Ֆիզիկական դաստիարակություն

Սպորտլանդիա

2018 թ. հոկտեմբերի 19-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ն.Մարտիրոսյանը  կազմակերպեց  սպորտլանդիա 1-ից 4-րդ  դասարանների միջև: Նպատակն էր`  մարզական խաղերի միջոցով մշակել արագաշարժություն և զարգացնել տարածության մեջ կողմնորոշմանը: Թեժ պայքար էր ընթանում <<Խուստուփ>> և <<Գանձասար>> թիմերի միջև: Հաղթող  ճանաչվեց <<Խուստուփ>> թիմը, որն էլ  արժանացավ  պատվոգրի, իսկ <<Լավագույն խաղացող>> մրցանակին  արժանացավ  առաջին դասարանի աշակերտ Սեյրան Աբրահամյանը:

Տնօրեն  Նելլի Կոստանդյան

Ֆուտբոլի առաջնություն

2018 թ. Հոկտեմբերի 8-ից  մինչև 18-ը <<Կապանի  թիվ  11  միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  ֆիզկուլտուրայի  ուսուցիչ  Ն.Մարտիրոսյանը  կազմակերպել էր ֆուտբոլի մրցաշար  8-11-րդ դասարանների  աշակերտների  միջև:Նպատակն էր`  նպաստել աշակերտների առողջ ապրելակերպի և ֆիզիկական դաստիարակության զարգացմանը և հետաքրքրություն առաջացնել  դեպի ֆուտբոլը:Մրցաշարի հաղթող  ճանաչվեց 10-րդ դասարանը:Աշակերտներն  արժանացան  պատվոգրերի և նվերների:

Տնօրեն  Նելլի Կոստանդյան

 

Սպորտլանդիա

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2018 թ. մայիսի 5-ին  ֆիզկուլտուրայի  ուսուցիչ Ն.Մարտիրոսյանը  5-ից-12-րդ դասարանների  աշակերտների  միջև   կազմակերպեց <Սպորտլանդիա>:Նպատակը` մարզական խաղերի միջոցով նպաստել աշակերտների ֆիզիկական դաստիարակությանը և առողջ ապրելակերպին:Պայքար  էր  գնում  << Գանձասար>> և <<Մասիս>> թիմերի միջև: Հաղթող  ճանաչվեց  << Մասիս   >> թիմը   11-8  հաշվով: Հաղթող թիմը և լավագույն խաղացողն արժանացան     պատվոգրերի և նվերների:
Տնօրեն  Նելլի Կոստանդյան

 

Վոլեյբոլի  մրցույթ

Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոցում 2017թ.  նոյեմբերի 16-ին  կազմակերպվեց  վոլեյբոլի  մրցույթ՝  աշակերտների  և  ուսուցիչների  միջև: Խաղը  ավարտվեց  աշակերտների  հաղթանակով: Այն  նպատակ  ուներ   աշակերտների  մեջ  խթանել  վոլեյբոլի  հանդեպ  սեր,  բարձրացնել  մրցակցության  ոգին  և  նպաստել  նրանց  ֆիզիկական դաստիարակությանը:

Տնօրեն  Նելլի Կոստանդյան

Սպորտլանդիա՝

տարրական դասարանների

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. հոկտեմբերի 27-ին անցկացվեց<<Սպորտլանդիա>> տարրական դասարանների աշակերտների  միջև:Պայքար էր գնում <<Գանձասար>> և <<Խուստուփ>> թիմերի միջև: 5/3 հաշվով  հաղթող ճանաչվեց  <<Գանձասար>> թիմը, իսկ լավագույն  մասնակից  անվանակարգում  հաղթող  ճանաչվեց  Թեհմինե Առաքելյանը: Հաղթողներն արժանացան  պատվոգրերի և նվերների:

Տնօրեն  Նելլի Կոստանդյան

Սպորտլանդիա

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017 թ. ապրիլի 7-ին կազմակերպվեց <Սպորտլանդիա>:Նպատակը` մարզական խաղերի միջոցով նպաստել աշակերտների ֆիզիկական դաստիարակությանը և առողջ ապրելակերպին:
Տնօրեն  Նելլի Կոստանդյան