Տնօրեն

 Նելլի   Պավլիկի  Կոստանդյան

 1974-1979 թ.թ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի <<Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա>> ֆակուլտետը: Աշխատել է  թիվ 27 գիշերօթիկ դպրոցում՝ որպես դասվար, Կապանի քաղաքապետարանում՝ նախադպրոցական հիմնարկների միավորման տնօրեն, ՀՀ Սյունիքի մարզպետարանում՝ առաջատար մասնագետ:2008 թվականից  առ այսօր <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենն է: ՈՒնի  35 տարվա մանկավարժական ստաժ:Պարգևատրվել է <<Ակսել Բակունց>> և <<Գարեգին Նժդեհ>> հուշամեդալներով:Ամուսնացած է, ունի մեկ որդի: