Մաքուր Հայաստան

Շ Ա Բ Ա Թ Օ Ր Յ Ա Կ

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում  <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը 2018թ. սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր շաբաթօրյակ` Կավարտ թաղամասում: Մաքրման աշխատանքներ կատարվեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում, մաքրվեց դպրոցին կից կանգառը` իր հրապարակով և դպրոցի դիմացի գյուղամիջյան ճանապարհը:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Մաքուր Հայաստան շարադրություն

Համապետական շաբաթօրյակ

<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 13-ին և 14-ին իրականացրեց շաբաթօրյակ:Մաքրման աշխատանքներ կատարվեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի  զոհերի հիշատակին կառուցված Կավարտ թաղամասի հուշահամալիրում: Մաքրվեց  նաև դպրոցին կից  կանգառը, խաղահրապարակը և  ճանապարհը:Շաբաթօրյակին մասնակցեցին ուսուցիչներ,  աշակերտներ և  ծնողներ:

Տնօրեն Ն. Կոստանդյան