Դպրոցի ձեռքբերումները

Տաք սնունդ

2017-2018 ուստարում Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի շրջանակներում 1-4-րդ դասարանների համար կազմակերպում է տաք սնունդ: Ծրագրին աջակցում են  Ծնողական խորհուրդը և Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը: Դեկտեմբերի 13-ին  դպրոց այցելեցին պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, որոնք  հանդիպեցին ծնողների, աշակերտների, տնօրենի հետ:Նպատակ ունեին  իրազեկվել սննդակարգին, իմանալ ծնողների պահանջները, լսել առաջարկությունները և կարծիքները, որի  արդյունքում նրանք գոհ էին  կատարված աշխատանքներից:

Տնօրեն    Ն. Կոստանդյան

 

Հայրենասիրական տեսք ստացավ դպրոցի հանդիսությունների դահլիճը:

Նոր տեսք ստացավ դպրոցի ճեմասրահը:

<< Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ը իր վերանորոգման աշխատանքները կազմակերպելու՝ այս բարեկարգ, լուսավոր գործընթացը  իրականացնելու, աշակերտների կրթության  և դաստիարակության համար  նպաստավոր և բարվոք  պայմաններ ստեղծելու, դպրոցը գեղեցիկ  տեսքի բերելու, սանիտարահիգիենիկ  պայմանները բարելավելու համար դպրոցի ծնողական, մանկավարժական  և աշակերտական  խորհուրդների կողմից իր շնոհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դ. Ուշկովին  և նրա ողջ կոլեկտիվին:

 

Կապանի  քաղաքապետ Աշոտ  Հայրապետյանը արժևորելով  կրթության կարևորագույն  դերը մատաղ սերնդի դաստիարակության  գործում, Կապանի թիվ  11 միջնակարգ  դպրոցին  նվիրաբերեց   համակարգչային  սեղաններ: Նրա շնորհիվ դպրոցը ունեցավ նաև իր  նշանաբանը՝ <<Կրթությունը  ազատության ոսկե  դուռը  բացելու բանալին է>>  խորագրով պաստառը:

Աշակերտական  խորհուրդը  իր  երախտագիտական  խոսքն է ուղղում  Կապանի  քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:

Աշակերտական    խորհուրդ

 

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը , կարևորելով  դասավանդումն արդյունավետ  կազմակերպելու հանգամանքը, Կապանի թիվ  11 միջնակարգ  դպրոցին  նվիրեց 3 համակարգիչ: Սա մեծ նվեր էր թեˊ աշակերտների, և թեˊ ուսուցիչների համար: Դպրոցում գործում է համակարգչային դասարանը, ինչը հնարավորություն  է տալիս  աշակերտներին ստանալու  ուսուցումը  նորագույն տեխնոլոգիաներով և  մեթոդներով՝ ապահովելու  կրթական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհիվ դպրոցը վերազինվեց  նոր որակի պրակտիկ և մեթոդական հնարավորություններով, ինչն էլ կկարողանա աշակերտին տալ արդի պահանջներին բավարարող ավելի պրակտիկ և կայուն գիտելիքներ: Աշակերտական խորհուրդը իր շնորհակալությունն է հայտնում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:

Աշակերտական    խորհուրդ