Միջոցառումներ
2020թ. հունվարի 29-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 5-րդ դասարանում՝ <<Ուզում եմ ունենալ՝ 1. Պետություն որտեղ… 2. Ընտանիք որտեղ… >> թեմայով: Աշակերտները արտահայտեցին իրենց կարծիքները թեմայի վերաբերյալ: Ծանոթացան պետական խորհրդանիշներին, սահմանադրության որոշ կետերին և հայոց բանակի կազմավորման պատմությանը:Վերջում նկարեցին ընտանիքի մոդելը, որտեղ ցույց տվեցին իրենց պատկերացրած ընտանիքը:
Անվտանգության կանոնները երկրաշարժի ժամանակ
2019թ. դեկտեմբերի 5-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 5-րդ դասարանում՝ <<Անվտանգության կանոնները երկրաշարժի ժամանակ>> թեմայով: Աշակերտները ծանոթացան անվտագության կանոններին,իմացան ինչպես պաշտպանվել երկրաշարժի ժամանակ:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Երթևեկության կանոնները
2019թ. նոյեմբերի 26-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 5-րդ դասարանում՝ <<Երթևեկության կանոնները>> թեմայով: Աշակերտները ծանոթացան Երթևեկության կանոններին, տարբերակեցին լուսացույցի գույները, ծանոթացան անվտանգության ազդանշանների հետ:Սովորեցին ճիշտ հատել փողոցը:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյան
2019թ. նոյեմբերի 14-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 1-4-րդ դասարաններում՝ <<Մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյան>> խորագրով, որը նվիրված էր Հ. Թումանյանի 150-ամյակին: Աշակերտները ծանոթացան Թումանյանի կյանքին և ստեղծագործական ուղուն: ՈՒնկնդրեցին Թումանյանի <<Փարվանա>> բալլադը և <<Թմկաբերդի առումը>> պոեմը:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Մեր մեծերը՝ Կոմիտաս
2019թ. ապրիլի 26-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ պդրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 4-6-րդ դասարաններում՝ <<Մեր մեծերը՝ Կոմիտաս>> խորագրով: Աշակերտները ծանոթացան Կոմիտասի կյանքին և ստեղծագործական ուղուն: Վերջում ունկնդրեցինք Կոմիտասի <<Սոնա յար>>, <<Կռունկ>>, <<Նուբար-Նուբար շորոր>> ստեղծագործությունները:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Մեր հույզերն ու զգացմունքները
2019թ. փետրվարի 22-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 1-ից -4-րդ դասարաններում՝ «Մեր հույզերն ու զգացմունքները» թեմայով: Աշակերտները պատկերեցին թեմայի վերաբերյալ նկարներ և ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, որով և ամփոփվեց խմբային աշխատանքը:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Ինչպիսին եմ ես
2019թ. հունվարի 18-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 4-րդ և 5 -րդ դասարաններում՝ «Ինչպիսին եմ ես» թեմայով։ Նպատակն էր երեխաների մեջ բացահայտել իրենց բնավորության դրական ու բացասական կողմերը։ Աշակերտները կարդացին Հ. Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթը։ Գրատախտակին բնութագրեցին հերոսներին։ Աշակերտները կատարեցին քարտային աշխատանք` բնութագրելով իրենց։
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Բարոյագիտություն
