Խաղ-մրցույթ

Կապնի թիվ 11 միջնակարգ դպրոցում մարտի 24-ին կազմակերպվեց խաղ-մրցույթ Ֆիզիկոս և Քիմիկոս թիմերի միջև: Որի ընթացքում պարգևատրվեցին լավագույն մասնակիցները մրցանակներով:
Բնագիտական մասնախմբի նախագահ Ս. Շահբազյան

Happy ABC

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` Happy ABC նվիրված անգլերենի այբուբենին :Նպատակը` աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել անգլերենի հանդեպ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց ձեռք բերած գիտելիքները և կարողությունները:
Անգլերենի ուսուցչուհի` Մ. Գայամյան

Բաց դաս

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում <> առարկայի դասավանդման դրվածքի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս <> թեմայով: Աշակերտները կարողացան լավագույնս ներկայացնել իրենց ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:
Բնագիտական մասնախմբի նախագահ Ս. Շահբազյան

Շաբաթօրյակ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2017թ. մարտի 20-ին տեղի ունեցավ շաբաթօրյակ , որի ընթացքում աշակերտները դպրոցամերձ տարածքը և այգին մաքրեցին մոլախոտերից , կտրեցին չոր ճյուղերը , էտեցին և փխրեցրին ծառերը : Շաբաթօրյակը նպատակ ուներ աշակերտների մեջ սերմանել աշխատասիրություն և ձևավորել գեղագիտական ճաշակ:
Տնօրեն ` Ն. Կոստանդյան

«Մեր մեծերը»

Կապանի հ.11 միջնակարգ դպրոցում 2017 թ. մարտի 16-ին տեղի ունեցավ միջոցառում «Մեր մեծերը» խորագրով, որը նվիրված էր հայտնի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցին: Միջոցառման ընթացքում դասղեկներ Մ. Գայամյանը և Վ. Դանիելյանը ներկայացրին նրանց կենսագրությունը, հայտնի գործերն ու կատարած աշխատանքները, դիտեցին տեսաֆիլմ: Միջոցառման նպատակն էր՝ աշակերտներին իրազեկել մեր մեծերի կատարած աշխատանքների ու բարեգործությունների մասին:

Հումանիտար մասնախմբի նախագահ Ա. Ջավադյան

Հրաժեշտ այբբենարանին

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում մարտի 9-ին տեղի ունեցավ ցերեկույթ , որի հերոսները I դասարանցիներն էին : Նրանց համար տոնական , հիշարժան օր էր, որը ամփոփված էր 2 բառով Հրաժեշտ այբբենարանին :Այս օրը խորհուրդ ունի ՝ խորհուրդ իմացածի, խորհուրդ սովորածի:Երեխաները երգեցին , պարեցին ,արտասանեցին, պատմեցին մեր երկաթագիր տառերի, նրա մեծ արարողի Մեսրոպ Մաշտոցի և մեր ոսկեղենիկ լեզվի մասին:
Դասվար՝ Հ. Բաղդասարյան

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում մարտի 3- ին տեղի ունեցավ Սյունիքի փրկարարական ծառայության Կապանի Արտակարգ Իրավիճակների ներկայացուվիչների՝ ճգնաժամային կառավարման պետ՝ Ռոմա Սահակյանի և ճգնաժամային կառավարման հրահանգիչ՝ Վարանցով Սահադյանի հանդիպումը աշակերտների հետ:Նրանք կազմակերպեցին նախապատրաստական տարհանում , որը կատարվեց արագ՝ պահպանելով նախատեսված կանոնները:Վերջում նարանք զրուցեցին աշակերտների հետ , խորհուրդներ տվեցին և պատասխանեցիննրանցհուզողհարցերին:
Զինղեկ՝ ԱրթուրԳրիգորյան

Մայրենիի դրվածքը

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում փետրվարի 20-24-ը Մայրենիի դրվածքը միամսյակի շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: ` Մայրենի՛ լեզու, մայրենի՛ բարբառ խորագրով: Բեմականացում Քերականության թագավորությունում, Հայ ասպետ (I -Vդասարաններ),բաց դաս (մայրենի 2-րդ դասարան), ընթերցանության մրցույթ (6-րդ դասարան), ռեֆերատների և ձեռագրերի մրցույթ: Արդյունքում հաղթողները արժանացան պատվոգրերի և նվերների:Նպատակը երեխաների արժեհամակարգի ձևավորումն էր, մայրենիի նկատմամբ սիրո, նվիրվածության զգացումի դաստիարակումը: Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել մեր մեծագույն հարստությանը` մայրենի լեզվին: Մայրենիի օրը չպետք է սահմանափակվել մեկ օրով, այն պետք է լինի ամենօր, որպեսզի մնանք Հայ, չմոռանանք մեր Մայրենի լեզուն և վանենք օտարահունչ բառերը:
Դպրոցի տնօրեն՝ Ն. Կոստանդյան

Գրքի նվիրման օր

Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում փետրվարի 17-ին ունեցավ միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, գրքի տոնին և մայրենիի օրվան:Երեխաները սիրով համակված գովերգեցին գիրն ու գիրքը, երգն ու խաղաղությունը, խոսեցին գրքերի լեզվով, արտահայտեցին իրենց սովորածն ու գիտեցածը: Մեծագույն ցանկություններով գրքեր նվիրեցին միմյանց, և դպրոցի գրադարանին: Աշակերտները շատ կարևորեցին գրքի դերն ու նշանակությունը յուրաքանչյուր մարդու կյանքում:

Միջոցառումը նպատակ ուներ սեր և հետաքրքրություն առաջացնել դեպի գեղարվեստական գիրքն ու ստեղծագործությունը, ամուր կապ ստեղծել գրադարանի և գրքի հետ` որպես մի տիեզերք անեզր:

Դպրոցի գրադարանավար՝ Ադիկ Արզումանյան

Հուշեր զինվորից

Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում փետրվարի 16-ին տեղի ունեցավ հանդիպում 2013-2014 ուստարվա շրջանավարտ, քառօրյա պատերազմի մասնակից, «Քաջարի մարտիկ կրծքանշանով պարգևատրված Ալեն Գաբրիելյանի հետ:

Ալենը այն քսան զինվորներից մեկն էր, ով մասնակցեց է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը,որը նվիրված էր Սուրբ Սարգսի տոնին: Ալեն Գաբրիելյանը արժանացել էր դրամական պարգևի, հուշանվերների և 10-օրյա արձակուրդի:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ալենը ծանոթացրեց աշակերտներին զինվորական կյանքին, զինվորի պատասխանատվությանը, հայ զինվորի և բանակի դերի կարևորությանը: Նա սիրով արտասանեց իր գրած բանաստեղծությունը,որն արտասանել էր դպրոցի վերջին զանգի միջոցառման ժամանակ`նվիրված սիրելի ուսուցիչներին:

Հանդիպման նպատակն էր` աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն, արժևորել քաջարի զինվորների արարքը:

Դպրոցի տնօրեն՝ Նելլի Կոստանդյան

1 2