Մասնագիտական կողմնորոշում

Լիդերություն

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում 2019 թվականի  մայիսի 15-ին դասընթացավար Վ.Դանիելյանն անցկացրեց մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը <<Լիդերություն.հիմնական հատկանիշներն ու տեսակները>> թեմայով։Դասընթացի նպատակն էր` գիտելիքներ հաղորդել լիդերության, լիդերին բնորոշ հիմնական որակների, տեսակների և դրսևորման ձևերի մասին։

Տնօրեն Ն. Կոստանդյան

 

Այց <<Գամմա>>, <<Օգմենտար>>

2019 թվականի մարտի 27-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿի <<Մասնագիտական կողմնորոշում>>  խմբակի անդամները ճանաչողական այց կատարեցին Գորիսի <<ԳԱՄՄԱ>> սարքաշինական գործարան և <<ՕԳՄԵՆՏԱՐ>> կազմակերպությունՍարքաշինական գործարանում աշակերտները եղան տարբեր արտադրամասերում, տեղում ծանոթացան մի շարք մասնագիտությունների, հետաքրքրությամբ հետևեցին նրանց աշխատանքային ընթացքին:<<Օգմենտար>> կազմակերպությունում ծանոթացան եռաչափ տպիչների արտադրությանը: Երեխաները իմացան, որ բացի լավ մասնագետ լինելուց 21-րդ դարում անհարժեշտ է նաև տիրապետել մի շարք  աշխատագործիքների` լեզուների իմացություն, համակարգչային ծրագրերի տիրապետում և այլն:

    Շնորհակալություն Վորլդ Վիժն կազմակերպությանը`մեր այցին աջակցելու համար:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Իմ կյանքի մեկ աշխատանքային օրը

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 7-10-րդ դասարաններում 2019 թվականի հունվարի 30-ին դասընթացավար Վ.Դանիելյանը   անցկացրեց մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը <<Իմ կյանքի մեկ աշխատանքային օրը>> թեմայով։ Դասընթացի նպատակն էր` սովորողների մեջ դերային խաղի և մոդելավորման մեթոդով ձևավորել աշխատանքային օրը արդյունավետ պլանավորելու և օրվա ընթացքում պարտականությունները հաջողությամբ կատարելու կարողություններ։

Տնօրեն  Ն.Կոստանդյան