Մասնագիտական կողմնորոշում

2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույց

2017-2018 ուստարվա 1-ին  կիսամյակի ժամանակացույց

Ֆիլմերի դիտում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 13-ին կայացավ <<Մասնագիտական կողմնորոշում>> դասընթացի հերթական հանդիպումը՝ 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Սովորողները դիտեցին  մասնագիտությունների վերաբերյալ ֆիլմաշար, որոնց մեջ ընդգրկված էին տարբեր ոլորտների մասնագետների հարցազրույցներ: Հանդիպման նպատակն էր՝ ծանոթացնել տարբեր ոլորտների մասնագետների աշխատանքների առանձնահատկություններին:Տեղի ունեցավ ակտիվ քննարկում, յուրաքանչյուր աշակերտ յուրովի ներկայացրեց  իր նախընտրած ոլորտի մասնագետի աշխատանքին  բնորոշ առանձնահատկությունները:

Տնօրեն   Ն. Կոստանդյան

Անձի նախասիրությունների և շրջապատի սպասելիքների համաձայնումը

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2018թ. փետրվարի 12-ին տեղի  ունեցավ <<Մասնագիտական կողմնորոշում>> դասընթացի հերթական  հանդիպումը՝ 9-րդ դասարանի սովորողների հետ: Թեման էր << Անձի նախասիրությունների և շրջապատի սպասելիքների համաձայնումը>>, որի արդյունքում իմացան, թե ինչպես հաղթահարեն ծնողների ու իրենց ցանկությունների,  դիրքորոշումների միջև  առաջացած հակասությունները, կոնֆլիկտները:

Տնօրեն   Ն. Կոստանդյան

Անձի հնարավորությունների համադրումը նպատակների հետ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի 10-11-րդ  դասարաններում  2018թ. փետրվարի 9-ին դասընթացավար Վ. Դանիելյանի գլխավորությամբ  անցկացվեց  հերթական  դասընթացը`<<Անձի հնարավորությունների համադրումը նպատակների հետ>> թեմայով: Դասընթացի ընթացքում  աշակերտները փորձեցին իրենց հնարավորությունները համադրել այն նպատակների  հետ, որոնք  նրանք դրել են մասնագիտության ընտրության հետ կապված:

Տնօրեն   Ն. Կոստանդյան

 Ճանաչողական այց

2018թ. փետրվարի 9-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների  աշակերտները դասընթացավարներ Ա. Մելքոնյանի, Վ. Դանիելյանի  և Շ. Հարությունյանի  գլխավորությամբ   այցելեցին  Կապանի զբաղվածության  կենտրոն,  որտեղ հանգամանալիորեն  ծանոթացան  կենտրոնի աշխատանքների հետ: Նրանց ներկայացրեցին  ներկա  պահին  Կապանում թափուր աշխատատեղերը, մեծ պահանջարկ ունեցող  մասնագիտությունները: Այցի ընթացքում աշակերտները  եկան այն եզրակացության, որ մասնագիտություն ընտրելիս  պետք է հաշվի առնել ոչ միայն սերը տվյալ մասնագիտության հանդեպ, այլ նաև աշխատաշուկայի պահանջարկը:

Տնօրեն   Ն. Կոստանդյան

 

Ինքնագնահատում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 6-ին կայացավ <<Մասնագիտական կողմնորոշում>> դասընթացի հերթական հանդիպումը 8-րդ դասարանի աշակերտների հետ՝ <<Մասնագիտական տիպերի բնութագիրը>> թեմայով: Հանդիպման նպատակն էր` հաղորդել գիտելիքներ անձի ուղղվածության տարբեր կողմերի՝ մոտիվացիայի, պահանջմունքների, հավակնությունների մակարդակի վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել կարողություններ՝ անաչառ ինքնագնահատական տալու վերաբերյալ:Սովորողներն  իմացան ու կարողացան գնահատել իրենց անձի ուղղվածության որոշ կողմեր:Կատարեցին անհատական աշխատանք՝ բնութագրելով իրենց նախընտրած մասնագիտությունը:Աշխատանքները պահպանվել են անհատական թղթապանակներում:Դասընթացավար Շ. Հարությունյան

Տնօրեն Ն. Կոստանդյան

 

Ուսումնական առարկաների նախընտրելիությունը մասնագիտության ընտրության գործընթացում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. հունվարի 30-ին կայացավ <<Մասնագիտական կողմնորոշում>>խմբակի հերթական հանդիպումը՝ 8-րդ դասարանի աշակերտների հետ՝ <<Ուսումնական առարկաների նախընտրելիությունը մասնագիտության ընտրության գործընթացում>> թեմայով:Նպատակն էր՝ սովորողներին տեղեկացնել  նախընտրած մասնագիտության և ուսումնասիրվելիք առարկաների կապակցվածության մասին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտությունների և ուսումնական առարկաների վերաբերյալ հարցեր: Յուրաքանչյուր սովորող գրառումներ կատարեց, պահպանեց անհատական թղթապանակում:Սովորողներն իմացան, թե որ ուսումնական առարկաներից ստացված գիտելիքներն են պետք հետագա մասնագիտության ընտրությանը նախապատրաստվելիս:Դասընթացավար Շ. Հարությունյան

Տնօրեն Ն Կոստանդյան

 

Ծնողների և մանկավարժների դերը մասնագիտության կողմնորոշման գործընթացում

2018թ. հունվարի  30-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում կայացավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը <<Ծնողների և մանկավարժների դերը մասնագիտության կողմնորոշման գործընթացում>>թեմայով:  Դասընթացի նպատակն էր սովորողների  մասնագիտական կողմնորոշման ընտրության վրա մանկավարժների, ծնողների, նրանց մասնագիտության ազդեցության բացահայտումը և այդ դերի ուղղորդումը:Մասնակցում էին նաև ծնողներ և մանկավարժներ:Դասընթացի  ընթացքում ներկայացվեց  մասնագիտության ընտրության գործում մանկավարժների, ծնողների ազդեցության դրական ու բացասական կողմերը:Իրականացվեց խորհրդատվություն  մասնագիտական կողմնորոշման և ընտրության հարցերում: Դասընթացավար Ա. Մելքոնյան

Տնօրեն Ն. Կոստանդյան

Ինքնաճանաչում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. հունվարի 23-ին կայացավ <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակի հերթական հանդիպումը, որի մասնակիցներն էին 8-րդ դասարանի աշակերտները՝ <<Աշակերտի կողմից իր Ես-ի գիտակցման կարևորությունը>> թեմայով:Հանդիպման նպատակն էր սովորողներին հաղորդել իրենց անձը ճանաչելու համար անհրաժեշտ գիտելիքներ, ձևավորել համապատասխան մեթոդների կիրառման կարողություններ:Սովորողներն իմացան իրենց  ես-ի կառուցվածքը, նախասիրություններն ու հետաքրքրությունները, լսեցին և ընդունեցին իրենց մասին խմբի ներկաների կարծիքները: Հանդիպումն ամփոփվեց <<Ով ով է>> խաղով:

Դպրոցի տնօրեն  Ն. Կոստանդյան

Մասնագիտական հետաքրքրություններ և նախասիրություններ

Կապանի թիվ 11 միջնակարդ դպրոցում 10-11- րդ դասարաններում հունվարի 25-ին  դասընթացավար Վ. Դանիելյանի գլխավորությամբ  անցկացվեց հերթական  դասընթացը <<Հետաքրքրությունների, նախասիրությունների և նախընտրած մասնագիտության համապատասխանությունը>> թեմայով: Դասընթացի ընթացքում աշակերտները փորձեցին համադրել իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու նախասիրությունները ընտրած մասնագիտության հետ:

Դպրոցի տնօրեն  Ն. Կոստանդյան

Մասնագիտական  ընտրություն

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի 10-11 դ դասարաններում  հունվարի 19-ին  Վ. Դանիելյանի  գլխավորությամբ  անցկացվեց  հերթական  դասընթացը <<Մասնագիտական  ընտրության և հետագա քայլերի պլանավորում  մասնագիտական հետաքրքրությունների  ու նախասիրությունների հիման վրա>> թեմայով:Դասընթացի ընթացքում աշակերտները սովորեցին մասնագիտության ընտրությանը զուգընթաց  պլանավորել հետագա քայլերը հետաքրքրությունների  ու նախասիրությունների  հիման վրա:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

 

Ինչպիսին եմ ես

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2017թ. դեկտեմբերի 14-ին 8-րդ և 9-րդ  դասարաններում կայացավ   Մասնագիտական կողմնորոշման հերթական  դասընթացը:Դասընթացի թեման էր <<Ինչպիսին եմ ես. իմ դիմանկարը  խմբի աչքերով>>:Նպատակը՝ խաղ-մեթոդիկաներով անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունների բացահայտումը և ինքնաներկայացման կարողությունների ձևավորումն Էր:Անցկացվեց խաղ, <<Ով ով է>>:Խաղի վերջում  մասնակիցներից յուրաքնչյուրի համաւր պարզ դարձավ, թե դասընկերների կարծիքով իրեն որ մասնագիտությունն է առավել համապատասխանում:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Մասնագիտությունների աշխարհ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. դեկտեմբերի 8-ին   10-12-րդ դասարաններում  դասընթացավար Վ. Դանիելյանի գլխավորությամբ անցկացվեց  հերթական դասընթացը <<Մասնագիտությունների աշխարհ>>  թեմայով:Նպատակն էր ծանոթացնել մասնագիտությունների աշխարհի, տեսակների հետ:Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին  դասընթացին,  լրացրեցին Կլիմովի հանրահայտ թեստը, որի արդյունքում բացահայտվեց աշակերտների հետաքրքրություների համապատասխանությունը իրենց ընտրած մասնագիտությանը:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Ֆիլմի դիտում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. դեկտեմբերի 8-ին  <<Մասնագիտական կողմնորոշում>> դասընթացի շրջանակում 8-12-րդ դասարանցիները դիտեցին  ֆիլմ:Նպատակն էր` ծանոթանալ տարբեր ոլորտների մասնագիտությունների առանձնահատկություններին, լավ մասնագետ լինելու համար անհրաժեշտ հմտություններին և մասնագիտական աճի առանձնահատկություններին:Սովորողները ընտրեցին բժշկի, հաշվապահի և մենեջերի մասնագիտությունները:Ֆիլմի ավարտից հետո սկսվեց բուռն քննարկում:Դասընթացը վարեց Ա. Մելքոնյանը:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

 

Նպատակի սահմանումը

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2017թ. դեկտեմբերի 1-ին  անցկացվեց <<Մասնագիտական կողմնորոշում>> դասընթացի հերթական  պարապմունքը <<Նպատակի սահմանումը>> թեմայով,այն վարում էր Վ. Դանիելյանը: Աշակերտները կրկին անգամ  ցուցաբերեցին ակտիվություն ու հետաքրքրություն  դասընթացի և հաղորդվող  տեղեկությունների  նկատմամբ, թվարկեցին բոլոր այն միջոցները,որոնք  կօգնեն իրենց նպատակին հասնելու համար:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Մասնագիտությունների աշխարհ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. նոյեմբերի 27-ին կայացավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը 9-րդ դասարանցիների մասնակցությամբ:Դասընթացը վարեց Ա. Մելքոնյանը՝  <<Մասնագիտությունների աշխարհ>> թեմայով:Նպատակը՝ մասնագիտությունների աշխարհի, տեսակների հետ ծանոթացումը և մասնագիտական  կողմնորոշման  թեստային  մեթոդիկայով  սովորողի ուսումնասիրությունն էր: Հանգամանորեն վերլուծեցին տարբեր մասնագիտությունների  առանձնահատկությունները և պահանջարկը:Վերջում իրականացվեց  Կլիմովի թեստը:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