2018թ. դեկտեմբերի 10-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Նոնա Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 7-րդ դասարանում: Նպատակն էր աշակերտների մեջ սերմանել բարոյականության արժեքներ ու նորմեր: Աշակերտները տարանջատեցին բարոյական /բարի, լավ/, անբարոյական /չար, վատ/, և ոչ բարոյական /բարոյական հարթությունից դուրս/ հասկացությունները: Խմբային աշխատանքը հաջողված էր, քանի որ աշակերտների մեջ սերմանվեց ներողամտություն, համբերատարություն, բարյացակամություն, ազնվություն և արդարություն: Նրանք լրացրեցին աղյուսակ՝ արտահայտելով իրենց կարծիքները բարոյականության վերաբերյալ, որից հետո լրացրեցին թեստ, որտեղ նշված էր արժեքներ , աշակերտները պետք է ընտրեին այն արժեքները, որոնք ըստ իրենց բարոյական են:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Հանդուրժողականություն
2018թ. նոյեմբերի 12-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Նոնա Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 9-րդ դասարանում: Նպատակն էր` աշակերտներին ծանոթացնել հանդուրժողականության այն նորմերին, որոնք գոյություն ունեն մեր մշակութային արժեհամակարգում: Խմբային աշխատանքը դաստիարակչական բնույթ ուներ. աշակերտների մեջ սերմանվեց ներողամտություն, փոխըմբռնում, համբերատարություն, բարյացակամություն: Աշակերտները լրացրեցին աղյուսակ՝ արտահայտելով իրենց կարծիքները հանդուրժողականության մասին:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Մեր արժեքներն ու մշակույթը
2018թ. հոկտեմբերի 24-ին << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Նոնա Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 5-ից 6-րդ դասարաններում: Նպատակն էր` աշակերտների մեջ սերմանել այն արժեքները, որոնք ավանդաբար ժառանգել ենք և մեզ են հասել սերնդեսերունդ: Խմբային աշխատանքը դաստիարակչական նշանակություն ուներ,, քանի որ երեխաները սկսեցին զանազանել հոգևոր և նյութական մշակույթը, արժևորել <<ընտանիք>> հասկացությունը: Այն դրական ազդեցություն թողեց աշակերտների արժեհամակարգի և հուզական ներաշխարհի վրա, զարգացրեց հայկական մշակույթի հանդեպ սերն ու հետաքրքրությունը:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Հեքիաթի ընթերցում
2018թ. սեպտեմբերի 28-ին << Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Նոնա Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 1-5-րդ դասարաններում: Աշակերտները ընթերցեցին Հովհ. Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթը, որից հետո սկսվեց ակտիվ քննարկում: Նպատակն էր՝ զարգացնել աշակերտների մտահորիզոնը, կապակցված խոսքը, հարստացնել բառապաշարը: Այն դաստիարակչական բնույթ ունեցավ, քանի որ աշակերտների մեջ սեր արթնացրեց դեպի աշխատանքը: Հեքիաթը ճիշտ էր ընտրված, դրական ազդեցություն թողեց աշակերտների հուզական ներաշխարհի վրա, զարգացրեց սեփական անձի և ուժերի նկատմամբ հավատը:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ`
- Նորայր Վաղարշակի Հարությունյան — 4-րդ դասարան
- Արման Սերգոյի Դավթյան -4-րդ դասարան
- Ալեքս էրիկի Օհանջանյան — 8-րդ դասարան
- Արսեն Արմենի Մովսիսյան — 9-րդ դասարան
Մայր իմ անուշ ու անգին
2018թ մարտի 16-ին<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը տարրական դպրոցում իրականացրեց <<Մայր իմ անուշ ու անգին >> թեմայով հանդիպում :Հանդիպման ընթացքում հնչեցին մեծարանքի, գովեստի խոսքեր, արժևորվեց հայ կնոջ անցած ուղին:Աշակերտները ունկնդրեցին հայ մեծ գրողների բանաստեղծությունները` նվիրված մորը:Ներկայացրեցին իրենց պատրաստած բացիկները:Սովորեցին և միասին արտասանեցին քառատող՝մոր մասին: Հանդիպման ավարտին պատրաստած <<Հայոց մայրեր>> վերնագրով պաստառն փակցրեցին դասասենյակում:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Առնո Բաբաջանյանի <<Նոկտյուրն>>-ի ունկնդրում և զգացմունքների արտահայտում
2018թ. փետրվարի16-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը միջին դպրոցում իրականացրեց Առնո Բաբաջանյանի <<Նոկտյուրն>>-ի ունկնդրում և տպավորությունների արտահայտում`գույների միջոցով։Նպատակն էր`ձևավորել գեղագիտական ճաշակ,երաժշտության և կերպարվեստի համադրման միջոցով զգացմունքներն արտահայտելու կարողություն։Հանդիպման ընթացքում մասնակիցները ունկնդրեցին ստեղծագործությունը և միաժամանակ թղթին հանձնեցին իրենց մոտ առաջացած տպավորությունները: Վերջում եկան այն եզրակացության,որ երաժշտությունը և կերպարվեստը նույնպես մտքերի,զգացմունքների արտահայտման միջոցներ են և շաղկապված են միմյանց հետ:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Եթե ես լինեի…
2018թ. հունվարի 18-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը 5-րդ և 6-րդ դասարաններում իրականացրեց զրույց-քննարկում <<Եթե ես լինեի…>> թեմայով:Նպատակն էր՝ զարգացնել երևակայությունը, նոր պատկերներ և զգացողություններ ձևավորելու կարողությունները:Աշակերտները իրենց պատկերացրեցին տարբեր ոլորտներում:Քննարկելով Ալբերտ Էյնշտեյնի <<Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է, իսկ աշխարը պտտվում է երևակայության շուրջը>> միթքը, աշակերտները եկան այն եզրակացության, որ առանց գիտելիքի չի կարող զարգանալ երևակայությունը:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Ասացվածքի ամբիոն
2018թ. հունվարի 12-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը 3-րդ և 4-րդ դասարաններում իրականացրեց զրույց-քննարկում <<Ասացվածքի ամբիոն>> թեմայով: Նպատակն էր՝ սովորողներին ծանոթացնել բանահյուսական ամենակենսունակ ժանրաձևերից մեկին:Սովորողները գիտեին փոքրածավալ, բայց ժողովրդի մտածելակերպն ու աշխարհայացքը արտահայտող ասացվածքներ:Կարդացին և մեկնաբանեցին Արամ Դանալանյանի <<Առածանի>>-ից, որը հայկական առած-ասացվածքների ամենամեծ հավաքածուն է: Աշխատանքի ավարտին եկան այն եզրակացության, որ ասացվածքները անմիջականորեն արտահայտում են որևէ միտք կամ խրատ, հնագույն ծագում ունեն և մեզանում գրավոր օգտագործվել են դեռևս 5-րդ դարում:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Հեքիաթի ընթերցում
2017թ. դեկտեմբերի 6-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանն իրականացրեց խմբային աշխատանք 1 — 4-րդ դասարաններում: Նա ընթերցեց Ա. Ս. Պուշկինի <<Ոսկե ձկնիկ>> հեքիաթը , որից հետո սկսվեց ակտիվ քննարկում:Նպատակն էր ՝ զարգացնել աշակերտների երևակայությունը և ստեղծագործական ունակությունները,կապակցված խոսքը,հարստացնել բառապաշարը:Այն դրական ազդեցություն թողեց աշակերտների հուզական ներաշխարհի վրա, նաև զարգացրեց սեփական անձի և ուժերի նկատմամբ հավատը:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան
Թրաֆիքինգ
2017թ. նոյեմբերի 30-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանն իրականացրեց խմբային աշխատանք 9-ից -12-րդ դասարաններում <<Թրաֆիքինգ>> թեմայով:Աշակերտների մի մասը չունեին գիտելիքներ 21-րդ դարի սպիտակ ստրկության մասին: Քննարկեցին տարածման և կանխարգելման եղանակները, դրանցից խուսափելու ճիշտ տարբերակները:Հետևություններ արեցին, իրենց պատկերացրեցին օգնողի դերում, կատարեցին վերլուծություններ և եզրակացություններ:Նպատակն էր սովորողներին իրազեկել թրաֆիքինգի արդիական խնդիրների մասին , որոնք տարածում են գտել նաև Հայաստանում:Աշխատանքի ավարտին ամփոփեցին և ամրապնդեցին ստացած գիտելիքները:
Տնօրեն ՝ Ն. Կոստանդյան