Հայտարարություններ

Հայտարարություն

2022 թվականի  հուլիսի 4-ին ժամը 13:00-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում կկայանա Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նիստ:

                                                       Օրակարգում՝

  1. 2022 թ. 2-րդ եռամսյակի ֆինանսատնտեսական հաշվետվություն:/Զեկուցող՝ հաշվապահ ՝Ա. Զախարյան/:

Հայտարարություն

   2022 թվականի  հունիսի 7-ին  <<Կապանի  թիվ  11 միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ –ում  ժամը 10:30-ին  տեղի  կունենա մանկավարժական  խորհրդի  նիստ:Բոլորի  ներկայությունը պարտադիր է:

                            Օրակարգում՝

1.Երկրորդ  կիսամյակի  արդյունքների    ափոփում/բացառությամբ  քննական  դասարանները//զեկ. դասղեկներ//   

 2. 4-րդ դասարանի  տարեվերջյան  գիտելիքների  ստուգման,  9-րդ  և 12-րդ դասարանների  տարեվերջյան  փոխադրական և պետական  ավարտական  քննություններին  թույլատրելու  հարցը /զեկ. Ն. Կոստանդյան/: 

 3.<<Ֆիզկուլտուրա>> առարկայի  9-րդ   դասարանի պետական  ավարտական   քննության    և  12-րդ   դասարանի  ստուգարքի ժամանակացույցի, հանձնաժողովի   կազմում  և հաստատում /զեկ. տնօրեն  Ն.Կոստանդյան/                                             

4.4-րդ  դասարանի  տարեվերջյան  գիտելիքների  ստուգման,  9-րդ   և   12-րդ  դասարանների  պետական  ավարտական   քննությունների  քննական  կենտրոնի  նախապատրաստում, հանձնաժողովների, կազմակերպիչների,  հերթապահության   քննարկում  և  կազմում, 9-րդ դասարանի  բանավոր  քննություններն արձանագրող քարտուղարի ընտրություն :/ զեկ. տնօրեն  Ն. Կոստանդյան/:                                     

5. Մ/մ   նախագահների,  դասղեկների  (բացառությամբ  քննական  դասարանների), գրադարանավարի, ուսուցչի օգնականի, ԴԱԿ-ի    կատարած  աշխատանքների  տարեկան  հաշվետվություններ/ զեկ. մ/մ  նախագահներ, ,գրադարանավար,ԴԱԿ, ուսուցչի օգնականներ /                               

 6. Ընթացիկ   հարցեր:                         

Հայտարարություն

  2022 թվականի  մայիսի 19-ին  ժամը 14:30-ին  <<Կապանի  թիվ  11 միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ- ում  տեղի  կունենա  մանկավարժական  խորհրդի  նիստ:

Բոլորի ներկայությունը պարտադիր է:                                                 

                                                Օրակարգում՝

1.Քննությունների  կարգի ծանոթացում: /զեկ. տնօրեն Ն.Կոստանդյան /

2.Տնօրենության  կողմից տրված գրավոր աշխատանքների արդյունքների ամփոփում: /զեկ.ուսմասվար Մ.Գայամյան, մ/մ նախագահներ/

3.<<Ֆիզկուլտուրա>>առարկայի դրվածքի արդյունքների ամփոփում: /զեկ. ուսմասվար, մ/մ նախագահ՝ Ա.Մելքոնյան /

4.Նախնական  բացակայությունների  և  առաջադիմության ամփոփում/զեկ.՝դասղեկներ/ 

5.Զեկուցում<<Մանկավարժական հաղորդակցման առանձնահատկությունները>> /զեկ. ֆիզիկայի ուսուցիչ՝ Ա.Սարդարյան/ 

6. Ընթացիկ հարցեր:

     

Հայտարարություն

  2022 թվականի  մարտի 31-ին   ժամը 14:30-ին  <<Կապանի  թիվ  11 միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ- ում  տեղի  կունենա  մանկավարժական  խորհրդի  նիստ:

Բոլորի ներկայությունը պարտադիր է:

                                                  Օրակարգում՝

1.<<Հայոց պատմություն>>առարկայի  դրվածքի  արդյունքների  ամփոփում:/զեկ. ուսմասվար Մ.Գայամյան, մ/մ  նախագահ  Ա.Ջավադյան/ 

2. Տնօրենության  կողմից  տրվող  գրավոր  աշխատանքների  նախապատրաստում:/զեկ. տնօրեն Ն.Կոստանդյան/   

3. Զեկուցում <<Ժամանակակից  մեթոդների արդյունավետությունը մանկավարժության մեջ >> / անգլ.ուսուցիչ՝ Մ.Գայամյան /         

4.Ընթացիկ  հարցեր:

                   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

        Ընդհանուր ծնողական ժողով

2021թ. սեպտեմբերի 6-ին ժամը 13:00-ին տեղի կունենա ընդհանուր ծնողական ժողով

 

                                                        Օրակարգում

1.2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների հաշվետվություն

/տնօրեն ` Ն. Կոստանդյան/

2.2021-2022 ուստարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանի վերաբերյալ կարծիք հայտնելու մասին:

/տնօրեն ` Ն.Կոստանդյան/

3.ԾԽ-ի կատարած աշխատանքների հաշվետվություն:

 /ԾԽ-Ի նախագահ/

4.Դասարանական ծնողական խորհուրդների կազմի հաստատում:

/տնօրեն ` Ն. Կոստանդյան/

5.Կազմակերպչական հարցեր

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի  օգոստոսի 30-ին  ժամը 11:00-ին  <<Կապանի  թիվ  11 միջնակարգ >>   դպրոց  ՊՈԱԿ- ում  տեղի  կունենա  մանկավարժական  խորհրդի  նիստ՝ բոլորի  մասնակցությունը  պարտադիր  է:

                      

      Օրակարգում՝

1.Մանկավարժական  խորհրդի  նիստի  օրակարգի  հաստատում/զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/

2.2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կազմի հաստատում և մանկավարժական խարհրդի քարտուղարի  ընտրություն / զեկ. տնօրեն Ն. Կոստանդյան/ 

3.Դպրոցի  2021-2022 ուսումնական տարվա ուսումնական պլանի հաստատման հարցը/ զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/     

4.Հաստաել ուսումնական հաստատության 1-ին կիսամյակի դասացուցակը/ զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/   

 5.2021-2022 ուսումնական տարվա դասաբաշխման  և դպրոցի ուսումնական  պլանի, դպրոցական բաղադրիչի  ժամաքանակի  բաշխման  մասին/ զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/ 

6. Մեթոդական միավորումների ձևավորում / զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/   

7.2021-2022 ուսումնական տարվա դպրոցի ուսումնադաստիարակչական  աշխատանքների տարեկան պլանի ներկայացում և հաստատում/ զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/           

8. Տնօրենի    տեղակալի, մ/մ-ների, դասղեկների աշխատանքային պլանների հաստատում/ զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/    

9. Դասագրքերի  բաշխում / զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան, գրադարանավար Ա.Արզումանյան/         

10. Ուսումնական հաստատության աշխատանքային շաբաթվա տևողության և ռեժիմի հաստատում/ զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/ 

11. Տարեկան ուսումնադաստիարակչական միջոցառումների հաստատում/զեկ.ուսմասվար՝ Մ.Գայամյան, ԴԱԿ՝ Շ.Հարությունյան/   

12.Ներքին կարգապահական կանոնների քննարկում/ զեկ.տնօրեն Ն.Կոստանդյան/  

 13. Ընթացիկ  հարցեր:                                                                                                                                                                                                                                                                                                                                     

              ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                          ԴԽ-ի նիստ

                                   Օրակարգ

1.2020-2021 ուտարվա ներքին գնահատման քննարկում:

  1. 2020-2021 ուտարվա տնօրենի տարեկան հաշվետվություն
  2. 2021-2022 ուտարվա ներքին կարգապահական կանոնների քննարկում և հաստատում:
  3. 2021-2022 ուտարվա ուսումնադաստիարակչական աշխատանքային պլանի քննարկում:

5.Տնօրենի զարգացման ծրագրի (տարեկան)  քննարկում:       

                  Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ՀՀ  Սյունիքի  մարզի <<Կապանի  թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի   պատմության /18,5ժամ/, հասարակագիտության /6 ժամ/, ինֆորմատիկա,  /7 ժամ/, մաթեմատիկա /15 ժամ/  ուսուցչի  թափուր տեղերի  համար:

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել `

— դիմում( Ձև 1), մեկ լուսանկար   3×4  չափի,

-բարձրագույն կրթությունը հավաստող  փաստաթուղթ ( դիպլոմ)

-անձը հաստատող փաստաթուղթ

-<<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

-ինքնակենսագրություն (Ձև 5),

-այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում  աշխատելու իրավունք հավաստող  փաստաթուղթ,

-ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական  կոչումը  հավաստող փաստաթղթեր  (առկայության դեպքում),

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող  փաստաթուղթ:

    Տնօրենի կողմից  նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն  ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  սեպտեմբերի  7-ը ներառյալ, ամեն օր`ժամը  10: 00-ից 15: 00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:                               

   Մրցույթը  տեղի կունենա սեպտեմբերի 9-ին`ժամը  12:00- ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում:                                                                                                        

Տեղեկությունների համար զանգահարել /0285/  2-46-37 հեռախոսահամարով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

       2021 թվականի  հուլիսի  6-ն  ժամը 10:30-ին <<Կապանի   թիվ 11 միջնակարգ  դպրոց >> ՊՈԱԿ-ում տեղի կունենա  մանկավարժական  խորհրդի  նիստ:

                                           Օրակարգում՝

1.4-րդ և    9-րդ  դասարանների    դասղեկների  հաշվետվություններ /զեկ.դասղեկներ/:     

 2. 4-րդ, 9-րդ  և 12-րդ  դասարանների   սովորողներին   վկայագիր, վկայական  և  ատեստատ  տալու   հարցը /զեկ. Ն. Կոստանդյան/:       

3.Գերազանցիկ    աշակերտներին    գովասանագրերով    պարգևատրելու     մասին     հարցը   /զեկ.   Ն. Կոստանդյան/: 

 4. Ուսմասվարի  կատարած   աշխատանքների  տարեկան  հաշվետվություն: / զեկ. ուսմասվար  Մ.Գայամյան/

5.Տնօրենի` 2020-2021 ուստարվա   հաշվետվություն /զեկ. Ն. Կոստանդյան   

6. Ներքին    գնահատում/զեկ.Ն.Կոստանդյան/:                                             

7. Ընթացիկ հարցեր/ զեկ. Ն. Կոստանդյան/:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

         <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը հայտարարում է 2021-2022 ուստարվա աշակերտների ընդունելություն` բոլոր դասարաններում:
Առաջին դասարան ընդունվողները պետք ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում ծնողից
  2. Երեխայի բժշկական քարտ
  3. Ծննդյան վկայական
  4. 2 լուսանկար` 3×4
  5. Հաշվառման տեղեկանք
  6. Անձնական գործ

Ավագ դպրոց ընդունվելու համար պարտադիր է 9-րդ դասարանի վկայականը:

Փաստաթղթերը  ընդունվում են   2021 թվականի հուլիսի 2-ից մինչև հուլիսի 16-ը և օգոստոսի 20-ից մինչև  օգոստոսի 31-ը ներառյալ` ամեն օր ժամը 9.00-ից մինչև 16.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

      Տնօրենություն

Հայտարարություն

2021 թ. հունիսի 18-ին   <<Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոց >> ՊՈԱԿ –ում տեղի կունենա մանկավարժական խորհրդի նիստ:

                                                          Օրակարգում՝

1.Երկրորդ  կիսամյակի  արդյունքների    ափոփում:/զեկ. ուսմասվար՝Մ.Գայամյան/   

2. 4-րդ  դասարանի  տարեվերջյան  գիտելիքների ստուգման և 9-րդ դասարանի    ավարտական  քննություններին  թույլատրելու  հարցը /զեկ. տնօրեն՝Ն. Կոստանդյան/:       

3. 4-րդ  դասարանի  տարեվերջյան գիտելիքների ստուգման և 9-րդ դասարանի քննությունների  քննական  կենտրոնի  նախապատրաստում, հանձնաժողովների, կազմակերպիչների,  հերթապահության  քննարկում և կազմում,<< Ֆիզկուլտուրա>> առարկայի քննության  օրվա և հանձնաժողովի կազմի քննարկում, բանավոր քննություններն արձանագրող    քարտուղարի  ընտրություն :/ զեկ. տնօրեն  Ն. Կոստանդյան/:   

