Ուսուցչի օգնական

                     Կանանց միամսյակ

2021թ. մարտի 9-ին «Կապանի  թիվ 11միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ում ուսուցչի  օգնական Ս. Բաղդասարյանը  իրականացրեց  խմբային  աշխատանք 2-րդ և  6-րդ դասարանների  հետ    «Շնորհավորական խոսք սրտի խորքից » թեմայով : Հանդիպման  ընթացքում  հնչեցին շնորհավորական  խոսքեր՝ նվիրված ուսուցիչներին, իսկ ԿԱՊԿՈՒ երեխաները  ներկայացրեցին  իրենց պատրաստած բացիկները և գունագեղ պաստառները:

 Տնօրեն՝ Ն. Կոստանդյան

 

 

 

                      Հեքիաթների   աշխարհում

2021թ.  փետրվարի   18-ին  <<  Կապանի   թիվ 11   միջնակարգ   դպրոց>>   ՊՈԱԿ –ում    ուսուցչի  օգնական  Ս. Բաղդասարյանը   իրականացրեց   խմբային   աշխատանք` <<  Հեքիաթների   աշխարհում>>  թեմայով:  Աշակերտները   ծանոթացան   Հովհաննես   Թումանյանի  կենսագրությանը   և   ստեղծագործություններին, ունկնդրեցին   Թումանյանի  <<Սուտասան>>,  <<  Քաջ  Նազար>>, << Սուտլիկ  որսկան >>  հեքիաթները: Ամփոփելով  աշխատանքը`  աշակերտները   վերլուծեցին  ունկնդրած   հեքիաթները: Խմբային   աշխատանքին   ակտիվ  մասնակցեցին  նաև  ԿԱՊԿՈՒ  սովորողները:

Տնօրեն՝ Ն Կոստանդյան

 

 

Ես մի զարկն եմ քո բազկի…

2021թ. հունվարի 29-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոց  >> ՊՈԱԿ-ում  ուսուցչի  օգնական Ս. Բաղդասարյանը   իրականացրեց խմբային  աշխատանք    4-րդ և 5-րդ դասարաններում՝  << Շնորհավո´ր տոնդ,  Հայոց բանակ >> թեմայով : Աշակերտները ծանոթացան պետական  խորհրդանիշներին և Հայոց բանակի  կազմավորման պատմությանը : Վերջում իրականացվեց մոմավառություն՝ ի  հիշատակ Արցախյան պատերազմում զոհված զինվորների:

Տնօրեն ՝    Ն.Կոստանդյան

 

 

2020թ. հունվարի 29-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 5-րդ դասարանում՝ <<Ուզում եմ ունենալ՝ 1. Պետություն որտեղ… 2. Ընտանիք որտեղ… >> թեմայով: Աշակերտները արտահայտեցին իրենց կարծիքները թեմայի վերաբերյալ: Ծանոթացան պետական խորհրդանիշներին, սահմանադրության որոշ կետերին և հայոց բանակի կազմավորման պատմությանը:Վերջում նկարեցին ընտանիքի մոդելը, որտեղ ցույց տվեցին իրենց պատկերացրած ընտանիքը:

Անվտանգության կանոնները երկրաշարժի ժամանակ

 2019թ. դեկտեմբերի 5-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 5-րդ դասարանում՝ <<Անվտանգության կանոնները երկրաշարժի ժամանակ>> թեմայով: Աշակերտները ծանոթացան անվտագության կանոններին,իմացան ինչպես պաշտպանվել երկրաշարժի ժամանակ:

Տնօրեն Ն. Կոստանդյան

 

Երթևեկության կանոնները

2019թ. նոյեմբերի 26-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 5-րդ դասարանում՝ <<Երթևեկության կանոնները>> թեմայով: Աշակերտները ծանոթացան Երթևեկության կանոններին, տարբերակեցին լուսացույցի գույները, ծանոթացան անվտանգության ազդանշանների հետ:Սովորեցին ճիշտ հատել փողոցը:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյան

2019թ. նոյեմբերի 14-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 1-4-րդ դասարաններում՝ <<Մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյան>> խորագրով, որը նվիրված էր  Հ. Թումանյանի 150-ամյակին: Աշակերտները ծանոթացան Թումանյանի կյանքին և ստեղծագործական ուղուն: ՈՒնկնդրեցին Թումանյանի <<Փարվանա>> բալլադը և  <<Թմկաբերդի առումը>> պոեմը:

Տնօրեն Ն. Կոստանդյան

 

Մեր հույզերն ու զգացմունքները

2019թ. փետրվարի 22-ին «Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ն. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք 1-ից -4-րդ դասարաններում՝ «Մեր հույզերն ու զգացմունքները» թեմայով: Աշակերտները պատկերեցին թեմայի վերաբերյալ նկարներ և ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, որով և ամփոփվեց խմբային աշխատանքը:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան