Ձեռնարկատիրական կրթություն

<<Գովազդ>>

2018թ.  մայիսի 10-ին  <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ–ում  տեխնոլոգիայի ուսուցիչ Ա. Ալեքսանյանն անցկացրեց ինտեգրված դաս 3-րդ դասարանում <<Գովազդ>> թեմայով: Նպատակն էր՝ սովորողի մոտ ձևավորել գովազդը հասկանալու կարողություն և իմանա, թե ինչպես է գովազդն օգնում ձեռներեցին վաճառելու իր բարիքը: Դասի ընթացքում աշակերտներն ակտիվորեն պատրաստեցին բուտերբրոդներ՝ օգտագործելով հաց, երշիկ,վարունգ,պանիր և այլ մթերքներ, և փորձեցին դրանք գովազդել:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

<<Բիզնես գաղափար>>

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ մարտի 19-ին  <<Տեխնոլոգիա>> առարկայի ուսուցիչ Արա Ալեքսանյանը 2-րդ դասարանում անցկացրեց ինտեգրված դաս <<Բիզնես գաղափար>> թեմայով:Դասի նպատակն էր ձևավորել միտքը հասկանալու և այն վերարտադրելու կարողություն: Դասի ընթացքում աշակերտները մեծ հետաքրքությամբ աշխատեցին  գունավոր թղթերով և ստվարաթղթով:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

<<Շուկայի հետազոտություն>>

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ.  փետրվարի  22-ին  3-րդ դասարանում  <<Տեխնոլոգիա>> առարկայից անցկացվեց ինտեգրված դաս  <<Շուկայի հետազոտություն>> թեմայով:  Դասի նպատակն էր՝ ձևավորել  հետազոտություն և ուսումնասիրություն կատարելու կարողություն: Դասի ընթացքում աշակերտները  պատրաստեցին բացիկներ  կանանց տոնին նվիրված: Կազմեցին հարցաշար, որը հանձնարարվեց  լրացնել տանը: Ուսուցիչ Արա Ալեքսանյան

Տնօրեն Նելլի Կոստանդյան

<<Բիզնես գաղափար>>

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ.  փետրվարի  1-ին  3-րդ դասարանում  <<Տեխնոլոգիա>> առարկայից անցկացվեց ինտեգրված դաս  <<Բիզնես գախափար>> թեմայով: Նպատակն էր՝ ձևավորել նոր միտք, մտահաղացում, նորարարություն առաջադրելու, զարգացնելու և ստեղծագործելու կարողություն:Աշակերտները հետաքրքրությամբ պատրաստեցին խնայատուփ և գրչաման:Ուսուցիչ Արա Ալեքսանյան

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Ձեռնարկատիրական  կրթությունը 2-րդ դասարանում

2017թ. դեկտեմբերի 12-ին  Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում ձեռնարկատիրական կրթության շրջանակում տեխնոլոգիայի ուսուցիչ Արա Ալեքսանյանը 2-րդ դասարանում <<Տեխնոլոգիա>> առարկայից անցկացրեց ինտեգրված դաս <<Ձեռներեց և ձեռներեցություն>> թեմայով:

Կազմակերպվեց բուռն քննարկում, որի արդյունքում աշակերտները բացահայտեցին, թե ինչ է բարիքը, ապրանքը և ծառայությունները, ովքեր են ստեղծում դրանք: Վերհիշեցին <<Ով աշխատի, նա կուտի>> բանաստեղծությունը. կարդալու և վերլուծելու միջոցով աշակերտները ծանոթացան ձեռներեցական կարևոր հասկացություններին:Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով և աշակերտների կողմից պատրաստած նկարներով:

Տնօրեն Նելլի Կոստանդյան

Ձեռնարկատիրական  կրթությունը 3-րդ դասարանում

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  տեխնոլոգիայի ուսուցիչ Արա Ալեքսանյանը  2017թ. նոյեմբերի 16-ին անցկացրեց  ինտեգրված դաս 3-րդ դասարանում <<Ինչ է ծառայությունը>>, <<Ինչ է ապրանքը>> թեմայով:Աշակերտները իմացան, որ երկու բարիքներն էլ՝ ապրանքն ու ծառայությունը  ստեղծվում են ձեռներեցների  կողմից և դրանք  բավարարում  են  մարդկանց կարիքները , սակայն իրարից տարբերվում են  նրանով, որ ապրանքը նյութական է, իսկ ծառայությունը՝ ոչ:

Տնօրեն Նելլի Կոստանդյան