Դպրոցի ձեռքբերումները
Հանրապետական բաց օլիմպիադա
<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի աշակերտները մասնակցել են <<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիրի կողմից ՀՀ Սյունիքի մարզում կազմակերպված հանրապետական բաց օլիմպիադային և արժանացել գովասանագրերի։
<<Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում >> կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթաց
<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի աշակերտները մասնակցել են Հեռահաղորդակցության միջազգային միության զարգացման բյուրոյի, Օդեսայի Ա.Ս.Պոպովի անվան Կապի ազգային ակադեմիայի և Հայաստանի օպերատորների միության կողմից մշակված <<Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում>> կրթական մուլտիմեդիա դասընթացին, հաջողությամբ ավարտել այն և ստացել վկայականներ:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Խաղում ենք, սովորում և ընկերանում
2022 թվականի ապրիլի 28-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սաները մասնակցեցին Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված «Խաղում ենք, սովորում և ընկերանում» ինտելեկտուալ խաղի տարածքային փուլին՝ գրավելով III տեղը:
Շնորհավորում ենք մեր սաներին, մաղթում հաջողություններ և թող սա լինի ձեռքբերումների առաջին քայլը գիտության ասպարեզում:
Տնօրեն՝ Ն.Կոստանդյան
Օլիմպիադա <<Стоп Вирус>>
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Ալեն Լալազարյանը մասնակցեց <<Звонок >> կրթական հարթակի կողմից կազմակերպված օլիմպիադային և գրավեց առաջին տեղը` արժանանալով դիպլոմի: Շնորհավորում ենք Ալենին և բոլորին մաղթում առողջություն:
2021-2022 ուստարում Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը մեկնարկեց << Տաք սնունդ>>ծրագիրը:
«Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 8-րդ դասարանի աշակերտ Մերուժան Ավանեսյանը «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է 3-րդ կարգի դափնեկրի կոչման:
Տնօրեն Ն. Կոստանդյան
2021թվականի ապրիլի 3-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Արմենի Անտոնյանը մասնակցել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած Հայաստանի քիք-բոքսինգի ուժեղագույնների ակումբների առաջնությանը: Հայկ Անտոնյանը զբաղեցնելով 3-րդ մրցանակային տեղը` արժանացավ բրոնզե մեդալի:
Տնօրեն Ն. Կոստանդյան
Սեպտեմբերի 21-ին՝ Անկաղության օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում մարզական փառատոնի շրջանակում անցկացված <<Վազք 1000մ>> մարզաձևում <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 8-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Միրզոյանը զբաղեցրեց 2-րդ տեղը:
Սրտանց շնորհավորում ենք Արտյոմին և մաղթում նորանոր հաջողություններ:
Տնօրեն Ն. Կոստանդյան
2019թ մարտի 22-24-ը Երևանում` <<Դինամո>> մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ուժեղագույն ակումբների բաց առաջնություն, որին մասնակցեց նաև Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի սան Հայկ Անտոնյանը՝ զբաղեցնելով 1֊ին պատվավոր հորիզոնականը։Շնորհավորում ենք Հայկին և մաղթում նորանոր վերելքներ։
Տնօրեն Ն. Կոստանդյան