Ծնողական համալսարան
Ծնողների դերը ուսուցման գործընթացում
2022թ․մայիսի 12-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում անցկացվեց ծնողական համալսարան <<Ծնողի դերը ուսուցման գործընթացում>> թեմայով: Նպատակն էր` ամրապնդել դպրոց – ծնող — աշակերտ կապը: Քննարկման ընթացքում շոշափվեցին խնդիրներ, որոնց բախվում են ծնողները, աշակերտները և ուսուցիչները ուսուցման գործընթացում: Նշվեցին ուղիներ այդ խնդիրների կանխարգելման, լուծման և հարթեցման համար:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Բուլինգ
2022 թվականի ապրիլի 11-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում Ծնողական համալսարանի շրջանակում տեղի ունացավ հանդիպում-իրազեկում ծնողների հետ <<Բուլինգ>> թեմայով: Նպատակն էր` ծնողների և մանկավարժների շրջանում իրազեկել, բացահայտել և գտնել լուծման ուղիներ բուլինգի սպառնալիքի դեպքում: Քննարկաման ընթացքում բացահայտվեց, որ ծնողներից շատերը բախվել են այս երևույթին, սակայն չգիտեին, որ բուլինգը մեծ սպառնալիք է դպրոցահասակ երեխաների համար: Բուռն քննարկման արդյունքում եկան այն եզրակացության, որ անգործությունը և անտարբերությունը նպաստում են բուլինգի տարածմանը: Վերջում ծնողները լրացրեցին <<Ելքի Քարտեր>>:
Տնօրեն` Ն.Կոստանդյան
Երեխաների տարիքային առանձնահատկությունները և շփումը ծնողների հետ
2021թ. ապրիլի 8-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ—ում կազմակերպվեց իրազեկում – քննարկում ծնողների հետ «Երեխաների տարիքային առանձնահատկությունները և շփումը ծնողների հետ » թեմայով: Ուսուցիչներ Ռ.Զաքարյանը և Մ. Հոպալյանը ծնողներին ներկայացրեցին երեխաների տարիքային փուլերի բաժանումները և դրանց առանձնահատկությունները, ծնողների և մանկավարժների դերը դաստիարակության մեջ: Քննարկման ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց դեռահասության շրջանում երեխաների հոգեբանական առանձնահատկություններին: Ծնողները լրացրեցին ինքնաբացահայտման թեստեր: Հանդիպումն անցավ բուռն քննարկումներով:
Տնօրեն՝ Ն. Կոստանդյան
Ինչու են երեխաները վատ վարք դրսևորում
2019թ. ապրիլի 19-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ <<Ինչու են երեխաները վատ վարք դրսևորում>> թեմայով հանդիպում ծնողների հետ: Այն կազմակերպել էին դպրոցի փորձառու ուսուցիչներ Ա. Սարդարյանը և Շ. Հարությունյանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև դպրոցի գործընկերներ, Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբաններ Հ. և Ն. Հարությունյանները:Նրանք իրենց մասնագիտական խորհուրդներով աջակցեցին միջոցառմանը: Նպատակն էր՝ ամրապնդել ծնող-ուսուցիչ-դպրոց կապը, խմբային աշխատանքով ամրակայել ծնողների միջև համագործակցությունը, լուծման ուղիներ փնտրել բոլորիս հուզող արդի ժամանակներում առաջացած դաստիարակչական խնդիրների համար: Հանդիպումն ամփոփվեց բովանդակալից քննարկումով:
Տնօրեն Նելլի Կոստանդյան