Ուսուցչի օգնական

Ելենա Օնիկի Փարամազյան

2009-2013թ.թ. ընդունվել և ավարտել է Խ.Աբովյանի  անվան  պետական մանկավարժական համալսարանի <<Սոցիալական մանկավարժություն>> բաժինը: 2013թ. -ից  աշխատել է Կապանի պետական բժշկական քոլեջում, որպես սոցիալական մանկավարժ:

2017թ. նոյեմբերի 1-ից աշխատում է<< Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ- ում՝ որպես ուսուցչի օգնական:

Տարեկան աշխատանքային պլան

Scan (3)

Դիտարկման արդյունքների վերլուծություն

Scan3

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ`

 

  • Նորայր Վաղարշակի  Հարությունյան — 3-րդ դասարան
  • Արման  Սերգոյի Դավթյան  — 3-րդ դասարան
  • Ալեքս  էրիկի Օհանջանյան  — 7-րդ դասարան
  • Արսեն Արմենի Մովսիսյան  — 8-րդ դասարան

                                                                                                                                                                                                                     Առնո Բաբաջանյանի <<Նոկտյուրն>>-ի ունկնդրում և զգացմունքների արտահայտում

2018թ. փետրվարի16-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը միջին դպրոցում իրականացրեց Առնո Բաբաջանյանի <<Նոկտյուրն>>-ի ունկնդրում և տպավորությունների արտահայտում`գույների միջոցով։Նպատակն էր`ձևավորել գեղագիտական ճաշակ,երաժշտության և կերպարվեստի համադրման միջոցով զգացմունքներն արտահայտելու կարողություն։Հանդիպման ընթացքում մասնակիցները ունկնդրեցին ստեղծագործությունը և միաժամանակ թղթին հանձնեցին իրենց մոտ առաջացած տպավորությունները: Վերջում եկան այն եզրակացության,որ երաժշտությունը և կերպարվեստը նույնպես մտքերի,զգացմունքների արտահայտման միջոցներ են և շաղկապված են միմյանց հետ:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան

 

Էկոլոգիական հիմնախնդիրներ

2018թ. հունվարի 24-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում  ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը  7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում իրականացրեց զրույց <<Էկոլոգիական հիմնախնդիրներ>> թեմայով:Նպատակն էր՝ սովորողներին ծանոթացնել բնական միջավայրի փոփոխություններին: Կատարեցին էկոլոգիական խնդիրների դասակարգում: Քննարկեցին անտառների հատման,  լեռնահանքային արդյունաբերության վտանգավոր հետևանքների համաժողովրդական հիմնախնդիրները:Աշխատանքի ավարտին եկան այն եզրակացության, որ յուրաքանչյուր անհատ պատասխանատու է շրջակա միջավայրի մաքրության համար, քանի որ անհատից է ձևավորվում ընտանիքը, պետությունը: Եվ յուրաքանչյուրս պետք է ձևավորենք մաքուր պետություն:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան

Եթե ես լինեի…

2018թ. հունվարի 18-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում  ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը  5-րդ և 6-րդ դասարաններում իրականացրեց զրույց-քննարկում <<Եթե ես լինեի…>> թեմայով:Նպատակն էր՝ զարգացնել երևակայությունը, նոր պատկերներ և զգացողություններ ձևավորելու կարողությունները:Աշակերտները իրենց պատկերացրեցին տարբեր ոլորտներում:Քննարկելով Ալբերտ Էյնշտեյնի <<Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է, իսկ աշխարը պտտվում է երևակայության շուրջը>> միթքը, աշակերտները եկան այն եզրակացության, որ առանց գիտելիքի չի կարող  զարգանալ երևակայությունը:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան

Ասացվածքի ամբիոն

2018թ. հունվարի 12-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում  ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանը  3-րդ և 4-րդ դասարաններում իրականացրեց զրույց-քննարկում <<Ասացվածքի ամբիոն>> թեմայով: Նպատակն էր՝ սովորողներին  ծանոթացնել բանահյուսական ամենակենսունակ ժանրաձևերից մեկին:Սովորողները  գիտեին  փոքրածավալ, բայց ժողովրդի  մտածելակերպն  ու աշխարհայացքը արտահայտող ասացվածքներ:Կարդացին  և մեկնաբանեցին  Արամ Դանալանյանի <<Առածանի>>-ից, որը հայկական առած-ասացվածքների ամենամեծ հավաքածուն է: Աշխատանքի ավարտին  եկան այն եզրակացության, որ ասացվածքները անմիջականորեն  արտահայտում  են որևէ  միտք կամ խրատ,  հնագույն ծագում  ունեն և մեզանում  գրավոր օգտագործվել են դեռևս 5-րդ դարում:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան

 

Ընտանիք և դպրոց

2017թ. դեկտեմբերի 12-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանն իրականացրեց  1- 4-րդ դասարանների ծնողների հետ հանդիպում: Քննարկեցին  երեխայի հետազոտման, նրա լավագույն որակների և հատկությունների բացահայտման ու զարգացման հարցերը, դպրոցի և ընտանիքի փոխներգործության շարժառիթները:Նպատակն էր ՝ վստահության, փոխադարձ հարգանքի, փոխօգնության և օժանդակության, համբերատարության սկզբունքների ձևավորումը: Աշխատանքի ավարտին եկան եզրակացության, որ ծնողները և ուսուցիչները նույն երեխաների դաստիարակներն են: Հետևաբար, երեխայի դաստիարակությունն արդյունավետ կլինի միայն նրանց համագործակցության պայմաններում, երբ ձևավորվեն  դաստիարակության գործընթացի միասնական նպատակներ, ձգտումներ ու հայացքներ, համատեղ ուժերով մշակվեն դաստիարակչական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան

 

Հեքիաթի ընթերցում

2017թ. դեկտեմբերի  6-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում ուսուցչի օգնական Ելենա Փարամազյանն իրականացրեց խմբային աշխատանք 1 — 4-րդ դասարաններում: Նա ընթերցեց Ա. Ս. Պուշկինի  <<Ոսկե ձկնիկ>> հեքիաթը  , որից հետո սկսվեց  ակտիվ քննարկում:Նպատակն էր ՝ զարգացնել աշակերտների երևակայությունը և ստեղծագործական  ունակությունները,կապակցված խոսքը,հարստացնել բառապաշարը:Այն դրական ազդեցություն թողեց աշակերտների հուզական ներաշխարհի վրա, նաև զարգացրեց սեփական անձի և ուժերի նկատմամբ հավատը:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան

 

 

 Թրաֆիքինգ

2017թ. նոյեմբերի 30-ին <<Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ում ուսուցչի օգնական  Ելենա Փարամազյանն իրականացրեց  խմբային  աշխատանք 9-ից -12-րդ  դասարաններում <<Թրաֆիքինգ>> թեմայով:Աշակերտների մի  մասը չունեին  գիտելիքներ 21-րդ  դարի սպիտակ ստրկության մասին: Քննարկեցին տարածման և կանխարգելման  եղանակները, դրանցից խուսափելու ճիշտ տարբերակները:Հետևություններ արեցին, իրենց պատկերացրեցին օգնողի դերում, կատարեցին վերլուծություններ և  եզրակացություններ:Նպատակն էր սովորողներին  իրազեկել թրաֆիքինգի արդիական խնդիրների մասին , որոնք  տարածում են գտել նաև Հայաստանում:Աշխատանքի ավարտին ամփոփեցին և ամրապնդեցին  ստացած գիտելիքները:

Տնօրեն ՝  Ն. Կոստանդյան