Հոգևոր դաստիարակություն

Սուրբ Թարգմանչաց տոն

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտները Սուրբ Թարգմանչաց տոնը նշեցին Վահանավանքի վանական համալիրում:

Ամենամեծ նվերը

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 27-ին 5-րդ դասարանում <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի դրվածքի շրջանակներում կազմակերպվեց  <<Ամենամեծ նվերը>> թեմայով բաց դաս, որին ներկա էր, նաև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Կապանի տարածաշրջանի պատասխանատու Նաիրա Ծատրյանը: Զանգերի ղողանջների ներքո աշակերտները արտասանեցին տերունական աղոթքը, որից հետո հնչեց <<Առավոտ լուսո>> շարականը: Թեման կարևոր  էր և արդիական: Դասի նպատակն էր զանազանել կեղծավորությունը անկեղծությունից, նվիրվածությունը ցուցամոլությունից, դաստիրակել՝ գաղափարներին մինչև վերջ հետևելու հաստատակամություն:

Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

Տյառնընդառաջ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 14-ին տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված միջոցառում: Տոնը նվիրված էր 40 օրյա մանուկ Հիսուսին տաճար բերելուն: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, աշակերտները ներկայացրին տոնի խորհուրդն ու բովանդակությունը, որից հետո վառվեց տոնի խորհրդանիշ հանդիսացող կրակը:Միջոցառման նպատակն էր՝ աշակերտների մեջ սերմանել հետաքրքրություններ և համակրանք ազգային-եկեղեցական տոների և տոնակատարությունների հանդեպ:

Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

Աստվածաշնչային  պատմություն

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  2017թ. դեկտեմբերի 5-ին  <<Հայոց եկեղեցու  պատմություն>> առարկայի հերթական դասաժամն էր 5-րդ դասարանում: Դասի թեման էր՝ <<Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետումը>>, որին ներկա էր  նաև  Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Կապանի տարածաշրջանի  պատասխանատու՝ Նաիրա Ծատրյանը: Իրականացվեց համատեղ դաս, որի նպատակն էր՝ Աստվածաշնչային  իրադարձությունների ծանոթացման միջոցով նպաստել սովորողների ճանաչողական  և քրիստոնեական  բարոյական ըմբռնումների զարգացմանը:

 Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

Էքսկուրսիա  Արցախ

Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոցը 2017թ.  ապրիլի  29-ին  Շուշիի  ազատագրման  25-րդ  տարեդարձի  կապակցությամբ  կազմակերպել  էր  ճանաչողական  էքսկուրսիա  դեպի  Արցախ՝  Շուշի, Ստեփանակերտ  և  Գանձասար:

Երեխաները  այցելեցին  Շուշիի   Սուրբ  Ղազանչեցոց  եկեղեցի, Գանձասարի  վանական  համալիր, ինչպես նաև   Գանձասարում  գտնվող  Երևանի  Մատենադարանի  Արցախի  մասնաճյուղ:

 Տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

Սուրբ Հարության  տոն կամ Զատիկ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. ապրիլի 14-ին տեղի ունեցավ  միջոցառում ՝ նվիրված Սուրբ Հարության կամ Զատիկի տոնին: Միջոցառումը սկսվեց  տերունական աղոթքով, <<Առավոտ լուսո>> շարականով:Զատկի տոնի նպատակն էր սեր և հետաքրքրություն առաջացնել  ազգային  եկեղեցական տոների հանդեպ:

Տնօրեն  Նելլի Կոստանդյան