Գեղագիտական դաստիարակություն

Հանգստի և ժամանցի կազմակերպում աշնանային արձակուրդներին…


                            Ոսկե  աշուն

<<Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոց>>  ՊՈԱԿ-ում  2018 թվականի հոկտեմբերի  26-ին անցկացվեց  <<Ոսկե աշուն>> միջոցառումը: Աշնան բարիքներով լի զամբյուղներ, տոնին համահունչ  երգ ու պար, լուսառատ մաղթանքներ:  Յուրաքանչյուր տարիքային խումբ հյուրերին ներկայացավ յուրովի՝ տոնի խորհրդին բնորոշ, պարային ու թատերական համարներով՝ համեմված մանկան էության ջերմ ու վարակիչ լիցքերով:Միջոցառման վերջում  5-6-րդ դասարանի աշակերտները բեմադրեցին <<Կորած ժպիտը>> հեքիաթը:   Լավագույն ելույթն  արժանացավ  պատվոգրի: 

Տնօրեն Նելլի Կոստանդյան

 

Էքսկուրսիա

2018 թվականի հոկտեմբերի 10-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը կազմակերպեց ճանաչողական էքսկուրսիա դեպի Վահանավանք։ Նպատակն էր՝ աշակերտներին  ծանոթացնել Սյունիքի  պատմությանը, նպաստել  հոգևոր դաստիարակությանը,  սերմանել սեր  և հոգատարություն հայրենի բնության նկատմամբ, ձևավորել գեղագիտական ճաշակ:Աշակերտները և ուսուցիչները այցելեցին վանական համալիր, հանդիպեցին հոգևոր հովվին , ստացան հետաքրքիր տեղեկություններ Վահանավանքի մասին։

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Մոմավառություն

Մոմավառություն մեծն հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին:

ՈՒսուցչի տոն

2018թ. հոկտեմբերի 4-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված ուսուցչի տոնին: Աշակերտները շնորհավորեցին մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթեցին նրանց ստեղծագործական և բեղմնավոր աշխատանք: Խոստացան լինել արժանի սաներ, գնահատել և արժևորել դպրոցում ստացած գիտելիքները:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

 

 

2018 թվականի հունիսի 6-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Նելլի Կոստանդյանը հյուրընկալել էր 4-րդ դասարանի աշակերտներին: Նա շնորհավորեց աշակերտներին՝ տարրական դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց հանձնեց տարրական կրթության վկայագրերը:  

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Տարեվերջյան ցուցահանդես

2018թ.  մայիսի  21-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում խմբակների տարեվերջյան հաշվետվությունների շրջանակում բացվեց ամենամյա  <<Տարեվերջյան ցուցահանդես>>: Ցուցահանդեսը հարուստ է տարբեր նյութերից պատրաստված ձեռքի աշխատանքներով, ցուցանմուշներով, գեղարվեստական նկարներով:Լավագույն աշխատանքները խրախուսվեցին տնօրենության կողմից:

Ցուցահանդեսը կգործի մինչև  սույն թվականի հուլիսի 1-ը:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Թատերական խմբակի հաշվետու ելույթ

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում 2018թ. ապրիլի 26-ին կազմակերպվեց թատերական խմբակի հաշվետու միջոցառում: Նպատակն էր՝ ամփոփել  տարվա ընթացքում աշակերտների ձեռք բերած դերասանական հմտությունները, դիմախաղը, խոսքի կուլտուրան: Խմբակի ղեկավար Ա. Արզումանյանի գլխավորությամբ  և աշակերտների ջանքերով ցուցադրվեցին   Հ. Թումանյանի <<Անխելք մարդը>> և  <<Կիկոսի մահը>>: Աշակերտները սիրով և մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց հաշվետու ելույթը:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Էքսկուրսիա

2018թ. ապրիլի 7-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը կազմակերպեց ուսումնաճանաչողական էքսկուրսիա դեպի Ճակատեն:Էքսկուրսիան անցավ հագեցած, հետաքրքիր ու բովանդակալից: Աջակցման համար մեր խորին  շնորհակալությունն ենք հայտնում <<Լավ ընկեր>> կազմակերպության տնօրեն Վահիկ Համբարձումյանին:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Մարտի 8

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ.մարտի 7-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում՝  նվիրված կանանց միջազգային օրվան: Դպրոցի կամարների ներքո, բեմահարթակից աշակերտները շնորհավորեցին մայրիկներին ու տատիկներին՝ գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ:Հնչեցին գարնանաբույր երգեր, հոգեթով բանաստեղծություններ,  պարեր:Այդ ամենը համեմված էր սիրով, նազանքով ու քնքշությամբ, քանզի խոսքը վերաբերվում էր աշխարհի ամենաթանկ ու սուրբ էակներին՝  մայրերին:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Ամանորյա տոնահանդես

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ.  դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ  ամանորյա ուրախ ցերեկույթ`  1-5-րդ դասարանների և դիմակահանդես` 6-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:  Տոնական տրամադրություն, խինդ ու ծիծաղ էր տիրում  ամբողջ դպրոցում և ներկաների սրտերում: Երեխաներին այցի եկան երկար սպասված Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ իրենց հետ բերելով նվերներ: Ամենուրեք զգացվում էր ամանորի շունչը:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

 

Ամանոր

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը նախատոնական  շքեղ  տեսք  է ստացել, ամենուրեք զգացվում է ամանորի շունչը:Այն սկսվում է դպրոցի մուտքից և բոլորի հոգիներում արթնացնում ամանորյա տոնական տրամադրություն:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Բերքառատ աշուն

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ <<Բերքառատ աշուն> միջոցառումը: Աշուն տատիկը` իր բերք ու բարիքով  ծանրաբեռնված հյուր էր եկել  դպրոցին: Վառ ու գունագեղ  զգեստ էր հագել դպրոցի դահլիճը, որտեղ ցնծության մեջ էին մեծ թե  փոքր, ծեր թե մանուկ:Յուրաքանչյուր դասարան յուրովի  ներկայացրեց  իր խոսքը աշնան մասին (երգերով, պարերով,  արտասանությամբ  և բեմականացմամբ): Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով:Բոլորը հեռացան գոհ և վառ տպավորություններով, որովհետև  Աշուն  տատիկը իր գոգնոցը բացել ու իր բարիքներն էր բաժանել բոլորին:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Ազգային դրամի ցուցահանդես

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի աշակերտերը 2017թ. սեպտեմբերի 14-ին այցելեցին Կապան քաղաքում ցուցադրված <<Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար >> ցուցահանդեսին , որտեղ ծանոթացան ազգային դրամի և դրամաշրջանառության պատմությանը , ինչպես նաև Կենտրոնական բանկի գործունեությանը:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

2017-2018 ուստարի սեպտեմբերի 1

2016-2017 ուստարի. վերջին զանգ

 

 

Համակարգչային դասասենյակի բարելավում

Կերպարվեստի ուսուցիչ Արա Ալեքսանյանի գեղարվեստական մտահղացումների ու ձևավորումների շնորհիվ  ինֆորմատիկայի դասասենյակը ստացավ համահունչ ու յուրօրինակ տեսք:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Հրաժեշտ  տարրական դպրոցին

Հերթական անգամ հուզմունքի ու հպարտության, ուրախության  ու տխրության  զգացողություններով  էր պարուրված Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը: << Մեր մանկության  մոլորակը>>խորագիրը  կրող  միջոցառման  <<մեղավորները>>  չորրորդ  դասարանցիներն  էին , ովքեր     մեծարանքի ու շնորհակալանքի  խոսքեր  հղեցին  դպրոցին   և ուսուցիչներին: Ի նշան  խաղաղության  և  սերունդների լուսավոր ապագայի՝  աշակերտները խորհրդանշական փուչիկներ բաց թողեցին դեպի կապույտ երկինք:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Մայրության և գեղեցկության տոն

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. ապրիլի 6-ին տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում: Հնչեցին գարնանաբույր երգեր, հոգեթով բանաստեղծություններ, պարեր, բարեմաղթանքներ՝ համեմված սիրով , նազանքով ու քնքշությամբ, որովհետև խոսքը վերաբերվում էր աշխարհի սուրբ ու գեղանի մայրերին:
Տնօրեն Նելլի Կոստանդյանը շնորհավորեց բոլորին այս գեղեցիկ տոնի առթիվ , մաղթելով՝ առողջություն , երջանկություն ,անամպ երկինք, անսահման սեր ու ծով համբերություն:
Հումանիտար մեթոդ միավորման նախագահ Ա. Ջավադյան

Ցուցահանդես

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Արա Ալեքսանյանի գլխավորությամբ 2017թ.  հունվարի 20-ին կայացավ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, 6-րդ դասարանի աշակերտ, փոքրիկ վարպետ` Ալեքս Օհանջանյանի նկարների ցուցահանդեսը: Նրա նկարները հագեցած են ծննդավայրի հանդեպ ունեցած անհուն կարոտը հավերժացնnղ վրձնի ու գրչի փայլուն տաղանդով: Արա Ալեքսանյանի նպատակն էր`աշակերտին հաղորդակից դարձնել ազգային և համամարդկային արժեքներին՝ խթանել կայացումը, ապահովել աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացման շարունակականությունը, ներդաշնակցելով ճանաչողության և գործունեության գործընթացները՝
նկարչության գործընթացում ամրագրել գիտելիքի և հմտությունների փոխկապակցվածությունը և դրանք գործնականորեն կիրառելու կարողությունների կարևորությունը:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոցի  լավագույն  աշակերտ Սերժ Հարությունյանի այցը   Հ Հ  նախագահի  նստավայր: