Մեր մեծերը
Հովհաննես Թումանյան 150
2019թվականի դեկտեմբերի 2-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ—ում տեղի ունեցավ միջոցառում`նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Աշակերտները ներկայացրեցին հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղի մեջ լույս աշխարհ եկած Թումանյանի մանկությունը, գրական մուտքն ու ստեղծագործությունը, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, ներկայացրեցին հատվածներ նրա պոեմներից, բալլադներից, բեմադրեցին Թումանյանի հեքիաթները ինքնատիպ մեկնաբանություններով, <<հյուրընկալվեցին>> թումանյանական վերնատանը:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Կոմիտաս 150
2019թ. նոյեմբերի 28-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ—ում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին: Միջոցառման շրջանակում աշակերտները ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործություններից, ներկայացրին նրա կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, արտասանեցին նրա բանաստեղծություններն, երգեցին, հիշեցին դրվագներ նրա կյանքից:
Նպատակն էր` արժևորել Կոմիտասի հսկայական դերը հայ ժողովրդի երաժշտական մշակույթի զարգացման գործում:
Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան
Վահանակ <<Մեր մեծերը>>