4. Դասղեկների  (բացառությամբ  քննական  դասարանների ), ԴԱԿ-ի,մ/մ նախագահների, զինղեկի,գրադարանավարի, ուսուցչի օգնականի   կատարած  աշխատանքների  տարեկան  հաշվետվություններ/ զեկ. դասղեկներ,ԴԱԿ,մ/մ նախագահներ, զինղեկ,գրադարանավար, ուսուցչի օգնական / 

5. Ընթացիկ   հարցեր:

Դպրոցի տնօրեն`       Ն.Կոստանդյան

 

                          Հայտարարություն

2021 թվականի մայիսի 27-ին   <<Կապանի  թիվ  11 միջնակարգ >>   դպրոց  ՊՈԱԿ- ում  ժամը 14:30-ին   տեղի  կունենա  մանկավարժական  խորհրդի  նիստ՝ բոլորի  մասնակցությունը  պարտադիր  է:

 

                                   Օրակարգում

1.Տնօրենության  կողմից տրված գրավոր աշխատանքների արդյունքների ամփոփում:/զեկ.ուսմասվար  Մ.Գայամյան, մ/մ նախագահներ/ 

2.12-րդ  դասարանի  պետական  ավարտական  քննությունների  կազմակերպման  և  անցկացման  մասին: /զեկ. տնօրեն  Ն.Կոստանդյան/   

3.12-րդ  դասարանի  <<Ֆիզկուլտուրա>>  առարկայի   նորմատիվների  հանձնման  մասին :/զեկ. տնօրեն  Ն.Կոստանդյան/     

4. Զեկուցում<<ՏՀՏ-յի  օգտագործումը  բնագիտական  առարկաների  դասաժամերին>>:/զեկ. քիմիայի և կենսաբանության   ուսուցիչ Ա.Բաբայան   

 5. Ընթացիկ  հարցեր:

 

Դպրոցի տնօրեն`       Ն.Կոստանդյան

 

                 Հայտարարություն

2021թ. մայիսի 27-ին ժամը 12։00-ին տեղի կունենա <<Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդրանիկ նիստը ։
                                            Օրակարգում
1.Կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:
                        Դպրոցի տնօրեն`       Ն.Կոստանդյան

                          Հայտարարություն

         Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ  Սյունիքի  մարզի <<Կապանի  թիվ 11 միջնակարգ դպրոց>>  ՊՈԱԿ-ի   պատմության /19 ժամ /, հասարակագիտության /8 ժամ/, ինֆորմատիկա,  /7 ժամ/, մաթեմատիկա /15 ժամ/  ուսուցչի  թափուր տեղերի  համար:

  Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված   վարձատրությունը  որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

         Մրցույթի   մասնակիցների   գիտելիքների  և   մասնագիտական կարողությունների   ստուգումն անցկացվելու է  երկու փուլով՝ գրավոր  և բանավոր: Մրցույթին  մասնակցելու   համար անձը   հանձնաժողովին  է  ներկայացնում՝

1.Հանձնաժողովի անունով գրավոր   դիմում՝ նշելով այն  աշխատատեղը, որին հավակնում է(Ձև 14)

2.Բարձրագույն կրթության  մանկավարժական  որակավորման աստիճանը  հավաստող  փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին  տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական  գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

3.Անձնագրի պատճենը,

4.Ինքնակենսագրություն,

5.Թափուր  աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին  ներկայացվող  պահանջների բավարարումը հավաստող  փաստաթղթերի, հավաստագրերի  պատճենները(դրանց առկայության դեպքում),

6.Մեկ լուսանկար    3x4  չափի,

7.Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8.ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինգրքույկ,

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն  ընդունվում են  մինչև 2021 թվականի մարտի2-ը          ներառյալամեն օր` ժամը  10:00-ից  15:00 ըբացի շաբաթկիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը  տեղի կունենա 2021 թվականի                                                              մարտի-5- ին ժամը                                                                                                      14:00- ին, Սյունիքի մարզի Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում:                                                                                                        

Տեղեկությունների համար զանգահարել/0285/  2-46-37 հեռախոսահամարով:

                            Հայտարարություն

2020թ. նոյեմբերի 27-ին <<Կապանի թիվ 11միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում տեղի կունենա անգլերենի ուսուցչի թափուր տեղի մրցույթ։

 Հայտարարություն

Ժամանակացույց դասագրքերի ստացման

 

 Հայտարարություն

            2019թ. դեկտեմբերի 20-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի կունենա նոր տարվա տոնական միջոցառում .

   1-ից  5-րդ դասարաններ` ժամը 12:00-ին,

 դիմակահանդես   6-ից  12-րդ դասարաններ` ժամը 14:00-ին:

 Տնօրենություն

                         Հայտարարություն

         Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ  Սյունիքի  մարզի <<Կապանի  թիվ 11 միջնակարգ դպրոց>>  ՊՈԱԿ-ի   ինֆորմատիկա,  /6,5 ժամ/, մաթեմատիկա 15 ժամ/,  դասվար /16 ժամ/ առարկաներից  ուսուցչի  թափուր տեղերի  համար:

  Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված   վարձատրությունը  որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

         Մրցույթի   մասնակիցների   գիտելիքների  և   մասնագիտական կարողությունների   ստուգումն անցկացվելու է  երկու փուլով՝ գրավոր  և բանավոր: Մրցույթին  մասնակցելու   համար անձը   հանձնաժողովին  է  ներկայացնում՝

1.Հանձնաժողովի անունով գրավոր   դիմում՝ նշելով այն  աշխատատեղը, որին հավակնում է(Ձև 14)

2.Բարձրագույն կրթության  մանկավարժական  որակավորման աստիճանը  հավաստող  փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին  տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական  գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

3.Անձնագրի պատճենը,

4.Ինքնակենսագրություն,

5.Թափուր  աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին  ներկայացվող  պահանջների բավարարումը հավաստող  փաստաթղթերի, հավաստագրերի  պատճենները(դրանց առկայության դեպքում),

6.Մեկ լուսանկար    3xչափի,

7.Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8.ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինգրքույկ,

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն  ընդունվում են սույն  հայտարարության  հրապարակման  օրվանից  մինչև 2019 թվականի      նոյեմբերի            —ը    ներառյալ, ամեն օրժամը  10:00-ից  15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

  Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը  տեղի կունենա  2019 թվականի  նոյեմբերի       —ին  ժամը 15:00- ին, Սյունիքի մարզի Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել/0285/  2-46-37 հեռախոսահամարով:

                           ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ը  հայտարարում է  2018-2019 ուստարվա աշակերտների ընդունելություն՝  բոլոր դասարաններում:

Առաջին  դասարան ընդունվողները  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում՝ ուղղված տնօրենին
  2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
  3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը
  4. 2 լուսանկար 3 x 4 չափսի
  5. Երեխայի բժշկական քարտ
  6. Տեղեկանք երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին :

            Տնօրենություն

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի     11 -րդ  նիստ  /մայիս/

օրակարգում

1.Երկրորդ  կիսամյակի  արդյունքների  ամփոփում /զեկ.ուսմասվար, դասղեկներ/

2. 4-րդ, 9-րդ  և 12-րդ դասարանների տարեվերջյան փոխադրական և պետական  ավարտական  քննություններին   թույլատրելու   հարցը /զեկ. Ն. Կոստանդյան/:                                                                                    

3.<< Ֆիզկուլտուրա>>  առարկայի  9-րդ դասարանի   պետական  ավարտական քննության  օրը, հանձնաժողովի  կազմում  և հաստատում /զեկ. Ն.Կոստանդյան/                                                                                     

4.Քննությունների  հանձնաժողովների,կազմակերպիչների և  հերթապահության   կազմում և  հաստատում/ զեկ. Ն. Կոստանդյան/:   

5. Ուսմասվարի, զինղեկի, գրադարանավարուհու, ԴԱԿ-ի ,  ուսուցչի  օգնականի  և  մ/մ  նախագահների կատարած  աշխատանքների  տարեկան   հաշվետվություններ/ զեկ. ուսմասվար, զինղեկ, գրադարանավարուհի, ԴԱԿ, ուսուցչի օգնական, մ/մ  նախագահներ/    

6.Ընթացիկ հարցեր:       

Տնօրեն   Ն.Կոստանդյան