Խաղաղության ճանապարհ

  Ինչպես ես ինձ կզգայի

2018թ. դեկտեմբերի 7-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ <<Խաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը << Ինչպես ես ինձ կզգայի>>թեմայով: Նպատակն էր՝ զարգացնել ճիշտ հաղորդակցվելու, հույզերը կառավարելու, սոցիալական պատասխանատվություն կրելու հմտությունները: Ընթացքում մասնակիցները լրացրեցին <<Անհատական զարգացման>> թեստ,  որի արդյունքում գաղափար կազմեցին ճիշտ դատողությունների և զգացմունքների կառավարման վերաբերյալ:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Բանավիճում ենք գենդերային հավասարության շուրջ

2018 թվականի նոկեմբերի 30-ին <<Կապանի թիվ 11 միջն դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ <<Խաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը <<Բանավիճում ենք գենդերային հավասարության շուրջ>> թմայով:Նպատակն էր` ամփոփել այն ամենը, ինչ սովորել են խաղաղության խմբակում,դրա հետ կապված բանավիճել`ներկայանալով փաստերով:Համդիպումն ամցավ առողջ բանավեճային մթնոլորտում:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Ում պարտականությունն է սա:Պատկերացրու

2018 թվականի նոյեմբերի 23-ին<<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  կայացավ <<Խաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը<< Ում պարտականությունն է սա:Պատկերացրու>> թեմայով:Նպատակն էր` ակտիվացնել մասնակիցների երևակայական մտածողությունը, զարգացնել ակտիվ քննարկումներին մասնակցելու կարողությունները:Հանդիպման ընթացքում մասնակիցները  ներկայացրեցին շաբաթվա ընթացքում կատարած ուսումնասիրությունները և դիտարկումները կանանց և տղամարդկանց պարտականությունների վերաբերյալ:Լսեցին իրավիճակային պատմություն:Քննարկեցին և եկան այն համոզման,որ մեր մշակութային համոզմունքներն ունեն իրենց մեծ ազդեցությունը գենդերային հավասարության հետ կապված հարցերում:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Գենդերային արժեքներ

2018 թվականի նոյեմբերի 16-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ <<Խաղաղության խմբակի>>  հերթական հանդիպումը <<Գենդերային արժեքներ>> թեմայով:Նպատակն էր` ուսումնասիրել գենդերի մասին մասնակիցների ունեցած համոզմունքները, խթանել միջանձնային հարաբերությունների ճիշտ կառուցումը և հաղորդակցումը ,ինչպես նաև զարգացնել քննադատական մտածողությունը:Ակտիվ քննարկումների ու բանավեճի արդյունքում մասնակիցներն համալրեցին իրենց  ունեցած գիտելիքներն ու համոզմունքները գենդերային արժեքների վերաբերյալ:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Տղամարդկանց և կանանց դերերը մեր համայնքում

2018 թվականի նոյեմբերի 9-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ <<Խաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը՝ << Տղամարդկանց և կանանց դերերը մեր համայնքում>> թեմայով: Նպատակն էր՝ մասնակիցների միջոցով բացահայտել համայնքում տղամարդկանց և կանանց ունեցած դերերն ու պարտականությունները: Ակտիվ քննարկումների արդյունքում արձանագրեցին, որ մեր մշակութային առանձնահատկությունների շնորհիվ կանանց թիվը քիչ է ղեկավարման ոլորտում և ավելի շատ՝ կենցաղում:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Գենդերային հավասարություն:Փոփոխվող ժամանակներ

2018 թվականի հոկտեմբերի 19-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Խաղաղության խմբակի հերթական հանդիպումը`<<Գենդերային հավասարություն:Փոփոխվող ժամանակներ>> թեմայով:Հանդիպման նպատակն էր մասնակիցների մեջ դաստիարակել գենդերային հավասարության գաղափարը և ըստ այդմ գնահատել մշակույթների փոփոխության ազդեցությունն ապագայի վրա:Ընթացքում մասնակիցները վարժությունների միջոցով բացահայտեցին միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն ու գնահատականներ տվեցին դրանց:Անդրադարձ կատարող վարժության միջոցով էլ հստակեցրեցին ,թե ինչպես իրենք կարող են կառուցել հավասարություն և խաղաղություն իրենց տներում և համայնքում:

Տնօրեն Ն. Կոստանդյան

 

Խաղաղության ճանապարհ կերտողների հանդիպում: Մեր նպատակներն ու անելիքները

2018 թվականի հոկտեմբերի  5-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Խաղաղության խմբակի այս ուստարվա առաջին հանդիպումը:Նպատակն էր վերհիշել խմբակի անցած ուղին և ծանոթանալ նոր նպատակներին:Հստակեցվեց նպատակներին հասնելու քայլաշարը: 

Տնօրեն Ն. Կոստանդյան

 

Էքսկուրսիա դեպի Վահանավանք

<<Կապանի թիվ11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտները 2018թ.  հուլիսի-4-ին <<Խաղաղության խմբակի>> շրջանակում մասնակցեցին <<Վորլդ Վիժն Հայաստան>>կազմակերպության հովանավորությամբ կազմակերպված էքսկուրսիային՝ դեպի Վահանավանք:Աշակերտները հանդիպեցին վանքի հոգևոր հովվին , մասնակցեցին աղոթքին և մոմավառությանը, ծանոթացան Վահանավանքի պատմությանը:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Արդյոք բոլորն էլ սովորական են

2018 թվականի ապրիլի 20-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Խաղաղության խմբակի հերթական հանդիպումը <<Արդյոք բոլորն էլ սովորական են>> թեմայով:Նպատակն էր` բացահայտել սովորական լինելու գաղափարը, ընդունել բազմազանությունը`որպես կյանքի մի մաս:Հանդիպման սկզբում մասնակիցները վերհիշեցին կատարած դրական արարքները:Լսեցին Էլենի պատմությունը:Տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, կարծիքների փոխանակումներ:Արդյունքում` մասնակիցները պարզեցին, թե ինչ է նշանակում սովորական լինել, որ ամեն անհատ յուրահատուկ է և պետք է կյանքում ընդունել բազմազանությունը:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Իմ ընտանիքի պատմությունը

2018 թվականի ապրիլի 13-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Խաղաղության խմբակի հերթական հանդիպումը <<Իմ ընտանիքի պատմությունը>> թեմայով:Նպատակն էր`ներկայացնել հավաքած տեղեկությունների և հարցազրույցների արդյունքները,որոնք կատարվել են մեկ շաբաթվա ընթացքում: Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին,թե ինչպես են կատարել աշխատանքները և ինչ նոր բան են իմացել իրենց ընտանիքների անցյալի մասին: Արդյունքում` եկան այն համոզմանը, որ պատմական դեպքերն ու մշակութային իրադարձությունները մեծ ազդեցություն  են ունենում ընտանիքի զարգացման գործընթացում:

Տնօրեն Ն. Կոստանդյան

Եզրափակիչ գործողություն

Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոցում  2018թ.-ին  մարտի  23-ին  տեղի  ունեցավ  <<Խաղաղության խմբակի>>  հերթական հանդիպումը՝ <<Եզրափակիչ  գործողություն>> թեմայով, որի  նպատակն  էր՝  ծանոթանալ  իրենց ընտանիքների  պատմությանը և բացահայտել, թե  ինչպես  է  ժամանակի  ընթացքում  փոխվել  իրենց  մշակույթը: Դասընթացի  սկզբում  աշակերտները վերհիշեցին  շաբաթվա  ընթացքում  իրենց կողմից  կատարված  դրական  արարքները: Հանձնարարվեց  ընտանեկան նախագիծ, որի միջոցով պետք է հասկանան, թե ինչպես են սերնդեսերունդ փոխվել իրենց ընտանիքներն ու մշակույթը: Այդ ամենը  աշակերտները ներկայացրեցին  պատմության, ներկայացման, երգի,  բանաստեղծության  և   նկարի  տարբերակով:Հանդիպմանը ներկա էր նաև դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյանը:

Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան

Նպատակի սահմանում և մտապատկերում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում մարտի 16-ին կայացավ <<Խաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը՝ <<Նպատակի սահմանում և մտապատկերում>> թեմայով: Նպատակն էր՝ արտահայտել սեփական մտապատկերները և դրանց միջոցով սահմանել նպատակներ: Դասընթացը սկսեցին՝ վերհիշելով շաբաթվա ընթացքում կատարած դրական արարքները: Ներկայացրեցին տվյալ պահին ունեցած մտապատկերները՝ դրանցից առանձնացնելով նպատակային հիմք ունեցողները:Նշեցին ուղիներ և միջոցներ, որոնք կհասցնեն նպատակին:Արդյունքում` աշակերտները կարողացան իրենց մտապատկերների միջոցով ձևակերպել  մտքերը և ստեղծել մի փոքրիկ պատմություն:Հանդիպումն ամփոփվեց <<Հեռախոս>> խաղով:

Դպրոցի տնօրեն  Ն. Կոստանդյան

Արձագանքում ենք բռնությանը

2018 թվականի մարտի 2-ին Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում կայացավ <<Խաղաղության խմբակ>>-ի հերթական հանդիպումը` <<Արձագանքում ենք բռնությանը>>թեմայով: Հանդիպման նպատակն էր` իրազեկել մասնակիցներին բռնության տեսակներին և փնտրել դրանց արագ արձագանքման և կանխման ուղիները: Ընթացքում մասնակիցները ստացան բավականին տեղեկատվություն, տեղի ունեցան քննարկումներ:Արդյունքում հասկացան ,որ բռնության արագ արձագանքումն կարող է լուրջ կանխիչ ուժ հանդիսանալ և խթանել առողջ հասարակություն ձևավորելուն:

Դպրոցի տնօրեն Ն. Կոստանդյան

Արձագանքում ենք բռնությանը

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2018թ. փետրվարի  23-ին կայացավ  խաղաղության  խմբակի հերթական հանդիպումը՝<<Արձագանքում ենք բռնությանը>> թեմայով, որին մասնակցում  էին միայն աղջիկները՝  հաշվի առնելով  քննարկման նյութերի բովանդակությունը:Հանդիպման նպատակն էր բացահայտել շրջապատում  և համայնքում հանդիպվող բռնությունների տեսակները: Սովորել, թե ինչ պետք է անել, եթե իրենք կամ իրենց շրջապատից որևէ մեկը ենթարկվել է բռնության: Ընթացքում մասնակիցները  իմացան, թե ինչ է բռնությունը  և որոնք են բռնության տեսակները:Արդյունքում  եկանք այն եզրակաթության, որ պետք է արձագանքել բոլոր տեսակի բռնություններին և փնտրել դրանք կանխարգելող ուղիներ:

Դպրոցի տնօրեն  Ն. Կոստանդյան

Ինչպես խաղաղ կերպով հաղթահարել դժվար զգացմունքները

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2018թ. փետրվարի  16-ին կայացավ  խաղաղության  խմբակի հերթական հանդիպումը՝ <<Ինչպես խաղաղ կերպով հաղթահարել դժվար զգացմունքները>> թեմայով: Նպատակն էր՝ աշակերտներին սովորեցնել, թե ինչպես դրական ձևով ղեկավարեն իրենց բարդ զգացմունքներն ու սթրեսային իրավիճակները: Հանդիպումը սկսվեց <<Վերհիշում ենք մեր կատարած դրական արարքները>> ողջույնի վարժությամբ: Խմբավարները ներկայացրին մի պատմություն, որից հետո մասնակիցները օժանդակ նյութերի միջոցով իրականացրին դերային խաղեր՝ <<Գուշակիր, թե ինչ եմ զգում ես>> վերնագրով:

Դպրոցի տնօրեն  Ն. Կոստանդյան

Արտահայտում ենք մեր զգացմունքները

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2018թ. փետրվարի  9-ին կայացավ  խաղաղության  խմբակի հերթական հանդիպումը՝ <<Արտահայտում ենք մեր զգացմունքները>> թեմայով, որի նպատակն էր՝ սեփական անձի  բացահայտման ճանապարհին  սովորել  դրական ձևով  ղեկավարել  զգացմունքները  և դրանք  ճիշտ արտահայտել:Խմբակի   ընթացքում մասնակիցներն իրենց  զգացմունքներն  արտահայտեցին գունավոր թղթերի, նկարելու,օրիգամիների միջոցով: Ըստ այդմ՝  բացահայտեցին դիմացինների զգացմունքները:Հանդիպման ավարտին եկան այն եզրահանգմանը, որ զգացմունքների ճիշտ ընկալումը կախված է նաև իրավիճակից և զգացմունքն արտահայտողից:Աշխատանքները պահպանվեցին անհատական թղթապանակներում:

Դպրոցի տնօրեն  Ն. Կոստանդյան

Մշակութային համոզմունքներ և հաղորդակցում

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թհունվարի 26-ին կայացավ <<Խաղաղության խմբակի>> հերթական հանդիպումը: Հանդիպման ժամանակ մասնակիցները բացահայտեցին մեր երկրին բնորոշ մշակութային և իրենց անձնական համոզմունքները: Վերհիշեցին իրենց կատարած դրական արարքները և ավելացրեցին <<Խաղաղության ծառի տերևները>>: Կիսվեցին անձնական արժեքներով և համոզմունքներով: Արդյունքում գիտակցեցին և եկան այն համոզմունքին, որ մշակույթն ազդում է հաղորդակցության վրա, և յուրաքնչյուր ազգ ունի իրեն բնորոշ մշակութային առանձնահատկությունները:

Դպրոցի տնօրեն  Ն. Կոստանդյան

Ոսկե կանոն

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. դեկտեմբերի 18-ին  տեղի ունեցավ     <<Խաղաղության  խմբակ>>-ի երրորդ հանդիպումը: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ <<Ոսկե կանոն>>-ին և առաջնորդվելով՝ կերտել խաղարարարի  իրենց կերպարը:Մասնակիցները լրացրեցին անհատական թեստեր, պատրաստեցին <<Խաղաղության ծառ>>, որի միջոցով ներկայացրեցին իրենց կատարած բարի գործերը:Արդյունքում գիտակցեցին և եկան այն համոզմունքին, որ յուրաքանչյուր մարդ ամեն օր պետք է կատարի գոնե մեկ բարի գործ:

  Տնօրեն  Ն. Կոստանդյան

Բացահայտում ենք, թե ովքեր ենք մենք

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. դեկտեմբերի 14-ին  տեղի ունեցավ  <<Խաղաղության խմբակ>>-ի 2-րդ հանդիպումը:Հանդիպման  նպատակն էր  մասնակիցներին  սովորեցնել, թե ինչպես  դրական ձևով ազդել իրենց սեփական և այլոց կյանքին:Աշակերտները լրացրեցին թեստ՝ <<Կյանքի հմտություններ>> թեմայով, որի միջոցով բացահայտեցին, թե ովքեր են իրենք և իրենց ընկերները: Արդյունքում ծանոթացան յուրաքնչյուր մասնակցի անհատական առանձնահատկություններին և նախասիրություններին:

Տնօրեն  Ն. Կոստանդյան

 

Խաղաղության խմբակ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում Վորլդ Վիժն կազմակերպության հետ համատեղ 2017թ. դեկտեմբերից  կազմակերպվում է  <<Խաղաղության ճանապարհ>> դասընթացը: Դեկտեմբերի 12-ին կայացավ  <<Խաղաղության խմբակ>>-ի առաջին հանդիպումը: Խմբակին մասնակցում են դպրոցի 8-12 տարեկան 20 աշակերտներ: Հանդիպման ժամանակ անդամները  խմբային աշխատանքների միջոցով  բացահայտեցին կյանքի հմտությունների և խաղարարության գաղափարները:Դասընթացը նպատակ ունի աշակերտների մոտ զարգացնել ճկունություն, ակտիվ մասնակցություն, պաշտպանվելու ունակություն  իրենց ընտանիքներում, համայնքներում և հասարակությունում խաղաղության հաստատմանն աջակցելու կարողություն: Դասընթացը վարեցին <<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպության կողմից  <<Խաղաղության խմբակ>>-ի վերապատրաստված ուսուցիչներ՝ Ռ. Զաքարյանը և Շ. Հարությունյանը:

Տնօրեն  Ն. Կոստանդյան