ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակ

Մեծարման երեկո

2018 թ. հոկտեմբերի 17-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  <<Մայիսյան հերոսամարտեր>> ծրագրի շրջանակում  կազմակերպվեց մեծարման երեկո՝  նվիրված Հովհաննես Բաղրամյանին, Գարեգին Նշդեհին ու Դրաստամատ Կանայանին: Նպատակն էր՝ երեխաների մեջ բարձրացնել հայրենասիրական ոգին և ձևավորել արժեհամակարգ, ճանաչել մեր հերոսներին ու  գնահատել նրանց կատարած հայրենանվեր  գործը:

Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան

Այց թանգարան

Կապանի թիվ  11 միջնակարգ դպրոցի աշակերտները իրենց դասղեկների և զինղեկի  ուղեկցությամբ ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 27-ին այցելեցին Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան՝ <<Փառքի սրահ>>:Այցի նպատակն էր՝ երեխաներին ծանոթացնել հայկական բանակի թվակազմին և կառուցվածքին  1918-1980թթ., իրազեկել սպայական և գեներալական կազմին:Այցը հետաքրքիր էր և բովանդակալից:

Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան

Տեսաֆիլմի դիտում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 23-ին կայացավ փաստավավերագրական ֆիլմի դիտում նվիրված մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատին:Նպատակն էր՝ աշակերտներին ծանոթացնել Սարդարապատի ճակատամարտի ընթացքին, զորախմբերին և հրամանատարներին: 6-12-րդ դասարանցիները ոգևորությամբ դիտեցին  ֆիլմը և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին պատմության ուսուցչուհուն և զինղեկին:

Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան