեց պատսպարման կազմակերպման աշխատանքների մասին, տրվեց հրաման հետախուզություն կազմակերպման վերաբերյալ:  Հատուկ տակտիկական ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ փ/ծ մայոր Վ. Սավադյանի կողմից գնահատվեց ուսուցանվողների գործողությունները, տրվեց հանձնարարականներ:                                                        

Տնօրեն՝   Ն.Կոստանդյան

                 Այց զոհված հերոսներին

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >>ՊՈԱԿ-ի 12 -րդ դասարանի աշակերտները 2021թ. փետրվարի 4 -ին Հայեցողական ժամի շրջանակներում այցելեցին <<Բաղաբուրջի հուշահամալիր>>, հարգանքի տուրք մատուցելու եւ ծաղիկներ խոնարհելու զոհված հերոսների հիշատակը հավերժացնող շիրիմներին:

Տնօրեն՝ Ն.Կոստանդյան

        Քաղպաշտպանության համաշխարհային օր

2021թ. մարտի 1-ին՝ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում իրականցվեց տարհանում:Ուսուցչական աշխատակազմը և աշակերտները հմտորեն ցուցաբերեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները արտակարգ իրավիճակների դեպքում:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

Շնորհավոր  տոնդ, հայոց բանակ

 

 

Անկախության  տոն       

 <<Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿում 2019 թվականի  սեպտեմբերի 20-ին  տեղի  ունեցավ  միջոցառում՝  նվիրված  ՀՀ  անկախության  28-ամյակին:Դահլիճում  թևածում  էր  անկախության, հավիտենության  և  ուժեղ  պետություն  ունենալու գաղափարը: Արժևորվեց հայ ժողովրդի  անցած  դժվարին ճանապարհը, ներկան, ապագայի  նկատմամբ մեր  ակնկալիքները:Նպատակը  մեկն  էր՝ սերմանել  սեր  և  հարգանք  առ  հայրենիքը:    

 Տնօրեն՝  Նելլի  Կոստանդյան

 

 

Եռատոն…

Հաղթանակի օր

2019 թվականի մայիսի 8-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ  մայիսյան հաղթանակներին նվիրված ցերեկույթ:

Աշակերտները իրենց հայրենասիրական  երգերով, բանաստեղծություններով  փառաբանեցին մայիսյան հերոսների հաղթական մարտերը՝ Ավարայրում, Սարդարապատում , Հայրենական մեծ պատերազմում,  Արցախում:

Հայոց երկի′ր.

Թո՛ղ քո մայիս ամիսները լինեն խաղաղության, բերկրանքի, արարման ու աշխատանքի ամիսներ:
Ու թո′ղ ընդմիշտ ծածանվի Եռագույնը Հայոց երկրի…

Տնօրեն  Ն. Կոստանդյան

Հանդիպում <<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի մասնագետների հետ

ՀՀ ԱԻՆ-ի  <<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի մասնագետները 2019թ.  ապրիլի 23-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում անցկացրեցին սեյսմիկ պաշտպանության վարքականոնների վերաբերյալ դասախոսություն, ցուցադրեցին <<Երկրաշարժ>> ֆիլմը, որտեղ մանրամասն ներկայացվեց երկրաշարժի առաջացման պատճառները և դրանց հետևանքները: Բացատրեցին, թե ինչ գործողություններ պետք է կատարել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո:

Շնորհակալություն <<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի մասնագետներին՝ անհրաժեշտ իրազեկման համար:

Տնօրեն  Ն. Կոստանդյան

 

Շնորհավոր  տոնդ, հայոց բանակ

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2019թ. հունվարի 25-ին  տեղի ունեցավ  ցերեկույթ`  նվիրված հայոց բանակի ծննդյան 27-ամյակին: Աշակերտներն  իրենց ելույթով  փառաբանեցին  հայոց բանակը, բանակ, որը ծնվեց մարտի դաշտում  և դարձավ  նորանկախ հանրապետության կուռ վահանը:

Անպարտելի հայոց բանակ, այգաբացդ թող միշտ խաղաղ լինի:

Շնորհավոր տոնդ հայոց բանակ, շնորհավոր տոնդ հայ ժողովուրդ:

 

Տնօրեն  Ն․ Կոստանդյան