Ֆրանկոֆոնիա

Ֆրանկոֆոնիա ժամանակացույց

Ֆրանսիայի և Հայաստանի տեսարժան վայրերը

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում ՀՀ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դպրոցի աշակերտական խորհուրդը  ԴԱԿ՝ Հասմիկ Բաղդասարյանի օժանդակությամբ  2018թ. ապրիլ ամսին լույս ընծայեցին պատի թերթ <<Ֆրանսիայի և Հայաստանի տեսարժան վայրերը>> վերնագրով: Այն հագեցած է բովանդակալից տեղեկատվությամբ և  գունագեղ նկարներով:Նպատակն էր՝ աշակերտերի մոտ հետաքրքրություն առաջացնել ֆրանսախոս երկրների նկատմամբ և բարեկամական կապ ստեղծել Ֆրանսիայի հետ:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Ֆրանսախոս երկրների թանգարաններ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում ՀՀ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում 5-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվեցին դասղեկի ժամեր <<Ֆրանսախոս երկրների թանգարաններ>> թեմայով: Նպատակն էր՝ աշակերտներին ներկայացնել  ֆրանսախոս երկրները և տվյալ երկրների թանգարանները:Դասաժամերին օգտագործվեցին տարբեր դիդակտիկ պարագաներ՝ պաստառներ, նկարներ և աշխարհի քարտեզը: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ էին լսում դասղեկների կողմից ներկայացվող տեղեկատվությունը:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Բաց դաս <<Իմացիր Ֆրանկոֆոնիայի պատմությունը>>

2018թ. մարտի 23-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, ՀՀ Ֆրանկոֆոնիայի միջազգային oրվան նվիրված միջոցառումների շրջանակում,  անգլերեն լեզվի ուսուցչուհի Մ.Գայամյանն անցկացրեց բաց դաս 5-10-րդ դասարաններում <<Իմացիր ֆրանկոֆոնիայի պատմությունը>> թեմայով: Դասի նպատակն էր` աշակերտներին ծանոթացնել ֆրանկոֆոնիայի պատմությանը, նրա անդամ պետություններին և Հայաստանի հետ համագործակցությանը:Դասի սկզբում աշակերտները կատարեցին ՀՀ պետական օրհներգը և ունկնդրեցին Ֆրանսիայի պետական օրհներգը: Ներկայացվեց ՖՄԿ պատմությունը, ինչպես նաև անդամ պետությունների համագործակցությունը և այլ լրացուցիչ տեղեկություններ:

 Տնօրեն Ն. Կոստանդյան