Խաղաղության ճանապարհ
Խաղաղություն հաստատելու իմ գործողությունների պլանը
2019 թվականի ապրիլի 19֊ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ֊ում կայացավ <<Խաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը՝<<Խաղաղություն հաստատելու իմ գործողությունների պլանը>>թեմայով։Մասնակիցները փորձեցին ներկայացնել մի քանի կարևոր քայլեր,որոնք կտանեն դեպի խաղաղության հաստատման։Լրացրեցին անհատական պլանի թերթիկներ։Արդյունքում եկան այն համոզման,որ միասնական ուժերով կարելի է անել հստակ քայլեր՝դեպի դրականը։
Տնօրեն Ն. Կոստանդյան
Առողջ հարաբերություններ
2019թ. մարտի 1-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ <<Խաղաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը՝ <<Առողջ հարաբերություններ>> թեմայով: Մասնակիցները սահմանեցին այն որակները՝ դրական արժեքները, որոնց շնորհիվ լավ ընկեր են լինում: Թվարկեցին լավ և վատ ընկերոջ միջև եղած տարբերությունները: Քննարկեցին և սահմանեցին առողջ հարաբերությունների հաստատմանը նպաստող հատկանիշները:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Ալկոհոլ
2019թ. փետրվարի 15-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ <<Խաղաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը՝ <<Ալկոհոլ>> թեմայով: Նպատակն եր՝ մասնակիցների միջոցով բացահայտել ալկոհոլի բացասական ազդեցությունը և դրա անդրադարձը շրջապատի մարդկանց կյանքի վրա: Ընթացքում վերիհիշելու վարժության միջոցով ներկայացվեցին կատարված դիտարկումները: Արդյունքում նկարագրեցին այն դրական քայլերը, որոնց կիռարման միջոցով կարող են խուսափել թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումից:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Ճնշում հասակակիցների կողմից
2019 թվականի փետրվարի 1-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ <<Խաղաղության խմբակի>>հերթական հանդիպումը` <<Ճնշում հասակակիցների կողմից>> թեմայով։Նպատակն էր` մասնակիցներին ուղղորդել մտածելու հասակակիցների կողմից գործադրվող ճնշման ազդեցության մասին, ինչպես նաև բացահայտել, թե ինչպես կարելի է դիմակայել գործադրվող ճնշումներին։ Ընթացքում, անհատական զարգացման թեստերի միջոցով թվարկեցին ծանոթ լավ և վատ ճնշման օրինակները։Արդյունքում` որոշեցին կատարել դիտարկումներ շրջապատում’ վատ ճնշումների դեմ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։
Տնօրեն Ն. Կոստանդյան