Ուսումնա- դաստիարակչական

Գրքի նվիրման օր

Կապանի   թիվ   11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 19-ին  նշվեց գրքի նվիրման տոնը և մեկնարկեց թումանյանական շաբաթը: Աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանեցին, խոսեցին  գրքի  կարևորության  մասին և դպրոցի գրադարանին նվիրեցին բազմաժանր գրականություն: Նպատակն էր՝  աշակերտների մեջ սերմանել  սեր և հետաքրքրություն դեպի  գրքերի աշխարհ:

Տնօրեն   Ն. Կոստանդյան

 

Օլիմպիադայի մեկնարկ

2018 թվականի հունվարի 30-ին մեկնարկեց դպրոցականների առարկայական առցանց օլիմպիադաների  I –ին փուլը: Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի 5-11-րդ դասարանների 19 աշակերտներ  մասնակցեցին <<Մաթեմատիկա>> առարկայի օլիմպիադային:Սովորողները գտնում էին, որ առաջադրանքները բավականին հետաքրքիր էին և հմտություններ պահանջող:

Տնօրեն   Ն. Կոստանդյան

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ <<Մաթեմատիկա>>   առարկայից

Կապանի   թիվ   11 միջնակարգ դպրոցում    2017 թվականի   դեկտեմբերի   15-ին    <<Մաթեմատիկա>> առարկայի դրվածքի ուսումնասիրության շրջանակում անցկացվեց  ինտելեկտուալ  խաղ-մրցույթ  <<Մաթեմատիկա>> առարկայից, որին   մասնակցեցին   7-11-րդ  դասարանի  աշակերտները: Մրցում էին <<Պյութագորաս>> և <<Շիրակացի>>  թիմերը: Մրցույթի   կարգախոսն էր. <<Մաթեմատիկան   կարգապահ է դարձնում միտքը, վարժեցնում տրամաբանական մտածողությունը>>: Խաղ-մրցույթը  հետաքրքիր  էր  և բովանդակալից:   Տրամաբանական   և   բլից   հարցերը, կատակ-խնդիրներն   ու  ռեբուսները  մեծ  աշխուժությամբ   քննարկվում   էին    սովորողների    կողմից: Վերջնական արդյունքում հաղթեց  <<Շիրակացի>>  թիմը:   Հաղթողները   պարգևատրվեցին    մրցանակներով:

Տնօրեն  Նելլի Կոստանդյան

Բաց դաս <<Հանրահաշիվ>>  առարկայից

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. դեկտեմբերի 11-ին <<Մաթեմատիկա>> առարկայի դրվածքի ուսումնասիրության շրջանակում  անցկացվեց բաց դաս 7-րդ դասարանում` <<Հանրահաշիվ>> առարկայից. թեման` <<Քառակուսիների տարբերությունը>>: Դասի նպատակն էր` բացահայտել սովորողների   գիտելիքները կրճատ բազմապատկման բանաձևերից և ձևավորել գործնականում կիրառելու հմտություններ:Դասը հարուստ էր կիրառված մեթոդների ընտրությամբ:Երկարամյա մանկավարժ Ա. Մելքոնյանին հաջողվեց սովորողների մոտ զարգացնել բանաձևերը գործնականում կիրառելու հմտություններ:

Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

2017թ. դեկտեմբերի 7-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները  մոմավառությամբ  իրենց հարգանքի  տուրքը մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին:

Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

 

 2017-2018 ուստարվա առարկայական օլիմպիադաներ

2017թ. դեկտեմբերի 4-ից <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում  սկսվել է առարկայական օլիմպիադաների  դպրոցական փուլը: Օլիմպիադաներին մասնակցում են 9-ից -12-րդ դասարանի  աշակերտները: Արդեն անց են կացվել՝ <<Հայոց պատմություն>>, <<Անգլերեն>> և <<Հայոց լեզու>> առարկաներից: Օլիմպիադաները ընթացքի մեջ են և ավարտվելու են դեկտեմբերի  7-ին:

Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

Դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միջազգային օրն է

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ.  դեկտեմբերի 1-ին կազմակերպվեց   բանավեճ — քննարկում <<ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում>> թեմայով:Բանավեճի նախաձեռնողների` կենսաբանության ուսուցչուհի Մերի Ալեքսանյանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նվեր Մարտիրոսյանի նպատակն էր սովորողներին տեղեկացնել ՄԻԱՎ -ով վարակման վտանգի, կանխարգելման և հետագա բարդությունների մասին:Աշակերտները իմացան, որ ՄԻԱՎ-ով  վարակվում են նրանք, ովքեր չգիտեն դրա փոխանցման  ուղիների մասին, դրսևորում են  վտանգավոր վարքագիծ և չեն կիրառում պաշտպանական  միջոցներ:

Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ռուսաց լեզվից

2017թ. նոյեմբերի 27-ին ռուսաց լեզվի կաբինետը տոնական տեսք էր ստացել: Ամփոփվում էր <<Ռուսաց լեզու>>  առարկայի դրվածքի ուսումնասիրության արդյունքները: Ուսուցչուհի  Վ. Դանիելյանը կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ, հետաքրքիր լեզվական առաջադրանքներ, պաստառների մրցույթ: Ակտիվ մասնակցում էին և’ խաղ-մրցույթի մասնակիցները, և’ <<հանդիսատես>> աշակերտները:Միջոցառումը բազմաբովանդակ և ընդգրկուն էր: Հաղթող  ճանաչվեց <<Романтика>> թիմը, իսկ լավագույն պաստառ՝ 8-րդ դասարանցիների պատրաստածը՝  <<Русские сказки>> թեմայով:

Վերջում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Ֆրանկոֆոնիա

 ժամանակացույց

 

Բաց դաս <<Ռուսաց լեզու>> առարկայից

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. նոյեմբերի 21-ին <<Ռուսաց լեզու>> առարկայի դրվածքի ուսումնասիրության շրջանակներում ուսուցչուհի Վարդուհի Դանիելյանը կազմակերպել էր բաց դաս 4-րդ դասարանում <<Больной Бегемотик>> թեմայով: Դասը հագեցած էր, հետաքրքիր:Ուսուցչուհին դասապրոցեսին կիրառեց տարբեր մեթոդներ:Դասասենյակը կահավորված էր թեմային համապատասխան՝ Աֆրիկայի քարտեզով, վայրի կենդանիների նկարներով, պաստառներով, ջրային կենդանիների նկարներով:Կատարվեց քարտային աշխատանք:  Ցուցադրվեց փոքրիկ հոլովակ գետաձիու մասին:Երեխաները ցուցադրեցին իրենց կարողություններն ու հմտությունները <<Ռուսաց լեզու>> առարկայից:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Ինքնավարում են աշակերտները

Հետաքրքիր էր օրը Կապանի թիվ 11միջնակարգ դպրոցում: Աշակերտական ինքնավարություն էր:Դասարաններում դասերը վարում էին աշակերտները: Հետաքրքիր մեթոդ էր մշակվել. դասացուցակին համապատասխան՝աշակերտները բաշխել էին դասաժամերը միմյանց միջև, նախապես պատրաստվել հաջորդ թեմայի մատուցմանը: Դասերը վարելիս՝ «ուսուցիչ» աշակերտները, ջանում էին մատչելի և հասկանալի բացատրել, հարցնել, մեկնաբանել, պատասխանել, մեթոդներ կիրառել… Դասաժամերը անցան հետաքրքիր, որը նպաստեց աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և խորացրեց հարգանքը ուսուցչի հանդեպ: Չնայած «ուսուցիչները» խոստովանեցին, որ լարված էին ու շփոթված, այնուամենայնիվ սիրով և պատվով ստանձնեցին մանկավարժի պատասխանատու դերը:
Այսպիսով, 2017 թվականի հոկտեմբերի 20-ը դարձավ դպրոցական կյանքի ևս մեկ հիշարժան և հետաքրքիր էջերից։

Տնօրեն Նելլի Կոստանդյան

 

 

 

