Ձեռնարկատիրական կրթություն
Պետությունը և տնտեսությունը
2022 թվականի մայիսի 6-ին<<Կապանի թիվ 11 միջնակարգ>>դպրոց ՊՈԱԿ -ի 10-րդ դասարանում <<Ձեռնարկատիրություն>>առարկայի դասի թեման էր <<Կառավարությունը և տնտեսությունը>>։ Նպատակն էր աշակերտներին ծանոթացնել կառավարության կողմից իրականացվող գործառույթներին՝ կարևորելով դրա դերը տնտեսության մեջ։ Եկան այն եզրակացության, որ ժամանակակից տնտեսության համար պետությունն ունի իրավարարի, կառավարչի և մասնակցի կարևոր դեր։
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Ինչ ծառայություններ է մատուցում բանկը
2021թ. մայիսի 6-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանում <<Ձեռանարկատիրություն>>առարկայի դասի թեման էր << Ինչ ծառայություններ է մատուցում բանկը >>:Նպատակն էր` աշակերտներին սովորեցնել և ծանոթացնել բանկի ծառայությունների, ծառայության տեսակների հետ: Դասի ընթացքում աշակերտները հատուկ տեղեկագրերի միջոցով տեղեկացան, թե ինչ պայմաններով է բանկը մատուցում ծառայություններ:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Ինտեգրված դաս «Պահանջարկ և սեփական գործ»
2021թ. մայիսի 18-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց »ՊՈԱԿ-ի 7-րդ դասարանի տեխնոլոգիայի դասին ինտեգրվել էր «Պահանջարկ և սեփական գործ» թեման: Աշակերտները իմացան ի՞նչ է պահանջարկը և ինչպե՞ս կարելի է սեփական գործը համապատասխանեցնել շուկայի պահանջարկին:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Ձեռներեցի բնութագիրը
2021թ. մարտի 22-ին՝ «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 7-րդ դասարանի տեխնոլոգիայի դասին ինտեգրվել էր «Ձեռներեցի բնութագիրը» թեման: Աշակերտները ընդլայնեցին և ամրապնդեցին ձեռներեցին բնութագրող հատկանիշների վերաբերյալ ունեցած գիտելիքները:
Ներկայացրին նոր մտքեր և գաղափարներ:
Տնօրեն՝ Ն. Կոստանդյան
Ինտեգրված դաս . «Ձեռներեցի բնութագիրը »
2021 թվականի մարտի 15- ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց »ՊՈԱԿ-ի 6-րդ դասարանի տեխնոլոգիայի դասին ինտեգրվել էր «Ձեռներեցի բնութագիրը » թեման:Աշակերտները ծանոթացան ձեռներեցին բնութագրող հատկանիշներին,կարևորեցին նորարարությունն և ստեղծարարությունը:
Ձեռներեց և ձեռներեցություն
2021 թվականի փետրվարի 2-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի 8-րդ դասարանի տեխնոլոգիայի դասին ինտեգրված էր <<Ձեռներեց և ձեռներեցություն >> թեման: Նպատակն էր՝ ձևավորել պատկերացումներ ձեռներեցի և ձեռներեցության դերի, ձեռներեցին բնութագրող հատկանիշների, ապրելու համար անհրաժեշտ բարիքի ստեղծման կարևորության, այդ բարիքները ձեռք բերելու համար փողի դերը բացատրելու կարողության մասին:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
ՎԱՐԿԵՐ
2020-2021 ուստարվանից դպրոցներում դասավանդվում է << Ձեռնարկատիրություն >> առարկան: Նպատակն է աշակերտներին սովորեցնել, թե ինչպես են անհատները, տնային տնտեսությունները, ձեռնարկությունները, արտադրաճյուղերը և կառավարությունները որոշումներ կայացնում առկա ռեսուրսներում: 2020 թվականի փետրվարի 26-ին ուսուցչուհի Ք. Բաբայանը 10-րդ դասարանում ներկայացրեց օրվա դասը << Վարկեր >> թեմայով: Նպատակն էր՝ իմանալ, թե ինչ է վարկը, արժույթը, որոնք են վարկի առավելություններն ու թերությունները և ինչ դեր ունեն ներդրումները հարստության աճման գործում: Դասի ընթացքում աշակերտներն իմանան, թե ինչպես է ձևակերպվում վարկը, ինչ նպատակների է ծառայում, ինչ տեսակներ ունի և այլն:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Ձեռներեց և ձեռներեցություն
<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ–ի 2-րդ դասարանցիները քննարկեցին, թե ինչ է ձեռնարկատիրությունը և այն ամփոփեցին ինտեգրված դասով.դասվար Ռ.Զաքարյան
Տնօրեն Նելլի Կոստանդյան