 

Այց <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցի աշակերտները  2017թ. նոյեմբերի 24-ին <<Մասնագիտական կողմնորոշում>> դասընթացի շրջանակներում ուսումնաճանաչողական այց կատարեցին <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ: Սովորողները ծանոթացան ընդունարանին, շրջայց կատարեցին վնասվածքաբանական բաժին, ծանոթացան վիրակապարանին, առաջին բուժօգնության պարագաներին, ինչպես նաև ժամանակակից ռենտգեն-սարքավորումներին:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Մասնագիտության ընտրության գործոնները

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. նոյեմբերի 24-ին դասընթացավար Վ. Դանիելյանի գլխավորությամբ անցկացվեց մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը՝  <<Մասնագիտության ընտրության գործոնները:Մասնագիտական տերմինների մեկնաբանում>> թեմայով:Բուռն ու հետաքրքիր քննարկումից աշակերտները եկան այն եզրակացության,որ ընտրություն կատարելուց  պետք է  հաշվի առնել մասնագիտության ընտրության բոլոր գործոնները՝ մարդու մասնագիտական  ուղղվածությունը, ցանկությունները, անհատական և հոգեբանական  առանձնահատկությունները և աշխատաշուկայի պահանջները:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Մասնագիտությունների աշխարհ

Կապանի թիվ 11 միջնակարգ  դպրոցում 2017թ. նոյեմբերի 23-ին կայացավ մասնագիտական կողմնորոշման դասընթաց՝ <<Մասնագիտությունների աշխարհ>>թեմայով, որին մասնակցում էին 8-րդ դասարանի աշակերտները:Դասընթացը վարեց Շողեր Հարությունյանը: Դասընթացի նպատակն էր ծանոթացնել մասնագիտությունների տեսակներին, բացատրել մասնագիտությունների յուրաքանչյուր խմբի առանձնահատկությունները, բացահայտել սովորողների հետաքրքրությունները:Թեման ամփոփվեց Կլիմովի թեստի իրականացմամբ:Կիրառված թեստի արդյունքները կցվել են յուրաքանչյուր աշակերտի անձնական փաթեթին:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Նպատակի սահմանում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. նոյեմբերի 16-ին կայացավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը՝ <<Նպատակի սահմանում>>թեմայով, որի մասնակիցներն էին 8-րդ դասարանի աշակերտները: Դասընթացի սկզբում վերհիշեցին նախորդ թեմաները: Դասընթացը վարեց Շողեր Հարությունյանը:Նոր թեմայի քննարկման ժամանակ կիրառվեց <<Լավագույն մոտիվ>> վարժությունը, որի նպատակն էր ձևավորել անձի կյանքում ընթացիկ և հեռավոր նպատակներ:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Նպատակի սահմանում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. նոյեմբերի 17-ին 9-րդ դասարանցիների մասնակցությամբ  անցկացվեց մասնագիտական կողմնորոշման դասընթաց  <<Նպատակի սահմանում >>թեմայով, որի խնդիրն էր մշակել անձնային որակներ , որոնք կնպաստեն կյանքում անձի նպատակների ձեռքբերմանը: Դասընթացը վարեց Արևիկ Մելքոնյանը: <<Ինչ է նպատակը>> հարցադրումով սկսեց աշխույժ քննարկում, այնուհետև իրականացվեց <<Հաջողակ մարդու որակները>> վարժությունը: Մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան

Ինչու ընտրել մասնագիտություն

Կպանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2017թ. նոյեմբերի 17-ին դասընթացավար Վարդուհի Դանիելյանի գլխավորությամբ  անցկացվեց  մասնագիտական կողմնորոշման դասընթաց <<Ինչու ընտրել մասնագիտություն>> թեմայով : Քննարկումը  հետաքրքիր էր  և բովանդակալից : Այն վեր հանեց  աշակերտների  ցանկությունները ու նպատակները  մասնագիտության ընտրության հարցում:

Տնօրեն՝  Նելլի Կոստանդյան