Ռազմա- հայրենասիրական դաստիարակություն
Վազգեն Սարգսյան
2018թ. մարտի 5-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում հիշատակվեց հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարելիցը: Դպրոցի զինղեկ Ա. Գրիգորյանը աշակերտներին ներկայացրեց սպարապետի կյանքն ու մարտական ուղին: Կազմակերպվեց նաև կինոդիտում՝ նրա կյանքի և գործունեության մասին:
Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան
Շնորհավոր տոնդ, հայոց բանակ
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց բանակի 26-ամյակին, որն ուներ ռազմահայրենասիրական նշանակություն: Աշակերտները իրենց հուզիչ երգերով, երախտիքի ու խոնարհումի խոսքերով շնորհավորեցին հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով խաղաղ ու անամպ երկինք, նորանոր հաղթանակներ:Միջոցառման նպատակն էր՝ շնորհակալական խոսք ասել և’ հերոսաբար զոհված նահատակներին, և’ քաջաբար ծառայող զինվորներին, ովքեր անվախ ծառայում են հայոց բանակում և պահպանում հայ ժողովրդի անդորրը:
Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան
<<Կորյուն >>ռազմամարզական խաղեր
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. նոյեմբերի 8-ին իրականացվեց <<Կորյուն>> ռազմամարզական խաղերը, այն կրում էր թիմային, մրցութային և ինտերակտիվ գործնական բնույթ։ Ռազմամարզական խաղերի նպատակն էր սաների մեջ զարգացնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարձրացնել ՆԶՊ առարկայի դասավանդման և ռազմամարզական պատրաստվածության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը։
Տնօրեն Նելլի Կոստանդյան
<<Կորյուն>> ռազմամարզական խաղերի ամփոփիչ արձանագրություն
Հայ զինվոր
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում <<Կրթություն առանց սահմանի>>ՀԿ-ն <<Դպրոց կենտրոնների միության >> իրավաբանական անձանց ծրագրի շրջանակներում 2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ <<Հայ Զինվորը>> խորագրով պաստառների մրցույթ նվիրված հայոց ազգային բանակի արժևորմանը: Մրցույթում լավագույն նկար ընտրվեց 9-րդ դասարանցիների պաստառը:
Դպրոցի տնօրեն՝ Նելլի Կոստանդյան
Հայ զինվորը
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. հոկտեմբերի 6-ին 9-րդ և 10-րդ դասարանցիների մասնակցությամբ տեղի ունեցավ <<Հայ զինվորը>> խորագրով միասնական բաց դաս: Դասի նպատակն էր՝ աշակերտներին հնարավորություն տալ խորհելու սեփական պետականության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության, բանակի ու հասարակության փոխադարձ սատարման նշանակության մասին:
Դպրոցի տնօրեն՝ Նելլի Կոստանդյան
Հաղթանակի օր
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. մայիսի 9-ը առանձնակի կարևորությամբ է նշվում Հայրենական մեծ պատերազմում ժողովրդի տարած հաղթանակի 72-ամյակը և Շուշիի ազատագրման 25-ամյակը: Այդ հիշարժան օրվան նվիրված միջոցառմանը աշակերտները, ուսուցիչները և Կավարտ համայնքի բնակիչները իրենց հարգանքի տուրքն են մատուցում բյուրավոր նահատակների և Արցախի ազատագրման հերոսների հիշատակին տեղադրված հուշարձանի մոտ՝ մոմավառությամբ և ծաղկադրումով:
Դպրոցի աշակերտները հանդես եկան իրենց տպավորիչ ելույթներով և ոգեշնչեցին, հուզեցին յուրաքանչյուրին:
Դպրոցի տնօրեն՝ Նելլի Կոստանդյան
Հուշեր զինվորից
<<Քաջարի մարտիկ>> կրծքանշանով պարգևատրված Ալեն Գաբրիելյան
Կապանի թիվ․11 միջնակարգ դպրոցում 2017թ. փետրվարի 16-ին տեղի ունեցավ հանդիպում 2013-2014 ուստարվա շրջանավարտ, քառօրյա պատերազմի մասնակից, «Քաջարի մարտիկ>> կրծքանշանով պարգևատրված Ալեն Գաբրիելյանի հետ:
Ալենը այն քսան զինվորներից մեկն էր, ով մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը,որը նվիրված էր Սուրբ Սարգսի տոնին: Ալեն Գաբրիելյանը արժանացավ դրամական պարգևի, հուշանվերների և 10-օրյա արձակուրդի:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ալենը ծանոթացրեց աշակերտներին զինվորական կյանքին, զինվորի պատասխանատվությանը, հայ զինվորի և բանակի դերի կարևորությանը: Նա սիրով արտասանեց իր գրած բանաստեղծությունը,որն արտասանել էր դպրոցի վերջին զանգի միջոցառման ժամանակ`նվիրված սիրելի ուսուցիչներին:
Հանդիպման նպատակն էր` աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն, արժևորել քաջարի զինվորների արարքը:
Դպրոցի տնօրեն՝ Նելլի Կոստանդյան
Հայոց բանակի 25-ամյակը
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. հունվարի 27-ին կայացավ միջոցառում` նվիրված հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառման նպատակն էր՝ հայրենասիրության սերմանում, հայոց բանակի և հայ զինվորի հանդեպ արիության և ոգու տոկունության դաստիարակում: Միջոցառումը սկսվեց ծաղկադրումով՝ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրին: Աշակերտները փառաբանեցին հերոսներին, ովքեր դեռ ապրում են իրենց հիշողության մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր ողջ են մնացել և շարունակում են իրենց հայրենանվեր գործը, մնալով որպես կյանքից հեռացածների կտակած գործի շարունակողներ, որպես նորի արարողներ:
Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր, ազատամարտիկներ, N զորամասից զինվորականներ, ովքեր էլ դահլիճից հեռացան բարձր տրամադրությամբ:
Դպրոցի տնօրեն՝ Նելլի Կոստանդյան