Մեր մեծերը
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2018թ.
Վահանակ <<Մեր մեծերը>>
Դարի արտիստը
2018 թվականի ապրիլի 13-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում <<Մեր մեծերը>> ծրագրի շրջանակում Հասմիկ Բաղդասարյանը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Վահրամ Փափազյանին: Նպատակն էր՝ աշակերտներին ներկայացնել գրող-դերասանի կյանքն ու ստեղծագործական ուղին: Աշակերտները հնարավորություն ունեցան դիտել <<Դարի արտիստ>>-ի հայտնի դերակատարումը՝ Օթելլոն, ինչպես նաև ծանոթացան նրա գրական ստեղծագործություններին:
Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան
Բաց դաս `Հ. Պարոնյանի<<Մեծապատիվ մուրացկաններ>>
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. մարտի 23-ի <<Մեր մեծերը>> շարքից X դասարանում կազմակերպվեց բաց դաս: Դասի թեման էր ` Հակոբ Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>> վեպը:Նպատակն էր՝ արժևորել մարդուն, նրա դերը հասարակության մեջ, սերմանել՝ սեր, հոգածություն շրջապատի նկատմամբ: Դասը կրում էր դաստիարակչական բնույթ, ուսուցանող էր: Աշակերտները կարողացան ինքնուրույն դատողություններ անել, հայտնել կարծիքներ, հստակեցնել իրենց արտահայտածը:
Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան
Զապել Եսայան
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018 թ.մարտի 22-ին <<Մեր մեծերը>> շարքից տեղի ունեցավ դաս-միջոցառում <<Զապել Եսայան>> խորագրով:5-12-րդ դասարանների սովորողներին ներկայացվեց սփյուռքահայ մեծ գրողի, գրականագետի, հրապարակախոսի կյանքն ու գործունեությունը, ցուցադրվեց հատվածներ << Զապել Եսայան>> ֆիլմից:Ծանոթացան` նրա գլուխգործոցներից մեկի` <<Սիլիհտարի պարտեզները>> ինքնակենսագրական վիպակին:Նպատակն էր` աշակերտներին ներկայացնել մեծ գրականագետի հայրենանվեր գործունեությունը և վեր հանել ստեղծագործության գաղափարագիտական արժեքներն ու յուրահատկությունները:
Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան
Միքայել Արամյանց
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. մարտի 15-ին Ռ. Զաքարյանը իրականացրեց միջոցառում՝ նվիրված Միքայել Արամյանցի կյանքին և գործունեությանը:Միջոցառման նպատակն էր` ծանոթացնել հայ մեծերից Միքայել Արամյանցին, ով իր գործունեությամբ հավերժացվել է հայոց պատմության էջերում: Միջոցառման ընթացքում աշակերտներին ներկայացվեց մեծն հայի կյանքն ու կատարած բարեգործությունները:Արդյունքում` լուսաբանվեց և կարևորվեց հայ մեկենասի՝ Միքայել Արամյանցի բարի համբավն ու թողած ժառանգությունը:
Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան