Հոգևոր դաստիարակություն

      Սուրբ Զատկի տոն

   Քրիստոս հարյավ ի մեռելոց,

   Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…

  2022 թվականի ապրիլի 15-ին << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, այնուհետև աշակերտները ներկայացրին տոնի խորհուրդը, երգեցին, պարեցին ազգային պարեր, իսկ վերջում  <<Ձվակռիվ>> խաղացին:Նպատակն էր` աշակերտների մեջ սերմանել սեր դեպի ազգային եկեղեցական տոները, ձևավորել հայեցի դաստիարակություն:

 Տնօրեն` Ն.Կոստանդյան

 Տեառնընդառաջի կամ Տրնդեզի տոն

   2022 թվականի փետրվարի 14-ին  << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում նշվեց  Հայ Առաքելական եկեղեցու ամենասիրված տոներից մեկը` Տեառնընդառաջը կամ Տրնդեզը: Աշակերտները երգեցին, պարեցին, ներկայացրին տոնի խորհուրդը, իմաստն ու տոնակատարությունները: Նպատակն էր` աշակերտների մեջ սերմանել սեր դեպի եկեղացական տոները:

 Տնօրեն` Ն.Կոստանդյան

              Հայոց եկեղեցու դերը

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿում 2021թ. մայիսի 13-ին <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի  հերթական դասն էր  7-րդ դասարանում՝ <<Հայոց եկեղեցու փոխհարաբերությունները Վրաց և Աղվանից եկեղեցիների հետ V-VII դարերում >> թեմայով, որին ներկա էր նաև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Կապանի տարածաշրջանի պատասխանատու Նաիրա Ծատրյանը: Դասը սկսվեց  տերունական աղոթքով: Դասի նպատակն էր՝ ներկայացնել Վաչագան Բարեպաշտի գործունեությունը , հայոց եկեղեցու դերը  Աղվանքում քրիստոնեության տարածման գործում, Վրաց եկեղեցու առանձնացումը Հայոց եկեղեցուց, Աղվանի ժողովի կարևոր նշանակությունը: Նպատակն էր` նպաստել սովորողների ճանաչողական գիտելիքների հարստացմանը, ամրապնդել նրանց հետաքրքրությունը սեփական ժողովրդի և եկեղեցու պատմության նկատմամբ:

 Տնօրեն՝ Ն. Կոստանդյան

           Հանդիպում հոգևորականի հետ

2021թ . մայիսի  3-ին  « Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ում կայացավ հանդիպում Վահանավանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիքի և «Վոլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Կապանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Նպատակն էր` աշակերտներին իրազեկել եկեղեցական տոների կարևորության, իմաստի ու տոնակատարության մասին, ձևավորել հավատ ու հարգանք հոգևոր արժեքների նկատմամբ: Հանդիպումը սկսվեց և ավարտվեց տերունական աղոթքով:

Տնօրեն` Ն. Կոստանդյան

 

 

                               Սուրբ Զատիկ

  2021թ. ապրիլի 2-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի ՀԵՊ ուսուցիչ Ա. Ջավադյանը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Ս. Զատիկի տոնին : Աշակերտները ներկայացրին Սուրբ Հարության կամ Սուրբ Զատիկի տոնի իմաստը, նշեցին դրա կարևորագույն տեղը եկեղեցու տոնացույցում, պատմեցին Զատիկի տոնակատարության մասին:                                                                       Նպատակն էր՝ աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել ազգային- եկեղեցական տոների, տոնակատարությունների հանդեպ:                                                                                   

 Տնօրեն՝  Ն. Կոստանդյան

                                       Տրնդեզ

 

2019թ. փետրվարի 14-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում    նշվեց  Տյառնընդառաջի /Տրնդեզ/ տոնը: Նպատակն  էր՝ երեխաներին ծանոթացնել  տոնի իմաստին, բովանդակությանը, սերմանել հետաքրքրություն և համակրանք ազգային-եկեղեցական  տոների, տոնակատարությունների  հանդեպ: Միջոցառման  կիզակետը դարձավ  խարույկը, որի շուրջը  պտտվելով՝  բոլորը հայցեցին Աստվածային սիրո հուրը:

Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան