Ուսումնա- դաստիարակչական

Հրաժեշտ տարրական դպրոցին                    

 2022  թվականի  հունիսի  15-ին  <<Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿի    4-րդ  դասարանի  սաները բարեհաջող  ավարտելով  տարրական  դպրոցը, ստացան  իրենց    առաջինհանրակրթական  ծրագրեր  իրականացնող  ուսումնական  հաստատության  վկայագրեր:

Տնօրեն՝ Ն․Կոստանդյան

          Հրաժեշտ տարրական դպրոցին

 2022 թ.մայիսի 24-ին  տոնական տրամադրություն էր տիրում<<Կապանի թիվ  11 միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ում։ 4-րդ դասարանցիները հրաժեշտ էին տալիս տարրական դպրոցին։ Միջոցառումն երախտագիտության խոսք էր ուղղված դպրոցին, ուսուցիչներին և ծնողներին, որոնք բացահայտումների և գիտելիքներով լի հրաշալի տարիներ են նվիրել մեր մանուկներին։

Տնօրեն՝ Ն.Կոստանդյան

Խմբակների տարեվերջյան հաշվետվություններ

2022թվականի մայիսի 16-20-ը «Կապանի թիվ 11միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ում   խմբակների ղեկավարները ներկայացրին տարեվերջյան հաշվետվությունները: Ցուցադրվեցին «Կերպարվեստ» և  «Տեխնոլոգիա»  խմբակների լավագույն աշխատանքները: «Թատերական» խմբակի սաները բեմադրեցին Հ. Թումանյանի «Անխելք մարդը» ստեղծագործությունը: «Շախմատ» խմբակի  ղեկավարն  անցկացրեց ամփոփիչ մրցաշար, որի արդյունքում հաղթողներն արժանացան նվերների: «Հետաքրքրաշարժ մայրենի»  խմբակի հաշվետվությունը ներկայացվեց խաղ-վիկտորինայի ձևով, իսկ «Անգլերեն» խմբակի մասնակիցները ներկայացրին <<Cinderella>> /Մոխրոտիկը/  բեմականացումը:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

Ինքնավարության օր

2022թ․մայիսի 12-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում աշխույժ եռուզեռ էր։ Ինքնավարության օր էր. դասը վարում է աշակերտը։ <<Ուսմասվարը>> ստորագրեց օրվա պլանները, <<տնօրենը>> հրավիրեց խորհրդակցություն՝ տվեց հանձնարարականներ և <<ուսուցիչներին>> մաղթեց արդյունավետ և բովանդակալից դասապրոցես։ Ամբողջ օրը դպրոցում մեծ ոգևորություն էր տիրում։ Դասերի ավարտին կլոր սեղանի շուրջ ամփոփվեց օրվա աշխատանքը։ Եկան եզրահանգման՝ օրը հետաքրքիր էր և բովանդակալից։

Նպատակն էր՝ սեր սերմանել ուսուցչի մասնագիտության հանդեպ,նպաստել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, աշակերտների մոտ բարձրացնել պատասխանատվության զգացումը։

Տնօրեն՝ Ն.Կոստանդյան

Հրաժեշտ   այբբենարանին

2022 թ. մայիսի 5-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ   դպրոց >> ՊՈԱԿ-ում  տեղի ունեցավ այբբենարանի հրաժեշտի միջոցառումը:Նպատակն էր՝ ներկայացնել մայրենի լեզվի դերը ազգապահպանման գործում, աշակերտների մեջ դաստիարակել հայրենասիրություն,  զարգացնել  ոսկեղենիկ հայերենով հաղորդակցվելու հմտություններ, մայրենի լեզվի գեղեցկությունն ու սահունությունը պահպանելու  կարողություններ: Տոնական տրամադրությամբ գեղեցիկ զարդարված դահլիճում առաջին դասարանցիները երգ ու պարով  և  արտասանությամբ  հրաժեշտ տվեցին այբբենարանին:

 Տնօրեն՝ Ն.Կոստանդյան

Прощай Букварь!

2022 թվականի մայիսի 4-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >>  ՊՈԱԿ—ում կայացավ ցերեկույթ՝ նվիրված ռուսաց լեզվին։ 2-րդ դասարանի երեխաները հրաժեշտ էին տալիս ռուսերենի այբբենարանին։ Դահլիճը տոնական էր և տրամադրող։ Փոքրիկ ներկայացման միջոցով  կարևորվեց գիտելիքի դերը մարդու կյանքում։  Իսկ գիտելիքի աղբյուրը այբեննարանն է, այս պարագայում ռուսաց լեզվի։ Երեխաները  ցույց տվեցին  իրենց գիտելիքները  ռուսաց  լեզվից՝ արտասանեցին, երգեցին, պարեցին, հանելուկներ գուշակեցին։

Տնօրեն՝ Ն․Կոստանդյան

Անգլերենի այբուբենի տոն

2022 թվականի ապրիլի  29-ին   «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում  3-րդ դասարանցիների համար օրը տոնական էր՝ անգլերենի այբուբենի հրաժեշտի ցերեկույթն էր: Գեղեցիկ զարդարված դահլիճում աշակերտները արտասանեցին, երգեցին,  պարեցին և ցուցադրեցին<<Պապն ու շաղգամը>> բեմականացումը :Նպատակն էր ՝ կարևորել օտար լեզվի իմացության դերը կյանքում, զարգացնել անգլերենով հաղորդակցվելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև ամփոփել ուստարում ձեռք բերած գիտելիքները:

Տնօրեն՝ Ն.Կոստանդյան  

  Ազգային գրադարանային շաբաթ

 2022 թվականի ապրիլի 18-ից 25-ը  «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը մասնակցեց «Ազգային գրադարանային շաբաթ»-ին, որի ընթացքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ ամրապնդելով աշակերտ- գրադարան  կապը. ընթերցումներ, ունկնդրումներ Չարենցի ստեղծագործություններից, լույս ընծայվեց պատի թերթ «Չարենց 125», կատարվեց գրքերի վերանորոգում, քննարկվեց  Թումանյանի «Գիքորը» ստեղծագործությունը, մարզային գրադարանում աշակերտները մասնակցեցին Եղիշե Չարենցին և Սայաթ-Նովային  նվիրված գրական-երաժշտական միջոցառմանը:   

   Շաբաթը ամփոփվեց Կապանի էլեկտրոնային գրադարանում:

Տնօրեն՝ Ն.Կոստանդյան

                                   Այց Մարզային գրադարան

2022 թվականի  ապրիլի 20-ին Ազգային  գրադարանային շաբաթվա շրջանակում << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >>ՊՈԱԿ-ի աշակերտները  այցելեցին Սյունիքի Մարզային գրադարան, որտեղ մասնակցեցին գրական-երաժշտական   միջոցառման` նվիրված Սայաթ -Նովայի և Եղիշե Չարենցին: Նպատակն էր` աշակերտների մեջ սերմանել սեր դեպի գրականություն և արվեստ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին Եղիշե Չարենցի և Սայաթ- Նովայի ստեղծագործությունները:

Տնօրեն`  Ն.Կոստանդյան

  <<Հայոց  պատմություն >> առարկայի դրվածքի ամփոփում

 2022 թ. մարտի 1-ից-18-ը <<Կապանի թիվ 11 դպրոց >> ՊՈԱԿ-ում անցկացվեց  <<Հայոց  պատմություն >> առարկայի դրվածքի ուսումնասիրություն: Դրվածքի շրջանակում  անցկացվեց  շարադրության  մրցույթ ՝ <<Իմ սիրելի  պատմական կերպարը >> թեմայով, բաց դաս 7-րդ դասարանում, <<Մեր պատմության  հետքերով>> թեմայով ինտելեկտուալ խաղ-մրցույթ,որի արդյունքում հաղթողներն արժանացան նվերների: Դրվածքն ամփոփվեց   գրավոր աշխատանքներով: Դրվածքի ուսումնասիրության  ողջ ընթացքում  պատմության ուսուցչուհի Ն.Հարությունյանը  մեծ ուշադրություն դարձրեց հայրենասիրական դաստիարակության ձևավորմանը  և հայ ժողովրդի պատմական ուղու արժևորմանը:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