Շախմատի մրցույթ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2017թ. հոկտեմբերի 1-ից 20-ը տեղի ունեցավ  շախմատի ներդպրոցական փուլը:Թեժ մրցակցության  արդյունքում  հաղթողներ ճանաչվեցին՝ 9-րդ դասարանի աշակերտ Վազգեն Հարությունյանը, 8-րդ դասարանի աշակերտ  Շանթ Հովհաննիսյանը , 7-րդ դասարանի աշակերտ Լեռնիկ Հովհաննիսյանը և 4-րդ դասարանի աշակերտուհի  Ալյոնա Հակոբյանը:Նրանք Էլ կմասնակցեն տարածքային փուլին:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

<<Անգլերեն լեզու>> առարկայից  բաց դաս

2017թ. հոկտեմբերի 18-ին  Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  <<Անգլերեն լեզու>> առարկայից  բաց դաս << A a>> տառի ուսուցում : Աշակերտները  ներկայացրեցին նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքները, հաշվեցին, երգեցին արտասանեցին:Սովորեցին <<A a>> տառը և դարձան գրաճանաչ:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Ռուսական արջուկ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի աշակերտները 2017թ. նոյեմբերի 15-ին ռուսաց լեզվի ուսուցչուհի Վարդուհի Դանիելյանի գլխավորությամբ մասնակցեցին <<Այբ>> հիմնադրամի կողմից անցկացվող <<Ռուսական արջուկ >> մրցույթին: Մրցույթը համընկավ դպրոցում <<Ռուսաց լեզու >> առարկայի դրվածքի ուսումնասիրության հետ, որը նպատակ ուներ խթանելու սեր և հետաքրքրություն ռուսաց լեզվի նկատմամբ:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

 

Խմբակների  տարեվերջյան  հաշվետվություն

Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոցում 2017թ.  ապրիլի  27,28-ին  տեղի  ունեցավ   <<Հետաքրքրաշարժ  մաթեմատիկա>>, <<Փոքրիկ  շախմատիստ>>   և <<Թատերական>> խմբակների  2016-2017 թթ.  ուստարվա   աշխատանքների  ամփոփում: Աշակերտները  կիրառեցին  ուսումնական  տարում  ձեռք  բերած  իրենց  գիտելիքները  մաթեմատիկայի  հետաքրքրաշարժ  աշխարհում, ներկայացրեցին  շախմատի   ստեղծման  պատմությունը, կազմակերպեցին  ընկերական  խաղեր, իսկ  թատերական  խմբակը  բեմականացրեց  Հովհաննես  Թումանյանի   <<Չարի  վերջը>>  ներկայացումը:

            Տնօրեն Նելլի Կոստանդյան

 

<<Մեր մեծերը>>

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. ապրիլի 25-ին տեղի  ունեցավ  դաս-միջոցառում՝  <<Մեր մեծերը>>  շարքում  ընդգրկված  սփյուռքահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի և բոլոր ժամանակների ամենամեծ  ծովանկարիչ  Հովհաննես  Այվազովսկու  վերաբերյալ:

Դասը հագեցած  էր  հետաքրքիր փաստերով,տեղեկություններով  մեծանուն նկարչի  և  սփյուռքահայ  բանաստեղծի  ստեղծագործություններով:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

˂˂Прощай , Букварь˃˃

2017թ. ապրիլի 19-ին Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոցում  տեղի ունեցավ ˂˂Прощай , Букварь˃˃ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին երկրոդ դասարանի աշակերտները , ուսուցիչներ , ծնողներ:Միջոցառման ընթացքում ակնհայտ էր, որ երեխաները տիրապետում են  ռուսերեն այբուբենին,կարող են բանաստեղծություններ արտասանել , երգել ,հանելուկներ ասել և հաղորդակցվել ռուսերեն լեզվով:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Happy ABC

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում2017թ. մարտի 23-ին  տեղի ունեցավ  միջոցառում` Happy ABC նվիրված անգլերենի այբուբենին: Նպատակը` աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել անգլերեն լեզվի նկատմամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց ձեռք բերած գիտելիքները և կարողությունները:
Տնօրեն Նելլի Կոստանդյան