Գեղագիտական դաստիարակություն
Վերջին զանգ 2022
Երեխաների պաշտպանության միջազգային օրը <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ․․․
Տնօրեն՝ Ն․Կոստանդյան
2022թ.մայիսի 25-֊26-֊ին 《Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց》ՊՈԱԿ֊-ի աշակերտները և ուսուցիչները այցելեցին Կապանի Շ.Մովսիսյանի անվան պատմության թանգարան։ Շրջելով թանգարանի ցուցասրահներով աշակերտները ծանոթացան Կապանի պատմությանը,ևս մեկ անգամ արժևորեցին հայրենի քաղաքի անցյալի հերոսական դրվագները։
Տնօրեն՝ Ն․Կոստանդյան
<<Սյունիք 2022>> Հայ ժողովրդական երգարվեստի և պարարվեստի փառատոն
2022 թ. մայիսի 25-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ուսուցիչներն ու աշակերտները մասնակցեցին Գարեգին Նժդեհի հրապարակում և Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպված <<Սյունիք 2022>> Հայ ժողովրդական երգարվեստին ու պարարվեստին նվիրված մշակութային միջոցառմանը, որտեղ ներկաները ծանոթացան մարզի համայնքներից հրավիրված պարի խմբերին և անհատ կատարողներին։
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Ներկայացում՝ Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող <<Բաժանորդային համակարգի ներդրման >> ծրագրի շրջանակում 2022 թ. մայիսի 21-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 6-12-րդ դասարանների աշակերտները՝ դասղեկների ուղեկցությամբ, անվճար այցելեցին Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն և դիտեցին Հ.Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկանները>> ներկայացումը:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նման ծրագիր իրականացնելու և Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնին՝ հյուրընկալելու համար:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Կանանց միջազգային տոն
2022 թվականի մարտի 9-ին << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տոնական տրամադրություն էր: Նշվում էր Կանանց միջազգային օրը: Գեղեցիկ զարդարված դահլիճում աշակերտները իրենց սրտի խոսքն ուղղեցին մայրիկներին, տատիկներին. արտասանեցին, երգեցին, պարեցին, գեղեցիկ ներկայացում բեմադրեցին` մեծ բավականություն պատճառելով ներկաներին:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Ամանոր
2021թվականի դեկտեմբերի 24-ին տոնական էր <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտների համար: Զարդարված դահլիճում տարրական դասարանների աշակերտները հանդես եկան երգ ու պարով, մաղթանքներով, իսկ միջին և ավագ դպրոցի սաները, ԱԽ-ի նախաձեռնությամբ, շնորհավորեցին միմյանց տոնական դիմակահանդեսի ընթացքում:
Թող գալիք տարին խաղաղություն և երջանկություն բերի հայոց աշխարհին: Թող ամենուր թևածի խինդն ու ծիծաղը և ավետի մեր երկրի խաղաղ ու ծաղկող ապագան:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Վերջին զանգ
2021 թվականի հունիսի 4-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում հնչեց վերջին զանգը՝ ազդարարելով 12-ամյա մարաթոնյան վազքի ավարտը և մուտքը նոր կյանք:
Տոնականորեն զարդարված դահլիճում օրվա հերոսները ժպիտը թախիծի հետ խառնելով երախտագիտության, հրաժեշտի խոսքեր էին ձոնում ուսուցիչներին , հարազատ կրթօջախին:
Մանկավարժները շնորհավորեցին իրենց սաներին, մաղթելով՝ լինել կյանքում հաջողակ, հաստատուն քայլեն իրենց նախընտրած ճանապարհով և միշտ արժանավայել կրեն մեր հայրենիքի քաղաքացի լինելու բարձր կոչումը:
Բարի երթ , սիրելի՛ շրջանավարտներ:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Էքսկուրսիա դեպի Վահանավանք
Կանանց միամսյակ
2021թվականի մարտի 5-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որով էլ մեկնարկեց կանանց միամսյակը:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Ամանոր
2019 թվականի դեկտեմբերի 20-ին <<Կապանի թիվ 11 միջնակաևգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ամանորյա հանդես և դիմակահանդես: Դպրոցում թևածում էր նոր տարվա շունչը:Տարրական դասարանների աշակերտները հանդես եկան իրենց գեղեցիկ կատարումներով` երգ ու պարով, բեմականացումներով:Նրանց ողջունեց Ձմեռ պապը` բերելով իր հետ գեղեցիկ անակնկալներ:
Տոն էր նաև բարձր դասարանցիների համար: Աշակերտական խորհրդի կողմից գրված սցենարով սկսեցին դիմակահանդեսը: Տոնական հագուստներով զարդարված կատարեցին երգեր, պարեր, կազմակերպեցին խաղեր և վիկտորինաներ:
Օրը տոնական էր, ուրախ էին բոլորը` աշակերտները, ծնողները, ուսուցիչները:
Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Ոսկե աշուն
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում 2019թ. նոյեմբերի 21-ին աշնանային վառ ու գունեղ գեղեցկություն էր: Աշունը իր կախարդական վրձինով հեքիաթի էր վերածել ամեն ինչ:<<Ոսկեհանդերձ եկար և միգասքող, տխուրաչյա աշուն, սիրած աշուն, տերևներիդ դանդաղ թափվող ոսկով, մետաքսներով քնքշաշրշյուն…>> արտասանում էին երեխաները:Հրաշքը պարուրեց ներկաների սրտերն ու հոգիները. Մի թե հնարավոր է անտարբեր անցնել ոսկու ու կրակի պես վառ ու գունեղ աշխարհի կողքով:Աշունը մշտապես եղել և մնում է շատերիս ներշնչանքի աղբյուրը. երգեցինք, պարեցինք արտասանեցինք, գուշակեցինք հանելուկներ` թոթափելով քամու թափած տերևների բերած աշնանային թախիծը…
Տնօրեն Ն. Կոստանդյան
Ա Ր Շ Ա Վ
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Այցելություն Ա. Բակունցի տուն-թանգարան
<<Անվճար այցելություն թանգարաններ>> ծրագրի շրջանակում 2019 թվականի մարտի 27-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտները դասղեկների ուղեկցությամբ և տնօրենի գլխավորությամբ ացելեցին Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան:Մասնակիցները մի պահ մտովի տեղափոխվեցին Բակունցի ապրած տարիները, ծանոթացան կենսագրությանը, միջավայրին, կենցաղային և անձնական իրերին, նամակներին, գրականությանը, լուսանկարներին, փաստագրական նյութերին:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Կապան համայնքի ղեկավար պարոն Գ. Փարսյանին` անվճար տրանսպորտ տրամադրելու համար:
Տնօրեն Ն. Կոստանդյան