  Մաթեմատիկայի միջազգային  օր: Պի թվի ծնունդը

  << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  2022 թվականի մարտի 14-ին նշվեց Պի թվի ծնունդը: Ամեն տարի նույն օրը, նույն ժամին տոնվում է  համաշխարհային տարածում ունեցող այս տոնը: Պի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: Սովորողները ներկայացրեցին հետաքրքիր պատմական  փաստեր Պի թվի մասին: Ցուցադրեցին իրենց պատրաստած պաստառները: Տոնը ուղեկցում էր Պի թվի մասին Դեյվիդ Մակ Դոնազդի ձայնագրած երաժշտությամբ:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

       Շախմատի օլիմպիադա

<< Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  2022 թվականի մարտի 1-ից 10-ը տեղի ունեցավ շախմատի 16-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլը, որի նպատակն  էր` զարգացնել աշակերտների մրցակցելու կարողությունը ,տրամաբանելու մտածողությունը: Ակտիվ պայքարում հաղթողներ ճանաչվեցին 3-րդ դասարանի աշակերտներ Ալեքսեյ Մանասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, 8-րդ դասարանի աշակերտուհիներ Լիլիթ Հայրապետյանն ու Աննա Միրզոյանը:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

 Սեյսմապաշտպանության  վարքականոնների  ուսուցում

2022 թվականի  մարտի  3-ին <<Կապանի  թիվ  11  միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում    ԱԻՆ ՍՊՏԾ  ՊՈԱԿ հարավային տարածաշրջանային կենտրոնի  կողմից   անցկացվեց  սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում : Նպատակն էր ՝ աշակերտներին սովորեցնել երկրաշարժի և այլ աղետների դեպքում պաշտպանվելու կանոնները:Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին սեյսմապաշտպանության  վարքականոնները և ցուցադրեցին  բնական աղետների վերաբերյալ ֆիլմաշար:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

 Մայրենիի միջազգային օր

  2022 թվականի փետրվարի 21-ին  << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում նշվեց  մայրենիի միջազգային օրը, որը հագեցած էր  տարաբնույթ միջոցառումներով: Դասամիջոցներին աշակերտները ունկնդրեցին բանաստեղծություններ, երգեր, առած-ասացվածքներ նվիրված մեր ոսկեղենիկ մայրենիին: Դասվարները կազմակերպել էին վիկտորինա`<<Հազարագանձ մայրենի >> խորագրով: Աշակերտները ողջունեցին իրար մայրենիին նվիրված ասույթներով, այնուհետև սկսվեց մրցութային մասը: Հոմանիշ, հականիշ, առած-ասացվածքների, խաչբառների, Թումանյանի ստեղծագործությունների միջոցով նրանք ցուցադրեցին իրենց գիտելիքները: Վիկտորինայի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և փոքրիկ նվերներով:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

Գրքի նվիրման օր: Թումանյանական օրեր

   Կա Մեծարենց, կա Տերյան և բազում ուրիշ պոետներ կան,

   Բայց Թումանյանն է  անհաս Արարատը մեր նոր քերթության:

   2022 թվականի փետրվարի 18-ին  <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում նշեցին գիրք նվիրելու օրը: Տոնն ընտրված է ի պատիվ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա: Գրադարանավարուհին ներկայացրեց օրվա խորհուրդը, խոսեց Թումանյան հանճարի մասին: Աշակերտները արտասանեցին, երգեցին, ունկնդրեցին Մեծն  լոռեցու  ստեղծագործություններից, այնուհետև ներկայացրին աֆորիզմներ գրքերի մասին  և գրադարանին նվիրեցին հետաքրքիր գրքեր: Նպատակն էր`աշակերտների մեջ սերմանել սեր դեպի թումանյանական աշխարհ, դեպի  գիրքն ու ընթերցանությունը և տոնական  ավանդույթ դարձնել միմյանց գիրք նվիրելը :

Տնօրեն` Ն.Կոստանդյան

Հանրապետական առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլ…

Ռուսաց լեզվի   <<A>> տառի շնորհանդես

   2021թվականի հոկտեմբերի 19-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի      2-րդ դասարանում տեղի ունեցավ ռուսերենի <<A>> տառի շնորհանդեսը:Դասասենյակը տոնականորեն զարդարված էր, երեխաները` ոգևորված: Ռուսաց լեզվի  ուսուցչուհի Վ.Դանիելյանի գխավորությամբ նրանք ցուցադրեցին իրենց ստացած գիտելիքները, այնուհետև սահուն անցան <<A>> տառի ուսուցմանը:

 Տնօրեն `Ն.Կոստանդյան

<<A a>> տառի  ուսուցում

2021թվականի հոկտեմբերի 15-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում օրը տոնական էր 3-րդ դասարանցիների համար:Աշակերտները մեծ ոգևորությամբ ամփոփեցին   նախաայբբենական շրջանում յուրացրած գիտելիքները` երկխոսութունների, ոտանավորների, երգերի միջոցով: Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան անգլերենի այբուբենի առաջին տառին, սովորեցին գրել և արտասանել  <<A a>> տառը:

Տնօրեն`  Ն. Կոստանդյան    

 

                 <<Աա >>հնչյուն-տառի  ուսուցում

2021 թվականի հոկտեմբերի 13-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի 1-ին դասարանցիների  համար օրը տոնական էր: Դասվար  Լ. Հարությունյանը ուսուցանեց <<Ա ա >> հնչյուն-տառը: Գեղեցիկ ձևավորված դասասենյակում աշակերտները ցուցադրեցին նախաայբբենական շրջանում ձեռքբերած գիտելիքները: Բարի երթ  Ձեզ, սիրելի աշակերտներ:

 Տնօրեն`  Ն. Կոստանդյան

             <<Անգլերեն լեզու>> առարկայի դրվածք

2021թվականի հոկտեմբերի 4-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում մեկնարկեց <<Անգլերեն լեզու>> առարկայի դրվածքը: ՈՒսուցչուհի Մ.Գայամյանը խոսեց անգլերեն լեզվի արդիականության մասին: Նա կարևորեց լեզվի իմացությունը, քանի որ անգլերեն լեզուն  միջազգային լեզու է: Դրվածքի շրջանակում նախատեսված են` պատի թերթի ստեղծում, դասալսումներ, դաս-միջոցառում, բաց դաս, հանելուկների գուշակում, խաչբառերի լուծում, մուլտֆիլմերի դիտում և ամփոփիչ գրավոր աշխատանքներ:

 Տնօրեն`  Ն. Կոստանդյան

                          Սեպտեմբերի 1

2021  թվականի  հուլիսի  8-ին  <<Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ–ի    9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին տրվեցին վկայականներ և ատեստատներ: Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, մաղթելով նորանոր հաջողություններ կյանքի նոր փուլում:

Հրաժեշտ տարրական դպրոցին

2021  թվականի  հունիսի  29-ին  <<Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ–ի 4-րդ  դասարանի  սաների  համար  տոն  էր: Բարեհաջող  ավարտելով  տարրական  դպրոցը, նրանք  ստացան  իրենց    առաջին`  հանրակրթական  ծրագրեր  իրականացնող  ուսումնական  հաստատության  վկայագրեր: Շնորհավորում  ենք  մեր  սաներին, մաղթում  խաղաղություն  և  նորանոր  հաջողություններ  գալիք  ուսումնական  տարում:

 Տնօրեն`  Ն. Կոստանդյան

          Խմբակների տարեվերջյան հաշվետվություններ

2021թվականի հունիսի 16-ին «Կապանի թիվ 11միջնակարգ դպրոց »ՊՈԱԿ-ում   խմբակների ղեկավարները ներկայացրին տարեվերջյան հաշվետվությունները: Ցուցադրվեցին «Հմուտ ձեռքեր», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Ասեղնագործություն» խմբակների ձեռքի աշխատանքների գեղեցիկ նմուշներ: «Թատերական» խմբակի սաները բեմադրեցին Հ.Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս» ստեղծագործությունը: «Շախմատ» խմբակը  անցկացրեց ամփոփիչ մրցաշար, որի արդյունքում հաղթողներն արժանացան նվերների, իսկ «Անգլերեն »խմբակի հաշվետվությունը ներկայացվեց խաղ-վիկտորինայի ձևով:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

 

 

            Հրաժեշտ տարրական դպրոցին

2021թ. հունիսի 2-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ի 4-րդ դասարանում տոնական տրամադրություն էր: 4- րդ դասարանցիները հրաժեշտ էին տալիս տարրական դպրոցին:  Տոնական զարդարված դահլիճում թևածում էր սերը. սեր` հայրենիքի, հայրենի քաղաքի, հարազատ դպրոցի, ուսուցիչների նկատմամբ: Հնչեցին երախտագիտության խոսքեր, վերջում հեքիաթային հերոսի ուղեկցությամբ երեխաները երկինք բաց թողեցին իրենց երազանքների փուչիկները:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

                       Հրաժեշտ Այբբենարանին

2021թ.մայիսի 12-ը տոնական էր «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի I դասարանում: Աշակերտները հրաժեշտ էին տալիս «Այբբենարանին»: Գեղեցիկ զարդարված դահլիճում նրանք իրենց թոթովախոս լեզվով ներկայացրեցին այբուբենը, շնորհակալություն հայտնեցին Մեսրոպ Մաշտոցին: Հիշեցին մեզ խաղաղություն պարգևողներին և խոստացան լինել արժանի զավակը  Հայաստան աշխարհի:

Տնօրեն` Ն.Կոստանդյան

                        Прощай Букварь

2021թ. մայիսի 7-ին «Կապանիթիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 2-րդ դասարանում տոնական տրամադրություն էր: Երեխաները հրաժեշտ էին տալիս «Букварь » –ին: Տոնական զարդարված դահլիճում երեխաները երգեցին, արտասանեցին, ներկայացրեցին բեմականացում ռուսաց լեզվով` ցուցադրելով ուստարվա ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ե´վ մասնակիցները, և´ հանդիսատեսը հաղորդակցվեցին ռուսական հարուստ մշակույթին և բանահյուսությանը:

Տնօրեն` Ն. Կոստանդյան

         Ճանապարհային անվտանգության վեբինար

 «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց »ՊՈԱԿ-ի 1-8-րդ դասարանում սովորող բոլոր աշակերտները «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակներում մասնակցել և ավարտել են «Անվտանգությունը քո ձեռքերում» առցանց դասընթացը և ստացել համապատասխան հավաստագրեր:

 Տնօրեն` Ն. Կոստանդյան

 

  Ճանապարհային անվտանգության ժամ

2021թ . մայիսի  3-ին  « Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ում  ուսմասվար Մ.Գայամյանն անցկացրեց դաս «Ճանապարհային անվտանգության ժամ» խորագրով: Նպատակն է` բարձրացնել ճանապարհից ճիշտ օգտվելու վարքագծի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը աշակերտների մոտ: Դասի ընթացքում խոսվեց երթևեկության արագության գերազանցման դեպքերի նվազեցման, ամրագոտիների կիրառման, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու և վարորդին շեղող գործոնների նվազեցման մասին: Դասի վերջում աշակերտներն իմացան, թե ինչպես գրանցվել վեբինարի էջում, մասնակցել դասընթացներին և ստանալ հավաստագիր:

Տնօրեն`  Ն.Կոստանդյան

                      Գուսան Աշոտ-114

2021թ. ապրիլի 26-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ- ում կազմակերպվեց փոքրիկ  միջոցառում` նվիրված Գուսան Աշոտի 114-րդ տարեդարձին: Աշակերտները ներկայացրին գուսանի կենսագրությունը, արտասանեցին նրա ստեղծագործություններից, իսկ 8-րդ դասարանի աշակերտ Մերուժան Ավանեսյանի կատարմամբ լսեցին «Սարի սիրուն յար» երգի մեղեդին:

 Տնօրեն՝ Ն. Կոստանդյան 

  Մոմավառություն` նվիրված 1915թ. ապրիլի 24-ի զոհերի հիշատակին

                        Ջրի համաշխարհային օր

2021թ. ապրիլի 2-ին  «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ջրի պահպանմանը, ջրային  ռեսուրսների  խնայողաբար օգտագործմանը, Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդիրներին: Միջոցառման նպատակն է՝ աշակերտներին սովորեցնել խնայողաբար օգտագործել ջուրը, քանի որ մեծ է նրա դերը մեր կյանքում: Աշակերտները ներկայացրեցին ջրի բաղադրությունը, տեսակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները, մաքրումը, իսկ միջոցառման վերջում՝ Սևանա լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրները: Քանի որ ջրի հիմնախնդիրը ներկայումս ամենահրատապ հարցերից է, ուստի աշակերտներին կոչ է արվել այն պահպանել սրբությամբ:

 Տնօրեն՝ Ն. Կոստանդյան     

 

 

               Ռուսաց լեզվի դրվածքի ամփոփում

   2021թվականի մարտի 26-ին  « Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿում ավարտվեց    « Ռուսաց լեզու »  առարկայի դրվածքի ուսումնասիրությունը, որի շրջանակներում ստեղծվեց ռուսաց լեզվի անկյուն, լույս ընծայվեցին ռուս հայտնի գրողների և նրանց ստեղծագործությունների վերբերյալ պատի թերթեր, անցկացվեց   «Լավագույն ձեռագիր » մրցույթ, պոեզիայի ժամ, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին Ա. Պուշկինի, Մ.Լերմոնտովի Ս.Եսենինի, Ա. Գորոդեցկու ստեղծագործությունները: Դրվածքն ամփոփվեց 4-րդ դասարանում բաց դասով: Դրվածքի ընթացքում դպրոցում թևածում էր ռուսաց լեզվի շունչը, երեխաները մեծ հետաքրքրությամբ և հաճույքով մասնակցում էին միջոցառումներին:

Տնօրեն՝ Ն. Կոստանդյան

 

              Դասը վարում է ոստիկանը

2021 թվականի մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հովհաննես Ավանեսյանը Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի թվով 50 աշակերտների հետ անց է կացրել դաս-հանդիպում «Համակարգչային խաղերը և դրանց բացասական հետևանքները » թեմայով:Նպատակն էր իրազեկել աշակերտներին համակարգչային խաղերի  մասին, զերծ պահել նրանց այդ խաղերի բացասական, ծանր և անդառնալի հետևանքներից:

Տնօրեն՝ Ն. Կոստանդյան

                              Շախմատի օլիմպիադա

<<Կապանի  թիվ   11  միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ում  2021թ.  փետրվարի  1-10 տեղի ունեցավ շախմատի 15-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլը, որի նպատակն էր՝ ձևավորել սովորողների իմացական ոլորտը, զարգացնել տրամաբանական մտածողությունը: Համառ ու հետաքրքրի պայքարում հաղթողներ ճանաչվեցին 2-րդ դասարանի աշակերտ Ալեքսեյ Մանասյանը, 4-րդ դասարանի աշակերտներ Ալեն Լալազարյանն ու Ռոբերտ Ալեքսանյանը և 5-րդ դասարանի աշակերտուհի Ալինա Մարգարյանը:

Տնօրեն՝ Ն. Կոստանդյան

 

 

                      Ռուսաց լեզվի դրվածք

2021 թվականի մարտի  10-ին  <<Կապանի  թիվ   11  միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ում  մեկնարկեց  << Ռուսաց  լեզու>> առարկայի    դրվածքը: Ուսուցչուհի  Վ.Դանիելյանը  խոսեց ռուսաց  լեզվի  արդիականության մասին  և կարևորեց  նրա դերը   հայ ժողովրդի կյանքում: Այնուհետև նա ներկայացրեց դրվածքի շրջանակներում նախատեսված միջոցառումների շարքը՝ մուլտֆիլմերի   դիտում,  պատի  թերթի  ձևավորում, պոեզիայի  ժամ, << Լավագույն ձեռագիր >>  մրցույթ, բաց  դաս, գրավոր  աշխատանքներ…

Տնօրեն՝ Ն. Կոստանդյան

           Այբուբենի տոն

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում 2021թ. մարտի 1-ին անգլերեն լեզվի ուսուցչուհի Ս. Գասպարյանը կազմակերպեց միջոցառում ՝<< FAREWELL TO A B C >> անգլերենի այբուբենի տոն: Նպատակն էր ՝ ամփոփել տարվա ընթացքում կատարված աշխատանքները անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ: Միմյանց հերթ չտալով ՝մեր սաները հստակ ու վարժ ներկայացնում էին թվեր, գույներ, կենդանիներ, թռչուններ, արտասանում բանաստեղծություններ և երգում ուրախ երգեր:Աշակերտները կարողացան նաև հաղորդակցվել անգլերենով՝ երկխոսության տեսքով:

Տնօրեն Ն. Կոստանդյան

<<Լավագույն նվերը գիրքն է>>…

2021թ. փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է գիրք նվիրելու օրը, որի ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն պոետՀովհաննես Թումանյանի ծննդյան օրով: Դպրոցի ընթերցասեր աշակերտներն ըստ պատշաճի պատրաստվել էին այսօրվան. դպրոցի գրադարանին և միմյանցն վիրեցին գրքեր, դասամիջոցներին ունկնդրեցին Թումանյանի ստեղծագործություններից, իսկ դպրոցի թատերական խմբի սաներն իրենց կրտսեր ընկերների համար պատրաստել էին Թումանյանի ստեղծագործություններից <<Սուտասանը>> թատերական ներկայացումը: Այսօր մեր փոքրիկ գրադարանը հարսատացավ 20 գեղարվեստական գրքով:

Տնօրեն Ն. Կոստանդյան

 <<Աշխարհագրություն>> առարկայի դրվածք

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2021թ-ի փետրվարի 10-ից  մեկնարկեց <<Աշխարհագրություն>>առարկայի դրվածքի ուսումնասիրությունը: Ուսուցչուհի Ք. Բաբայանը կազմել էր ծրագիր՝ որտեղ նախատեսված է բաց դաս, դասալսումներ, կինոդիտում, ստենդի  ձևավորում և այլն: 

  Բացման խոսքով հանդես եկան մ/մ նախագահ Ա.Մելքոնյանն և ուսուցչուհի Ք.Բաբայանը: Նրանք ներկայացրեցին <<Աշխարհագրություն >> առարկայի  կարևորությունն ու դերը, սովորողների աշխարհայացքի ձևավորման գործում: Նպատակն է աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ, ոգևորել և առաջնորդել նրանց դեպի նոր, առեղծվածային ու խորհրդավոր աշխարհ:

Տնօրեն՝  Ն․ Կոստանդյան