Ծնողական համալսարան

Երեխայի զարգացման առանձնահատկությունները

2018թ. մայիսի 11-ին 《Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց》 ՊՈԱԿ-ում գրադարանավար Ա. Արզումանյանը անցկացրեց  ծնողների հետ հանդիպում《Երեխայի զարգացման առանձնահատկությունները》 թեմայով:Նպատակն էր` ծնողներին ներկայացնել երեխաների զարգացման առանձնահատկությունները, ծնողի դերը նրանց զարգացման գործընթացում և թե ինչպես նպաստել  երեխայի ինքնուրույնության ձևավորմանը: Ա. Արզումանյանը հանդես եկավ զեկուցմամբ, ինչից հետո բուռն քննարկում ծավալվեց ծնողների և ուսուցիչների միջև:

Դպրոցի տնօրեն՝    Նելլի Կոստանդյան

Դաստիարակության դրական մոտեցումները

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. դեկտեմբերի 12-ին ծնողների համար կազմակերպվեց դասընթաց «Դաստիարակության դրական մոտեցումները» թեմայով: Նպատակն էր`  ներկայացնել  դաստիարակչական դրական մոտեցումների ընդհանուր դրույթները, համապատասխան հմտություններն ու գիտելիքները: Օգնել  ծնողին հասկանալ մինչև 18 տարեկան երեխաների զարգացման որոշ հիմնական առանձնահատկությունները, որոնց վրա դրականորեն կամ բացասականորեն ազդում են մեծահասակների կարգապահական գործողությունները: Ակտիվ  քննարկման արդյունքում  բացահայտեցին  երեխաների վատ վարք դրսևորելու պատճառները և մեծահասակների արձագանքը:Սեմինարը  օգնեց, որ  մեր երեխաների դաստիարակման դրական մոտեցումը հիմնված լինի երեխայի առողջ զարգացման, բռնությունից պաշտպանվելու և սովորելու հիման վրա:

Դպրոցի տնօրեն՝    Նելլի Կոստանդյան

 

    Ինչու  են  երեխաները վատ վարք դրսևորում

2017թ.  ապրիլի 17-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  ծնողների հետ անցկացվեց սեմինար << Ինչու  են  երեխաները վատ վարք դրսևորում>> և <<Պատիժ>> թեմաներով:Սեմինարին  մասնակցում էին ծնողներ  և ուսուցիչներ: Ներկայացվեց  երեխաների  վատ վարք  դրսևորելու պատճառները`  ուշադրություն գրավելու ձգտում, իշխանության դրսևովորում, վրեժ, անհամարժեքության զգացում: Ծնողի խնդիրն է բացահայտել երեխայի վատ վարքի հիմնական պատճառները և փորձել հասկանալ ու հարգել երեխային,կիրառել  դրական դաստիարակչական մոտեցումներ:Խոսվեց նաև, թե ինչ է պատիժը և պատժի ձևերը: Վերջում եկան եզրակացության, որ սխալներ գործելը կյանքի նորմալ բնական մաս են կազմում, իսկ պատիժները բացասական ազդեցություն են թողնում երեխայի ստեղծագործականության վրա:

Դպրոցի տնօրեն՝    Նելլի Կոստանդյան